Երեքշաբթի, Հուլիսի 21, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՊԱԼԱՏԸ ՄԵՐԺԵՑ BREXIT-Ի ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ

18/01/2019
- 18 Հունվարի, 2019, ԱԶԳ շաբաթաթերթ

ԱՐԵՎԻԿ ՔԵՇԻՇՅԱՆ

Մեծ Բրիտանիայի խորհրդարանը երեքշաբթի ուշ երեկոյան մեծ ցնցումների սկիզբը դրեցՙ ձայների գերակշիռ մեծամասնությամբ մերժելով ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու վերաբերյալ Եվրոմիության եւ բրիտանական կառավարության համաձայնեցրած պայմանագիրը: Ընդդիմության առաջնորդ Ջերեմի Կորբինը անմիջապես հանդես եկավ Թերեզա Մեյի կառավարությանը անվստահություն հայտնելու նախաձեռնությամբ:

Պայմանագրին դեմ քվեարկեցին 432, կողմՙ 202 պատգամավորներ: Բրիտանական խորհրդարանի պատմության մեջ կառավարությունը դեռ երբեք այդպիսի ջախջախիչ պարտություն չէր կրել:

Սպասվող արտահերթ խորհրդարանական ընտրություններից բացի հնարավոր են իրադարձությունների զարգացման ուրիշ սցենարներ, որոնց մեծ մասը ենթադրում է ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու ժամկետների հետաձգում: Ներկա պահի տվյալներովՙ դուրս գալու գործընթացը պետք է սկսվի ս.թ. մարտի 29-ին:

Եթե առաջիկա երկուսուկես ամսում Մեծ Բրիտանիայի քաղաքական վերնախավին չհաջողվի լուծում գտնել, ապա երկիրը Եվրոմիությունից դուրս կգա այսպես կոչված «կոշտ Brexit»-ի ձեւով: Եվրոմիության առավել մոլի հակառակորդները, մասնավորապես նախկին արտգործնախարար Բորիս Ջոնսոնը , գտնում են, որ նման ցնցումը մեծ ողբերգություն չի լինի եւ վերջին հաշվով կնպաստի Մեծ Բրիտանիայի տնտեսությանը: Սակայն Համայնքների պալատի պատգամավորների մեծամասնությունը կարծում է, որ հախուռն կերպով ԵՄ-ից դուրս գալը կվնասի ինչպես Մեծ Բրիտանիայի, այնպես էլ ԵՄ առանձին երկրների տնտեսությանը: Ընդհանուր առմամբ առավել հավանական է համարվում ԵՄ-ից դուրս գալու ժամկետների հետաձգումը:

Վերջին ամիսների իրադարձությունները բավական ոգեւորել են ԵՄ կազմում մնալու կողմնակից բրիտանացիներին: Նրանք առաջարկում են անցկացնել նոր հանրաքվեՙ հուսալով, որ բրիտանացիները կվերանայեն ԵՄ-ից դուրս գալու իրենց որոշումը: Սակայն վարչապետ Թերեզա Մեյի կառավարությունը եւ եվրոհոռետեսները մշտապես դեմ են եղել նոր հանրաքվեի անցկացմանըՙ պնդելով, թե դա հակասում է ժողովրդավարությանը. ժողովուրդը կատարել է իր ընտրությունը եւ հարկավոր է այն իրականացնել, պնդում է Մեյը:

2017 թ. ընտրություններում նոր հանրաքվեի անցկացման օգտին հանդես էր գալիս միայն լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը, բայց նա ընդամենը 11 տեղ ունի 650 տեղանոց Համայնքների պալատում: Երկու գլխավոր կուսակցությունները խոստացել էին կատարել 2016 հունիսյան հանրաքվեի ժամանակ ժողովրդի կատարած ընտրությունը:

Ըստ որում, երկրորդ հանրաքվեի արդյունքը նույնպես անկանխատեսելի է: Այս տարվա հունվարին YouGov ընկերության անցկացրած հանրային հարցման տվյալները ցույց են տալիս, որ բրիտանական հասարակության տրամադրությունները գրեթե չեն փոխվել. բրիտանացիների միայն 46 տոկոսն է պատրաստ քվեարկել ԵՄ կազմում երկրի մնալու օգտին, դուրս գալու կողմնակիցները կազմում են 39%, իսկ տատանվողները 15% են: Համանման արդյունքներ էին ստացվել նաեւ 2016 թ. հանրաքվեից առաջ անցկացված հարցումների ժամանակ:

ԵՄ ներկայացուցիչները հայտարարում են, որ իրենք մտադիր չեն փոփոխել Մեծ Բրիտանիայի հետ կնքված պայմանագիրը, եւ որ դա բրիտանացիներին առաջարկված լավագույն տարբերակն է: Բրյուսելն արդեն հասկացրել է, որ պատրաստ է Մեծ Բրիտանիայի դուրս գալու ժամկետը հետաձգել մինչեւ առաջիկա ամառ: Վարչապետ Մեյի աղմկալի պարտությունը ի դերեւ հանեց վերջին երկուսուկես տարում Մեծ Բրիտանիայում տարածված այն պատրանքը, թե Brexit-ից հետո կհաջողվի պահպանել Եվրոմիությունից ստացված արտոնությունները եւ միեւնույն ժամանակ անկախ լինել Բրյուսելից:

Ինչպես գրում է լեհական Rzeczpospolita թերթը, Եվրոմիության հետ կապերի լիակատար խզման կողմնակիցները ասում էին, թե Մեյի առաջարկությունները անվերջանալիորեն կսահմանափակեն Միացյալ Թագավորությանը այսպես կոչված «բեքստոպի» պատճառով, ըստ որի Հյուսիսային Իռլանդիան ԵՄ Մաքսային միությունում կմնա այնքան ժամանակ, մինչեւ որ գտնվի Իռլանդիաները բաժանող սահմանագծի վերահսկման եղանակը: Իրենց հերթին, Եվրոմիության հետ կապերի պահպանման կողմնակիցները պնդում էին, որ ԵՄ-ից դուրս գալով Մեծ Բրիտանիան կզրկվի սպասարկումների եվրոպական շուկայի հասանելիությունից:

Լեհական թերթը Մեյի պարտության պատճառը համարում է այն, որ անհնար է մեկ ոտքով կանգնել միացյալ Եվրոպայում, իսկ մյուս ոտքովՙ դրա սահմաններից դուրս:

Նկար 1. Թերեզա Մեյ

Նկար 2. Ջերեմի Կորբին

Նախորդ գրառումը

ՆՈՐ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԸ

Հաջորդ գրառումը

ԵՐԲԵՄՆԻ ՓԱԿՈՂԸ` ՀԱՆՈՒՆ ԲԱՑՄԱՆ, ԿԱՄ «ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴՈՒԽԱԹԱՓՈՒԹՅՈՒՆ»

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Բոհջալյանի 26-րդ վեպը՝ «Դիլետանտը»

10/07/2026
Հաջորդ գրառումը

ԵՐԲԵՄՆԻ ՓԱԿՈՂԸ` ՀԱՆՈՒՆ ԲԱՑՄԱՆ, ԿԱՄ «ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴՈՒԽԱԹԱՓՈՒԹՅՈՒՆ»

Լրահոս

Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու

20/07/2026

Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ նախկին ամուսնու՝ Տիգրան Արզաքանցյանի որդու՝ Մաքսիմուս Արզաքանցյանի և Նաիրա Խաչատրյանի։ Այս մասին տեղեկանում...

Հունգարիայի նախագահը հրաժարական է տվել

20/07/2026

Հունգարիայի նախագահ Տամաշ Շույոկը համաձայնել է հրաժարական տալ այն բանից հետո, երբ ընտրությունում հաղթած «Տիսա» կուսակցությունը փոփոխություններ է կատարել երկրի...

Արայիկ Հարությունյանը պաշտոնից ազատման դիմում է

20/07/2026

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը պաշտոնից ազատման դիմում է գրել, գրում է ArmLur.am-ը՝ հղում անելով իրազեկ աղբյուրներին: ArmLur.am-ը Կենտրոնական ընտրական հանձնաժողովից...

Լիլիթ Մակունցը մանդատը չի վերցնի

20/07/2026

ԱՄՆ նախկին դեսպան Լիլիթ Մակունցը խորհրդարան չի գնա, նա ինքնաբացարկի դիմում է գրել: Այս մասին «Ազատության»-ը հայտնեցին ԿԸՀ-ից: ՔՊ-ից պատգամավորական մանդատը չվերցնելու...

Մեսրոպ Մանուկյանը Երևանի ավագանու մանդատից հրաժարվելու դիմում է գրել

20/07/2026

Մեսրոպ Մանուկյանը Երևանի ավագանու մանդատից հրաժարվելու դիմում է գրել։ Նա ԶԼՄ-ներին հայտնել է, որ պատրաստվում է վերցնել ԱԺ պատգամավորական մանդատը։...

Հաստատվել են ՀՀ լեզվական պետական քաղաքականության հիմնադրույթները. ՀՀ ԿԳՄՍՆ

20/07/2026

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել են «Հայաստանի Հանրապետության լեզվական պետական քաղաքականության հիմնադրույթները», որոնք սահմանում են լեզվական պետական քաղաքականության...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական