Երկուշաբթի, 27 Հուլիս, 2026

Շառլ Միշելը կայուն խաղաղության խթանման համար Փաշինյանի ու Ալիևի հետ նորից է հանդիպելու

Այսօր Պրահայում հանդիպեցի Ադրբեջանի նախագահի հետ՝ Նյու Յորքում Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո. «Թվիթերի» էջում գրել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը:

«Այսօր ցերեկը Էմանուել Մակրոնի հետ մենք կրկին կհանդիպենք Ադրբեջանի նախագահի և Հայաստանի վարչապետի հետ, որպեսզի քննարկենք Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերություններն ու տարածաշրջանում կայուն խաղաղության խթանումը»,- հավելել է նա: