Չորեքշաբթի, Հոկտեմբերի 1, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԿԱՐԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ. «ՌԱԶՄԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԼՈԿՈՄՈՏԻՎ Է ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԲՈԼՈՐ ԱՌԱՋԱՏԱՐ ՈԼՈՐՏՆԵՐԻ ՀԱՄԱՐ»

28/12/2018
- 28 Դեկտեմբերի, 2018, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հարցազրույցը վարեց ԱՐՄԵՆ ՄԱՆՎԵԼՅԱՆԸ

– Հայտնի է, որ ձեր կազմակերպությունը` Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը վերջերս փոխեց իր անվանումը եւ սկսեց կոչվել Առաջատար տեխնոլոգիաների միության, ասոցիացիա: Փոխելով անվանումը արդյոք փորձում եք ավելի լա՞յն ընդգրկում ձեռք բերել, նոր ուղղություննե՞ր եք ներբեռնում ձեր կառույցի մեջ:

– Հայաստանը դեռ ԽՍՀՄ-ի ժամանակաշրջանից հայտնի էր որպես երկրի տեխնոլոգիական կենտրոններից ամենախոշորը եւ զարգանում էր բազմազան ուղղություններով, սկսված քիմիայից, վերջացրած IT-ով: Եվ երբ այդ ամենը կործանվեց, առաջինը սկսեց վերականգնվել IT-ին: Քանի որ ինտերնետը կար դեռեւս 90-ականների կեսերից, բնական էր, որ այդ ուղղությամբ գնաց զարգացումը, քանի որ հնարավորություն կար արտահանման մասին չմտածել: Սակայն 2006-ին, երբ Հայաստան մտավ National Instruments ընկերությունը, մեր երկրում սկսեցին զարգանալ ինդուստրիալ չափումները եւ ինդուստրիալ ավտոմատիզացիայի ոլորտները, ինչն իր հետեւից տարավ Internet of Things կոչվածը, այսինքն հեռահար կառավարումը: Այսինքն IT որպես լոկոմոտիվ իր հետեւից տարավ մյուս ուղղությունները, եւ այսօր մի ոլորտ չկա, որը IT-ի հետ շաղկապված չլիներ: Եվ պարզվեց, որ շահերը կամ խնդիրները նույնն են:

Սակայն, անկախ նրանից դու լազերային, ռոբատաշինության, քիմիայի, թե՞ IT-ի ոլորտ ես զարգացնում, քո առաջնային խնդիրը կրթությունն էՙ կադրերը: Առաջնայինը նաեւ Հայաստանի տեխնոլոգիական բրենդի ստեղծումն է եւ առաջմղումը, որպեսզի բոլորի համար ընկալելի լինի, որ մենք տեխնոլոգիական կենտրոն ենք:

Սակայն նաեւ անկախ նրանից, թե դու ո՞ր ոլորտում ես, քո առաջնային խնդիրը ռազմարդյունաբերությունն է. ինչպե՞ս օգտագործենք մեր առաջատար տեխնոլոգիաները եւ գիտելիքները երկրի պաշտպանությունում, ինչքանո՞վ է պետությունը, այս պարագայումՙ բանակը, հանդիսանում քո պատվիրատուն: Անկախ նրանից, թե դու ո՛ր ոլորտում ես աշխատում, հասկանաս քո առաջնահերթ խնդիրները, միաժամանակ հասկանալով, որ քո խնդիրների լուծումը պայմանավորված է կոնսոլիդացիայի մակարդակից, այսինքնՙ ինչքան շատ խաղացողներ նույն այդ խնդիրը դնեն, այնքան հեշտ ու բազմակողմանի կլինի դրա լուծումը:

Սրանք էին պատճառները, որ վերջին համագումարին փոխեցինք մեր անվանումը, քանի որ մինչ այդ արդեն բովանդակությունը փոխել էինք, եւ մեր ասոցիացիայի ձեռնարկությունները զբաղվում էին միկրոէլեկտրոնային դիզայնից մինչեւ արեւային էներգիայով:

– Բացի վերը նշվածից եւ անվանափոխության հարցից, ի՞նչ այլ խնդիրներ բարձրացվեցին համագումարի ընթացքում:

– Այդ համագումարին ներկա էր նաեւ վարչապետ Ն. Փաշինյանը, եւ մենք ներկայացրեցինք երկրի արդիականացման հայեցակարգը, որը դիտարկում էինք պետության անվտանգության համակարգում եւ առաջարկեցինք, որ ստեղծվի հանձնաժողով, որը պետք է ղեկավարվի վարչապետի կողմից: Առաջարկներից էր նաեւ ստեղծել առաջատար տեխնոլոգիաների եւ նորարարությունների նախարարություն, իսկ հանձնաժողովի մեջ ընդգրկել նաեւՊաշտպանության եւ Արտակարգ իրավիճակների նախարարությունները, ԱԱԾ-ն եւ այլն :

Մենք նոր նախարարություն ստեղծելու առաջարկով դիմել ենք եւ ասել, որ կարեւորում ենք դա, որովհետեւ եթե կառավարության ծրագրի մեջ բարձր տեխնոլոգիաների զարգացումը կարեւորվում է, ուրեմն այդ ոլորտը պետք է աջակցություն ստանա: Քանի որ, նաեւ, ոլորտն իր հերթին աջակցում է պետությանըՙ թե՛ զենք ստեղծելու ժամանակ, թե՛ անվտանգության տեսակետից: Պետք է ստեղծվի նախարարություն, որպեսզի մենք իմանանքՙ ում հետ ենք խոսում:

– Պետք է մինչեւ վերջ հասկանալՙ պետական մարմնի ստեղծման անհրաժեշտությունը ինչո՞ւմ է կայանում:

– Պետք է հասկանալՙ մենք մենակ եւ միայն բիզնես չենք, մենք նաեւ քաղաքացիներ ենք եւ ուզում ենք, որ մեր ջանքերը կիրառվեն նաեւ բանակում, օգտագործվեն պետանվտագության համակարգում: Օրինակ, վերջերս ԱԱԾ-ի հետ կիբեռանվտանգության գծով պայմանագիր ստորագրեցինք: Մենք ուզում ենք, որ տնտեսության մյուս ճյուղերը եւս զարգանան, որ մեր լուծումները կիրառվեն նաեւ տնտեսության այլ ոլորտներում, հետերաբար մենք պետք է ունենանք մարմին, որի հետ կարողանանք խոսել:

– Կա կաարծիք, որ պետությունը սովորաբար որքան շատ է ներգրավված տնտեսության այս կամ այն ճյուղում, այնքան խանգարում է դրա զարգացմանը:

– Իրականում դա բլեֆ է, չնայածՙ մեր դեպքում ՀՀ-ի նախկին շատ ղեկավարներ խանգարում էին, նրանք հայտարարում էին, որ իրենց համար բարձր տեխնոլոգիաները առաջնայնություն են, սակայն իրականում ցականում էին միայն սեփական PR-ով զբաղվել, տպավորություն գործել: Բարեբախտաբար այսօրվա նախարարը, որը մեր ոլորտից է, մեզ լավ է հասկանում եւ մեզ համար հեշտ է. նախկինում դա այդպես չէր:

– Այսինքն, ըստ Ձեզ, եթե լինի պետական մարմին, դա կարող է օգնել ոլորտի արագ զարգացմանը:

– Այո, եթե այսօր մենք զարգանում ենք տարեկան 25 տոկոսով, ապա կարող ենք զարգանալ մինչեւ 50 տոկոսով, 6 տարի շարունակ, եւ դա կարող է հանգեցնել նրան, որ մեր երկիրը կարող է էականորեն բարելավել իր տնտեսությունը, ավելացնել արտահանումը, ոչ միայն IT ոլորոտում, այլեւ մյուս ոլորտներում: Այսինքն եթե IT-ն դառնում է լոկոմոտիվ, ապա մյուս ոլորտներն էլ կբարձրանան:

– Անդրադառնալով ռազմարդյունաբերության զարգացմանը, այսօր բոլորն են խոսում դրա մասին, 2016 Ապրիլյան դեպքերից հետո պետությունն էլ հիշեց դրա մասին: Այս բնագավառում կա՞ն դրական փոփոխություններ:

– Այսօր խոսակցություն կա, որ Ռազմարդյունաբերական կոմիտեն պետք է դուրս բերվի ՊՆ-ից, ինչը դրական միտում է, քանի որ նախկինում բանակն ինքն էր որոշում ինչ է պետք, ինքը սարքում էր, ինքը ընդունում, ինքըՙ վճարում. դրա համար մենք շատ թույլ էինք այդ բագավառում, ամենապարզունակ բաներն էինք անում այդ ուղղությամբ: Հիմա այդ կոմիտեի տարանջատումը հնարավորություն կտա թռիչքաձեւ զարգացում ապահովել, ինչը կբերի տեխնոլոգիական առաջընթացի: Ռազմարդյունաբերությունը լոկոմոտիվ է տեխնոլոգիական բոլոր առաջատար ճյուղերի համար, եւ Ապրիլյան պատերազմը ցույց տվեց, որ մեր դեմ օգտագործվեցին ամենաառաջատար տեխնոլոգիաները: Մենք պետք է հստակ ամրագրենք, որ այս վիճակը բավարար չէ, եւ ռազմարդյունաբերության մեջ գոնե ոլորտի քառորդ մասը պետք է ներկա լինի: Օրինակՙ Իսրայելում միայն անօդաչու թռչող սարքերով զբաղվում է 1000 ձեռնարկություն տարբեր կոմպլետացիաների ու դետալների պատրաստմամբ: Իսկ մենք ունենք ընդհանուր ոլորտների համար ընդամենը տեխնոլոգիական 800 ձեռնարկություն: Մեր ձեռնարկությունների քառորդ մասը պետք է ներգրավենք ռազմարդյունաբերության մեջ, հետագայում ավելացնելով քանակը, որ մի 5-6 տարի հետո հասնենք նրան, որ մեր զինատեսակների 70-80 տոկոսի մեջ հայկական կոմպոնենտներ լինեն, որովհետեւ հասարակ զենք կարելի է ձեռք բերել, իսկ բարձրտեխնոլոգիական զենք գնելը ռիսկային է. մենք Իրաքի օրինակով տեսանք, որ ֆրանսիական ինքնաթիռները վճռական պահին օդ չբարձրացան:

– Կա կարծիք, որ ռազմարդյունաբերության ոլորտի պատվերների նախնական հետազոտությունները պետք է ֆինանսավորվեն պետության կողմից:

– Մեզ պետք են գիտահետազոտական համալսարաններ. մենք գիտությունը պետք է տանենք դեպի այնտեղ: Մասնավորապես Պոլիտեխնիկի եւ ՊՆ ռազմարդյունաբերության կոմիտեի համագործակցությունը դրա օրինակ կարող է հանդիսանալ, երբ ուսանողը հենց առաջին կուրսից, անկախ նրանից, թե ինչ ուղղությամբ է զբաղվում, սկսում է լուծել ռազմարդյունաբերական խնդիրներ: Դա կհագեցնի նրան, որ մենք կունենանք ամենաարդիական խնդիրների լուծմամբ զբաղվող համալսարաններ, եւ դա իր հերթին կհանգեցնի նրան, որ դրանցով կհետաքրքրվի նաեւ բիզնեսը, որը նույնպես փնտրում է մասնագետներ, որոնք կարող են խնդիրներ լուծել, եւ բիզնեսը նույնպես կդառնա բարձր տեխնոլոգիաների ֆինանսավորման աղբյուր: Որովհետեւ արտապատվիրումով եւ եղած տեխնոլոգիաների հիման վրա կատարվող լուծումներով մենք շատ հեռու չենք կարող գնալ, մենք պետք է գիտական ոլորտներով էականորեն առաջ ընկենք մեր մրցակիցներից, որպեսզի իսկապես կարողանանք Հայաստանը վերականգնել որպես տեխնոլոգիական երկիր:

– Կա կարծիք, որ հաջորդ պատերազմում կհաղթի նա, ով ունի ինտելեկտուալ զենք:

– Մենք հենց այդ մասին էլ խոսում ենք, որովհետեւ բարձր տեխնոլոգիական զենքը հենց դա է, որովհետեւ դա այն զենքն է, որը կարող է ճանաչել հակառակորդին, կարող է բարձրացնել քո կրակող զենքի նշանառությունը, քո կապի միջոցները անխոցելի դարձնել եւ հակառակըՙ հակառակորդի կապը կարող է խոցելի դարձնել: Տարբերՙ օպտիկալազերային տեխնիկա, մտածող զենք, որը եղած ինֆորմացիան անալիզ անի ու լուծումներ տա, նույնՙ զորքի կառարավումը կազմակերպի եւ այլն: Բայց այստեղ մենք խնդիր ունենք, որովհետեւ բանակը դուրս է քննարկումից, քանի որ չկան մասնագիտացված կենտրոններ, օրինակՙ նախկին զինվորականների, ռազմական դիվանագետների կազմակերպված խմբեր, որոնք ուշի-ուշով հետեւում են բանակի արդիականացմանը եւ իրենց քննադատությունն ու կարծիքը հայտնում: Մենք այլ ժամանակ չունենք, որովհետեւ այսօր արդեն իսկ գտնվում ենք հիբրիդային պատերազմի մեջ եւ համապատասխան այդ խնդիրներիՙ պետք է մոտեցումներ մշակենք:

– Եվ վերջումՙ Արմաթ լաբորատորիաների մասին: Հայտնի է, որ այդ բնագավառում կան լուրջ հաջողություններ: Այժմ քանի՞ դպրոցներում են դրանք գործում:

– Մենք տարին կավարտենք մոտ 255 դպրոցում լաբորատորիաներ ունենալով, դրանց հիմնական մասում, մոտ 200-ում, այդ լաբորատորիաները ամբողջական կլինեն: Այստեղ ընդգրկված երեխաների քանակը մոտ 5500 է: Մենք հետաքրքրական հետազոտություններ անցկացրինք, եւ պարզվեց, որ մեր աշակերտների 85%-ը նախընտրում է բնագիտական բնագավառները: Նրանցից 12 %-ը արդեն ուսանող լինելու շրջանում ունի սեփական ձեռնարկություն: Մենք նաեւ ապացուցել ենք, որ Արմաթ լաբորատորիաների ամբողջական պրոյեկտի ներդրման գումարները հետ կբերվեն արդեն 3 տարի հետո:

– Դուք նաեւ նախատեսում էիք դրանց արտահանումը Հնդկաստան, Եթովպիա…

– Ներկայումս կան պայմանգրերՙ արտահանման մասին. դեռ ոչ մեծ քանակների մասին է խոսքը: Արտահանելու ենք Հնդկաստան, Նամիբիա, Մոնղոլիա: Ներկայումս մեծ ծրագիր ենք պատրաստում Եթովպիայի հետ: Հույս ունենք, որ ժամանակի ընթացքում այդ արտահանումը կմեծանա եւ Արմաթը կդառնա Հայաստանից արտահանվող իտելեկտուալ բրենդներից մեկը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՎԵՐԵՎԻ ԿԼԻՇԵՆ…

Հաջորդ գրառումը

ՀՀ ԴԱՏԱՐԱՆԸ ՄԵՐԺԵՑ ՌԱԿ-Ի ԴԵՄ ՍԵՐԽԻՈ ՆԱՀԱՊԵՏՅԱՆԻ ՀԱՅՑԸ

Համանման Հոդվածներ

26 սեպտեմբերի, 2025

Կրակոցներ ու զոհեր. հետո՞…

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Օրենքով եւ իրավունքով զբաղվեք

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Կբախվե՞ն Թուրքիան ու Իսրայելը

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

ԱՄՆ-ին արտապատվիրակված տարածքը Աֆղանստանում

26/09/2025
Հաջորդ գրառումը

ՀՀ ԴԱՏԱՐԱՆԸ ՄԵՐԺԵՑ ՌԱԿ-Ի ԴԵՄ ՍԵՐԽԻՈ ՆԱՀԱՊԵՏՅԱՆԻ ՀԱՅՑԸ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Չափազանց ուժեղ «մոլդովական ժողովրդավարության» հոտ է այսօր գալիս Հայաստանի խորհրդարանից. Արման Աբովյան

01/10/2025

Ինչ–որ չափազանց ուժեղ «մոլդովական ժողովրդավարության» հոտ է այսօր գալիս Հայաստանի խորհրդարանից։ Մի քանի րոպե առաջ Նիկոլ Փաշինյանը հանկարծ հիշեց Հայաստանի...

ԿարդալDetails

Անհապաղ դադարեցնել այս ապօրինի քրեական հետապնդումները և ազատ արձակել բարերար Սամվել Կարապետյանին ու Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին. Էդմոն Մարուքյան

01/10/2025

Արևմուտքը մեզանից պահանջում էր պատերազմ Ռուսաստանի հետ. Միխեիլ Կավելաշվիլի

01/10/2025

Ուղիղ. Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան 01.10.2025

01/10/2025

Ստրասբուրգում Նիկոլ Փաշինյանը կրկին փորձեց փակել Արցախի հարցը. Վարդան Օսկանյան

01/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական