Ուրբաթ, Նոյեմբերի 21, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԵՊՀ-ից դուրս մնացած վարչապետը խոսում է անկիրթ լինելու մասին

30/09/2022
- 30 Սեպտեմբերի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Մարդը, եթե աշխատում է 75 հազարով կամ աշխատանք չունի, նշանակում է` նորմալ կրթություն չի ստացել. սա վարչապետ Նիկոլ Փաշինյանի համոզումն է: Ճիշտ է՝ նրա համոզումներն ու տեսակետը բավական արագ ու հաճախ են փոխվում, բայց ինչեւէ՝ եթե պետության համար օրհասական այս պահին սիրտ ու ժամանակ ունի կրթության որակից խոսելու, ապա թե՛ նրան, թե՛ թիմակիցերին մի քանի հուշումներ տանք:

Նախ սկսենք նրանից, որ համընդհանուր խուճապի մատնված հասարակությանն ու սեպտեմբերի 13-ից ի վեր անհետ կորած որդուն, եղբորը, հարազատին փնտրող մարդուն բնավ չի հետաքրքրում, թե կրթության մասին դարակազմիկ ու փիլիսոփայական ի՞նչ մտքեր է ժամուկես գեներացնելու երկրի փաստացի առաջնորդը: Այսօր, երբ բոլորիս մեկ հարց է հետաքրքրում՝ ե՞րբ ենք վերջապես մեր երկրում մեզ ապահով զգալու, վստահ լինելու, որ հաջորդ պահին մեր գլխին «բայրաքթար» չի ընկնի, Նիկոլ Փաշինյանը խոսում է «լացելով դպրոց գնացող երեխաներին սիրով դպրոց գնացողներով» փոխարինելու մասին: Հետաքրքրական է՝ դպրոցում լացող երեխաներին ի՞նչ են անելու «հեղափոխական» իշխանությունները դե՞ն են նետելու, «ասֆալտների՞ն են պառկեցնելու», «պատերի՞ն են ծեփելու», թե՞ նորարարական այլ լուծումներ ունեն:

Գոնե ես, այո, այն համոզմանն եմ, որ ամուր պետության, պետականության թիվ մեկ գրավականը կրթութունն է: Երկրի թե՛ առողջապահական, թե՛ ռազմական, թե՛ կրթական, թե՛ գիտական, թե՛ մշակութային ու բոլոր-բոլոր ոլորտները զարգացած կլինեն, ամենուր հաջողություններ կունենանք, եթե կրթված ու գիտելիքահեն հասարակություն ունենանք: Միայն կրթված մարդը կարող է գիտակցել, որ «Արցախը տանք, պրծնենք» ասելով՝ վաղը, մյուս օրը Լոռին ու Շիրակն էլ կտա: Կհասկանա նաեւ, որ Նիկոլ Փաշինյանի նկարով շապիկ հագնելու փոխարեն կարող է իր հոր՝ տարիներով չխնամված շիրիմի վրա աճած մոլախոտը մաքրել եւ այլն, եւ այլն: Բայց այսօր, երբ հակառակորդն ամեն պահի սուլթանի հայացքով կարող է մեր գլխավերեւում կանգնել, մեղմ ասած սիրուն չէ վեհաշո՜ւք այլ թեմաներ մեջտեղ բերել ու մեզ՝ իրապես կրթված քաղաքացիներիս, ապուշի տեղ դնել:

Ինչ վերաբերում է ԵՊՀ-ից դուրս մնացած վարչապետի՝ կրթական ոլորտի մասին վերլուծություններին ու վերոնշյալ մտքին, որ եթե մարդ 75 հազար դրամ աշխատավարձ է ստանում, ուրեմն վատ կրթություն է ստացել, ապա շտապենք հիշեցնել՝ աշխարհի վրա կա մի երկիր՝ Հայաստանը, որի ղեկավարը դիպլոմ չունի, բայց զբաղեցնում է ղեկավար բարձագույն պաշտոն, իսկ նրա թիմակիցներից մեկն օրինակ միջին մասնագիտական դիպլոմով բուժքույր է, այժմ սակայն օրենք մշակող պատգամավորի հաստիք ունի ու պետությունից ամսական մինչեւ 600 հազար դրամ աշխատավարձ է ստանում:

ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Իմաստաբանական բառարան

Հաջորդ գրառումը

Մարտադաշտը տեղափոխվեց ՄԱԿ-ի ֆորում

Համանման Հոդվածներ

21 նոյեմբերի, 2025

Տարեդարձդ շնորհավո՛ր

21/11/2025
Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
21 նոյեմբերի, 2025

Հեղափոխությունը մի՛շտ չարիք է

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ո՛չ ընդդիմությունն է «սրբազան կով», ո՛չ իշխանությունը

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ալիեւի, Էրդողանի եւ Փաշինյանի առանցքի համընկնումը ՆԱՏՕ-ի թուրանական միջանցքի ձեւաչափում

21/11/2025
Հաջորդ գրառումը

Մարտադաշտը տեղափոխվեց ՄԱԿ-ի ֆորում

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական