Չորեքշաբթի, Հուլիսի 22, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՀԱՃԱՐՈՎ ՓԼԱՎ

14/12/2018
- 14 Դեկտեմբերի, 2018, ԱԶԳ շաբաթաթերթ

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Իսկ քաղաքական ո՞ր ուժը պետք է հայտնվեր նոր խորհրդարանում, որ ասեինք, թե այնտեղ ազգային գաղափարները հարգող-պատվող եւ դրանց հիման վրա ստեղծված ուժ կա: Մեկ ուրիշ հարց էլՙ անցյալ խորհրդարանում նման ուժ կա՞ր: Ասում են, որ կար, դե այսինքն Հանրապետականըՙ իր նժդեհականությամբ եւ Դաշնակցությունըՙ իր Հայ դատով, անցյալ Ազգային ժողովում խոսում էին բացառապես ազգային հարցերի շուրջ, առաջ էին քաշում միմիայն ազգային գաղափարներ, թույլ չէին տալիս ապազգային օրինագծերի կամ որոշումների ընդունումը, մի խոսքովՙ ազգ էին ներկայացնում: Հիմա, քանի որ ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն խորհրդարան չեն մտել, մոռանալու ենք, որ հայ ենք, օտարՙ հիմնական արեւմտյան արժեքներ ենք կրելու, ինչ ասես, որ չենք ծխելու, երկնագույն կամ վարդագույն երազներ ենք տեսնելու եւ քնքուշ ժպտալու ենքՙ ամեն անգամ ծիածան տեսնելիս: Մի խոսքովՙ ազգայինը վտանգված է եւ այս մասին շատ լուրջ են խոսում:

Լավ, ենթադրենք ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն իսկապես խորհրդարանում հայի նվիրյալ էին, դե ասենք, կյանքում թուրքական հագուստ չէին հագնում, Անթալիա հանգստանալու չէին գնում, չինական կամ վրացական ռեստորաններում տաք-տաք պաղպաղակ կամ օջախուրի չէին ուտում, այլ գերադասում էին ազգային խոհանոցՙ հաճարով փլավի տեսքով: Պատկերացնենք, որ Իմ քայլը, Լուսավոր Հայաստանն ու մանավանդ Բարգավաճ Հայաստանը նույնիսկ իրենց գրասենյակներում իրար հետ անգլերեն են խոսում, եւ ժյուլյեն են ուտում, բա այս պարագայում ժողովուրդը ինչո՞ւ չընտրեց ազգայինը: Երկու տարբերակ կա. կա՛մ ժողովրդի համար ազգայինն այլեւս փուչ կատեգորիա է եւ մենք գերադասում ենք Ռոլանդի երգը Սասնա Ծռերից, կամ էլ ժողովրդի կարծիքով ազգային արժեքներն ամուր պաշտպանված չենՙ ՀՀԿ-ի եւ ՀՅԴ-ի ձեռքերում:

Ես ներողություն եմ խնդրում ՀՀԿ-ի եւ ՀՅԴ-ի հիմնադիրներից ու համակիրներից, որոնք պարզվեցՙ փոքրամասնություն են, չնայած դա կարեւոր չէ, բայց կարծում եմՙ երկրորդ տարբերակն է: Բանն այն է, որ ե՛ւ ՀՀԿ-ն, ե՛ւ ՀՅԴ-ն մի ընդհանրություն ունեն, սակայն դա ազգային արժեքներին հավատարմություն չէ: Անփոփոխությունն է: Մարդիկ պարզապես հրաժարվում են փոխվել, ոչ թե արտաքնապես, օրինակՙ մազ ներկելով, կամ կրակելով, ոչ թե բնավորությամբ, քանի որ բնավորությունը փոփոխման ենթակա չէ, այլ դեմքերով: Եթե, օրինակ, Արտաշես Գեղամյանը կամ Հայկ Բաբուխանյանը հեռուստատեսությամբ ելույթ են ունենում եւ Հայաստանի բնակչության մեծ մասը ալիքը փոխում է, ուրեմն այս մարդկանց իր ցուցակում ընդգրկող քաղաքական ուժը ինքնակամ գնում է պարտության: Եթե Հայաստանի բնակչության մեծ մասին թվում է, որ Դաշնակցության հայաստանյան գործիչները ավելի հին են, քան Դաշնակցությունը, ուրեմն այս կուսակցությունը պետք է ընտրությունների գնալուց առաջ բացի երիտասարդների ճանապարհը, որոնք, ի դեպ, շատ գեղեցիկ են եւ հայրենասեր: Չեն անում, չարեցին, ահա՛ եւ արդյունքը: Ժողովուրդը չի հավատում, որ հատկապես Ռուսաստանին բազմահատորյակ ձոնած Արտաշես Գեղամյանն է պաշտպանելու հաճարով փլավի պատիվըՙ ժյուլյենի դեմ ահեղ մարտում: Քաղաքացիների մեծ մասը դաշնակցական որոշ գործիչների լսելիսՙ Պատանի հանդիսատեսի թատրոն է գնում, որ թարմություն տեսնի, որն, ավաղ, այդ թատրոնում էլ միշտ չէ, որ հանդիպում է: Ի վերջոՙ ազգային արժեքներ կրելու համար պարտադիր չէ ալեհեր լինել, ավելինՙ եթե ուզում ես տարածել ազգային արժեքները երիտասարդության մեջՙ ալեհերությունդ նույնիսկ ցանկալի չէ…

Ես չգիտեմ, թե ի՞նչ ազգային հարցեր են հանելու փողոց ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն առաջիկա 5 տարում, մինչեւ հաջորդ խորհրդարանական ընտրությունները: Չգիտեմ նաեւ, թե քանի՞ մարդ է նրանց լսելու եւ ավելանալո՞ւ է արդյոք նրանց հանրահավաքներում մասնակիցների թիվըՙ նոր կառավարությանՙ անխուսափելի սխալների համապատկերում: Բայց ես գիտեմ, թե ինչու այս երկու ուժը չհայտնվեց խորհրդարանում. նրանցից ոչ մեկըՙ կարգախոսի մակարդակով, չասաց այն, ինչը նույնիսկ Սերժ Սարգսյանն ասացՙ «Ես սխալվեցի»:

Նախորդ գրառումը

ԵՐԵՎԱՆԸ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԼԱԲԻՐԻՆԹՈՍՈՒՄ

Հաջորդ գրառումը

ԲԱՅՑ ԴՈՒՔ Ո՞Վ ԵՔ

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Բոհջալյանի 26-րդ վեպը՝ «Դիլետանտը»

10/07/2026
Հաջորդ գրառումը

ՀԵՏԸՆՏՐԱԿԱՆ ԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐ

Լրահոս

Կյանքից վաղաժամ հեռացել է ՀՀ ԶՈՒ զինծառայող, Հայ-ռուսական համալսարանի ուսանող Նարեկ Թորոսյանը

22/07/2026

Կյանքից վաղաժամ հեռացել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զինծառայող, Հայ-ռուսական համալսարանի «Լրագրություն» ուղղության ուսանող Նարեկ Թորոսյանը։ «Հայ-ռուսական համալսարանի ղեկավարությունը, դասախոսական...

Թրամփը ցանկանում է Ինֆանտինոյին տեսնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում

22/07/2026

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը  կցանկանար, որ ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն զբաղեցնի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը ներկայիս գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի լիազորությունների ավարտից հետո.  հաղորդում է New York...

Ռուբեն Վարդանյանը որոշում է կայացրել արդարության համար պայքարը շարունակել միջազգային իրավական մեխանիզմների միջոցով. Սիրանուշ Սահակյան

22/07/2026

Բաքվում ապօրինաբար պահվող Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը հայտարարություն է տարածել, որը...

Իրանի վրա հարձակման հետևանքով 500 ամերիկացի զինվոր է վիրավորվել

22/07/2026

Իրանի դեմ ԱՄՆ ռազմական գործողությունների ընթացքում վիրավորվել է ավելի քան 500 ամերիկացի զինծառայող. հայտնել է Associated Press-ը ՝ հղում անելով իր աղբյուրներին։...

Ամերիկյան բանակը հայտարարել է Իրանի վրա հարձակման հերթական փուլի ավարտի մասին

22/07/2026

Ամերիկյան բանակն Իրանի տարածքում հրթիռային  նոր հարվածներ է հասցրել։ Գիշերվա ժամը 3-ի դրությամբ CENTCOM-ի ուժերն սկսել են  հարվածել Իրանում գտնվող...

Զինծառայող է մահացել

21/07/2026

«ՊՆ N զորամասի զինծառայողի` հուլիսի 21-ին արձանագրված մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: Կատարվում են քննչական և վարութային գործողություններ»,-հայտնում...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական