Կիրակի, Ապրիլի 19, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Լուսնից ինչ-որ երրորդ մարդ չի իջնելու, պետք է համախմբվել․ Թևան Պողոսյան

06/10/2022
- Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ազգային Ժողովի ամբիոնից հայտարարեց, որ այն պահին, երբ Հայաստանն ընդունել է Մադրիդյան սկզբունքները որպես բանակցությունների հիմք, այդ պահից սկսած ճանաչել է Ղարաբաղը Ադրբեջանի կազմում։ Երեկվանից համացանցը ողողված էր այս հայտարարության մեկնաբանություններով։ Թեմայի շուրջ Yerkir.am-ը զրուցել է «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» գործադիր տնօրեն Թևան Պողոսյանի հետ։

Նա նշեց, որ չի ցանկանում մեկնաբանել մի մարդու, ով սուտ է հորինում, որպեսզի հիմնավորի իր պարտվողականությունը․ «Ես մարդ եմ, ով ապրում է, ու ապրել է նախկին 30 տարիներին էլ, 1985 թվականին դարձել եմ գիտակցված մարդ, շատ լավ գիտեմ ինչ է եղել, ոնց է եղել, զբաղեցրել եմ տարբեր աշխատանքներ, եղել եմ Արցախի ներկայացուցիչ ԱՄՆ-ում, հիմա ստին ես ո՞նց մեկնաբանություն բերեմ, չգիտեմ երեկ և այսօր ամբողջ համացանցում հազարավոր մեկնաբանություններ են տրվել, պարզապես մի բան պետքա ընդունենք, իրական փաստը չտեսնել ու գնալ մի, հատ էլ ինչ-որ հեքիա՞թ լսել։ Իրավիճակը պարզապես հետևյալն է, ինքը փորձում է գտնել արդարություններ իր պարտվողականության համար, հիմա ես ո՞նց մեկնաբանեմ ուրիշի  հորինած արդարությունները»,- ասաց նա։

Քաղաքական գործչի խոսքով այսօր ավելի կարևոր  խնդիրներ կան՝ թե ի՞նչպես անել, որ Արցախը հայկական մնա, որովհետև կորցնելով Արցախը՝ կանգնում ենք հայոց պետականության շրջման խնդրի առաջ։ Ըստ նրա՝ պետք է ապրենք վաղվա օրվա մասին մտածելով, այլ ոչ թե նստենք, մեկնաբանենք ինչ-որ մեկի մեկնաբանությունները, որոնք պետք է հիմնավորեն իր պարտվողականության ճշմարտությունը։

«Ինքը հենց դրանով է օրակարգը խաղացնում, հերիք է իր օրկարգով շարժվենք։ Եթե մի օր, երբ ինքը ամբողջ օրը վեր կենա խոսի և ոչ մի լրատվական դրան չանդրադառնա, ոչ մեկ չխոսի, ինքը կպարզի, որ մնացել է մենակ իր հետ, և ինքն արդեն  ինչ-որ գործողություն կսկսի անել։ Մի քանի անգամ արհամարհելով իրեն, աշխարհն էլ կհասկանա, որ Հայաստանն էլ  ընդհանրապես չի պատրաստվում էդ ստերը լսել»,- ասաց Թևան Պողոսյանը։

Բանախոսն առաջարկեց ներկա պահին համախմբվել, կարողանալ օրակարգը առաջ բերելով նոր մոտեցումներ ձևավորել․ «Հասարակությունը պետք է հասկանա, որ եթե վաղը ինչ-որ բաներ ստորագրվեն, իրենք իրենց ձեռքով իրենց և գալիք սերունդներին իրավունքներից են զրկելու, հիմա եթե դուք իրոք ցանկանում եք ձեր երեխաներին,  թոռներին և ծոռներին ինչ-որ բան փոխանցել, դուք այսօր պետք է համախմբվեք, առաջին քայլը պետք է հասկանալ, որ գործող իշխանությունները պետք է հեռանան, լավագույն լուծումը գիտակցված հեռացումն է»- ավելացրեց նա։

Ըստ նրա՝ բոլոր պարագաներում Ադրբեջանը պարզապես ստորագրել է տալու  փաստաթուղթ․ «Ես չգիտեմ՝ ինչ սին հույսերով են ապրում բոլորը։ Բայց էդ նույն գործող վարչապետի խոսքերը հիշեք` 44-օրյա պատերազմի ժամանակ տրված հարցազրույցներից, հենց իր խոսքերը  իր դիմաց կարող եք ասել, ինքն ասում էր, որ Ադրբեջանին մի  բան տալիս ենք, էլի է ուզում, Ադրբեջանը չի փոխվել, նույն Ադբեջանն է, նույն Ալիևն է, հիմա  էդ ի՞նչ նոր մեխանիզմ է գտել, որ գնալու է ասի ես սրան համաձայնվել եմ Ալիևը ավելին չի ուզել»,- մեկնաբանեց նա։

Թևան Պողոսյանը նշեց, որ պետք է մենք մեր խնդիրները լուծենք հանուն գալիք սերունդների․  «Մարդ ինքը պետք է գիտակցի, որ ինքն  այսօր մի բան պետք է անի, որ նստած տեղը չսպասի, որ լուսնից ինչ-որ երրորդ մարդ է իջնելու, կամ կողքի հարևանը փրկիչ է դառնալու։ Մեխանիզմներով հազարավոր առաջարկներ է եղել, մեկը պետք է արվի, բայց ամեն անհատ ինքը պետք է գիտակցի, որ դա պետք է անի։ Եթե մարդկանց պետք է, որ աչքով տեսնեն, թող 2 քարտեզ հանեն դնեն պատին ու նայեն քարտեզներին, օրինակ՝ Հայաստանն ու Արցախը 2020 թվականի սեպտեմբերի 26-ի դրությամբ և այսօր։ Դրանից հետո պետք է հասկանալ՝ ինչ են մտածում, արդեն 2 ու կես տարի է առաջարկում ենք, միգուցե  մենք չենք կարողանում բացատրել։ Նստել սպասել լուսնից մարդ կիջնի, դա չի լինելու, տվյալ պարագայում կամ էլ պետք է հույները դնեն Վանգայի վրա»,- ասաց նա։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Իրենց բնակարանները վարձով տվողները ստիպված կլինեն իրենց եկամտի 10 տոկոսը վճարել պետությանը. Ֆինանսների նախարար

Հաջորդ գրառումը

Փաշինյանը, Ալիեւն ու Էրդողանը Պրահայում՝ մեկ սեղանի շուրջ. Նրանց է միացել նաեւ Մակրոնը (ֆոտո)

Համանման Հոդվածներ

Նորություններ

Հայ Ազգային Կոնգրեսը հրապարակել է նախընտրական ցուցակը

19/04/2026
Նորություններ

Ժամանակն է առերեսվել իրականության հետ. Օնիկ Գասպարյան

19/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026
Նորություններ

Բագրատ Սրբազանը ինքն իրեն զրկել է Սուրբ Պատարագի Հաղորդության խորհրդից․ փաստաբան

18/04/2026
Հաջորդ գրառումը

Փաշինյանը, Ալիեւն ու Էրդողանը Պրահայում՝ մեկ սեղանի շուրջ. Նրանց է միացել նաեւ Մակրոնը (ֆոտո)

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026

44-օրյա Արցախյան պատերազմի հենց սկզբում և գագաթնակետին ես անձամբ երկու անգամ հանդիպել եմ Օնիկ Գասպարյանի հետ Մոսկվայի «Ararat Hyatt» հյուրանոցում։...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը ստում է՝ ինչպես միշտ. ստել ու չամաչել, մոլորեցնել ու դեմոնիզացնել նախկիններին․ Լիլիթ Գալստյան

18/04/2026

Այսօր Ցեղասպանություն հուշահամալիր այցելած Փաշինյանը ԿԳՄՍ նախարար Ժ․ Անդրեասյանի ներկայությամբ, տեսախցիկներիկ առջև, ամենայն վստահությամբ ու համոզումով հայտարարում է, թե 60...

ԿարդալDetails
Նորություններ

Ադրբեջանը մի նոր «հաստափոր» քայլ է արել դեպի «խաղաղություն». Հակոբ Բադալյան

18/04/2026

Մինչ Հայաստանում պետական մակարդակով վարվում է Արցախի մասին հիշատակումն չեզոքացնող քաղաքականություն, իսկ Արցախի վերաբերյալ ամերիկյան մամուլի վավերագրական գիրքը ԱՄՆ փոխնախագահին...

ԿարդալDetails
Նորություններ

Սեյրան Օհանյանի աննախադեպ քայլը. Հակոբ Բադալյան

18/04/2026

Պետք է նկատել, որ Նիկոլ Փաշինյանը նախօրեին կարողացավ իրեն բնորոշ հմտությամբ շեղել հանրային ուշադրությունը խորհրդարանում կառավարության ծրագրի կատարման հաշվետվությունից, այդ...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական