Ո՞րն է հիմա հայ-թուրքական սահմանի բացման ամենամեծ արգելքը, «Ազատության» թղթակիցն այսօր հարցրել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանին, ով ժամանել է Պրահա՝ մասնակցելու Եվրոպական քաղաքական համայնքի առաջին գագաթնաժողովին։
Էրդողանը հստակ պատասխան չի տվել:
«Կանենք այն, ինչ անում էինք մինչ օրս», – ասել է Թուրքիայի նախագահը, առանց հավելյալ մանրամասների։