Երկուշաբթի, 27 Հուլիս, 2026

«Բոլորը բոլորի դիմաց» վերադարձրեք բոլոր գերիներին

«Մոսկվան հետեւողականորեն կոչ է անում Բաքվին եւ Երեւանին վերջնականապես փակել այս հարցը՝ վերադարձնել պահվող անձանց «բոլորը բոլորի դիմաց» ձևաչափով,-ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Նա նաեւ շեշտել է, որ 2020-ի աշնանը զինված դիմակայության ավարտից հետո Ռուսաստանի անմիջական աջակցությամբ վերադարձվել է ընդհանուր 147 պահվող անձ, 128-ը՝ հայկական, 19-ը՝ ադրբեջանական կողմին։