«Կոմերսանտը» հայտնում է, որ Ռուսաստանի Դաշնության ՊՆ-ը հրաժարվել է Ադրբեջանին վաճառել «ըՈս-ն» գերժամանակակից հրթիռային համակարգերը, որի համար Բաքուն դիմել էր դեռ 4 տարի առաջՙ իր ծովային սահմանները պաշտպանելու համար: «Նախ այդ զենքը մենք չենք պատրաստվում արտահանել, քանի որ այն բավականին հզոր զինատեսակ է եւ կարող է հետո վտանգ հանդիսանալ հենց մեզ համար: Բացի այդ, մենք չէինք ցանկանա, որ այդ զենքը գործածվեր Ղարաբաղյան հակամարտության գոտում»- ասված է հայտարարության մեջ: