Հինգշաբթի, Ապրիլի 16, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

“Հրամայված է բոլոր բուհերին ու միջին մասնագիտական հաստատություներին ազատվել 65 եւ ավել տարիք ունեցող բոլոր դասախոսներից” Yerevan.Today

14/09/2020
- Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Yerevan.Today-ը գրում է, որ  Առողջապահության նախարար  Արսեն Թորոսյանի ձեռքով հերթական աբսուրդային հրամանն է արձակվել այսօր. ողջ կրթական համակարգն ընկել է ցայտնոտի մեջ: Բուհերի ռեկտորներն առավոտից  լարված զանգերի ու քննարկումների մեջ են, փորձում են Արսեն Թորոսյանի մտքի թռիչքը վերծանել:

Yerevan.Today-ի ձեռքի տակ է հայտնվել ԱՆ-ից իջեցված հրամանը,  ըստ այդմ՝ ԱՆ-ի գրությամբ հրամայված է բոլոր բուհերին ու միջին մասնագիտական հաստատություներին ազատվել 65 եւ ավել տարիք ունեցող բոլոր դասախոսներից, ընդ որում` անորոշ ժամկետով եւ նույն հրամանում  հրահանգվում է հապճեպ ընտրել նրանց արժանի փոխարինող երիտասարդ կադրեր: Այն էլ` հիմա, երբ  ուսումնական տարվա մեկնարկը տրված է, դասացուցակներն հստակեցված են, դասաժամերը` բաշխված:

Ավելին, նախարար Թորոսյանի հրամանում չի նշվում, թե որտեղի՞ց, ու՞մ հաշվին հարկադիր պարապուրդի ուղարկվող պրոֆեսորները պիտի վարձատրվեն ու իրենց փոխարինող դասախոսները վճարվեն միաժամանակ, այսինքն՝ լրացուցիչ ֆինանսական բեռի մասը  նախարարի հրամանում բաց է թողնված, պատասխանատվության տերը չկա:

Հաջորդ աբսուրդը՝ ռեկտորատին հրամայված է մեկ-երկու օրում հայտնաբերել իրենց ուսանողների ու դաախոսական կազմի մոտ առկա հիվանդությունների ցանկը, ու եթե դրանք համընկնում են նախարարության թված հիվանդությունների հետ, ապա զրկել դասախոսին եւ ուսանողին բուհ մտնելու իրավունքից։ Թեև ուսանելն ու աշխատելը նրանց սահմանադրական իրավունքն է բոլոր դեպքերում, բայց, ինչպես նախարարության զանգերն են ակնարկում, նախարար Թորոսյանի հրամանը ենթակա է պարտադիր կատարման:

Հակառակ պարագայում, ինչպես նշված է պաշտոնական գրության մեջ, «կրթահամալիրի առողջ ու անվտանգ պայմանների ապահովման պարտականությունն ամբողջ ծավալով կրում է հաստատության ռեկտորը, տնօրենը»:

Սա նշանակում է, որ եթե որեւէ ուսանող կամ դասախոս չանկեղծանա անքան, որ բուհի աշխատակազմի ղեկավարին պատմի իր իմունային համակարգի ընկճվածության, իր ընտանիքում պատահած կորոնայի դեպքի կամ իր մարսողական համակարգի խնդիրների մասին,  ուրեմն իրականությունը բացահայտվելու դեպքում հրաժարական պիտի տան բուհի ռեկտորն ու աշխատակազմի ղեկավարը: 

Իսկ ինչո՞ւ պետք է նախարարի սահմանած նոր սանիտարական պայմանների պատճառով այդքան խորքային ու խիստ անհատական տվյալների արտահոսք լինի, ինչո՞ւ պետք է ուսանողն անկեղծանա իր հիվանդությունների պատմությունով ու այդպիսով թիրախավորվի ուսանողական միջավայրում, չէ՞ որ դրանից հետո նա մերժվելու է բուհի կողմից,  նրա մուտքը բուհ պետք է արգելվի՝ նախարար Թորոսյանի հրամանով:

Եվ, այդուհանդերձ, ինչո՞ւ պետք է ուսանողը պատմի, ասենք, իր էպիլեպսիայի կամ ուռուցք ունենալու, ՄԻԱՎ–ի կամ Հեպատիտ C ունենալու մասին, որքանո՞վ է նա պարտավոր ու որքանով է նա պաշտպանված թիրախավորումից:

Նախարարությանն ուղղված այս ու մի շարք այլ հարցադրումների պատասխանը ռեկտորներից առաջ պետք է դեռ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն ստանար՝ իր ոլորտի շահառուների, կադրերի անվտանգությունը երաշխավորելու համար: Կառավարությունում այս հրամանի շուրջ միջգերատեսչակյան քննարկումների ժամանակ լրացուցիչ ֆինանսական բեռի (աշխատավարձի) մասով պետք է Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն անհանգստանար, բայց ինչպես երեւում է նա էլ, պարետն էլ, վարչապետն էլ Արսեն Թորոսյանին հակադրվելու ներուժ չունեն կամ չեն փորձում, որովհետեւ բոլոր՝ դատողությունից զուրկ որոշումները մոտիվացվում են մի խորագրի տակ՝ Covid 19 –ի կանխարգելման միջոցառումներ: 

Փաստորեն, Առողջապահության նախարարի հրամանով այսուհետ կրթական ողջ հաստատություններում սահմանված COVID 19 կնախարգելման  նոր սանիտարական կանոնների շրջանակներում՝ բուհերի դասախոսական կազմից կզտվեն ու դուրս կմղվեն վաստակաշատ պրոֆեսորներն ու ծանրակշիռ գիտաշխատողները, դուրս մղելուց հետո պետք է զբաղվեն ուսանողների անհատական տվյալներով, ինչն իրականում օրենքի կոպտագույն խախտում է եւ քաղաքացու իրավունքի ոտնահարում է համարվում:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Երեկ կառավարական առանձնատանը հյուրընկալել էինք Տավուշի սահմանապահ համայնքներից մի խումբ երեխաների (տեսանյութ)

Հաջորդ գրառումը

«ԵՄ-ն ցանկանում է պատժել Ռուսաստանին»

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

«Ո՜չ Արևմտյան Ադրբեջանին!» շարժման դիմումը ՅՈՒՆԵՍԿՕ-ի գրասենյակին. Սուրեն Սուրենյանց

14/04/2026
Հրապարակախոսություն

Գոհարը նորածին երեխայի մայր է. Սա այլևս իրավական գործընթաց չէ, այլ քաղաքական ընդդիմախոսներին դաժանությամբ լռեցնելու ամոթալի փորձ. Ամստերդամ

14/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Պետք է արգելվի Փաշինյանի կուսակցության մասնակցությունը հունիսյան ընտրություններին՝ Սահմանադրության խախտման հիմքով․ Հարութ Սասունյան

14/04/2026
Հրապարակախոսություն

Թույլ չտալ, որ Փաշինյանը վերարտադրվի իշխանության մեջ, այլ նաև ապահովել, որ նրա կուսակցությունը նույնիսկ չհաղթահարի խորհրդարան անցնելու շեմը. Վարդան Օսկանյան

14/04/2026
Հաջորդ գրառումը

«ԵՄ-ն ցանկանում է պատժել Ռուսաստանին»

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Ձեր նշած բազմաքաղաքացին մինչև տարեվերջ աղքատանալու է. Փաշինյանը ՝ Սամվել Կարապետյանի մասին

15/04/2026

ԱԺ–ում տեղի ունեցած հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ գործարար, բարերար Սամվել Կարապետյանը մինչև տարեվերջ կորցնելու է իր...

ԿարդալDetails
Պաշտոնական

Ես չունեմ Հայաստանի Հանրապետությունում արդարության և արդարադատության զգացում. Փաշինյան

15/04/2026

Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Հայաստան–ԵՄ քաղհասարակության պլատֆորմի 8-րդ հերթական հանդիպմանը: Միջոցառմանը մասնակցել են նաև փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Անվտանգության խորհրդի քարտուղար...

ԿարդալDetails
Նորություններ

Գրիգորի Խաչատուրովին կալանավորելու որոշում է կայացվել

16/04/2026

Երրորդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի դեմ մեղադրական եզրակացությամբ նոր հայց է ներկայացվել։ Այս մասին տեղեկանում ենք Դատալեքս...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

ԵՄ-ն երկրորդ առաքելությունը կունենա Հայաստանում. «Ազատություն»

15/04/2026

Եվրամիության երկրների դեսպաններն այսօր Բրյուսելում ընդունեցին Հայաստան նոր՝ քաղաքացիական առաքելություն գործուղելու որոշումը՝ ճանապարհ հարթելով վերջնական հաստատման համար, որը ակնկալվում է՝...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական