Երբ պատերազմը սկսվեց, քնած էինք և թոռներիս հետ անմիջապես պետք է գյուղը լքեինք։ Չիմացանքինչը վերցնենք, ինչը թողնենք։ Մի կերպ հողաթափերով մեզ գցել ենք տեգորս մեքենան, փախել։ Հրթիռակոծության ձայները էնքան բարձր էին
չէինք կողմնորոշվում` որտեղ են կրակում, տա՞ն ուղղությամբ է, թե այլ տեղ։
▪️Մի քանի օր Մարտունիում էինք, սեպտեմբերի 16-ին ենք վերադարձել Սոթք, բայց թոռներիս թողել ենք էնտեղ։
▪️ Ես իմ տնից ուր գնամչգիտեմ, բացի այդ, ինչո՞ւ պետք է գնամ
սա իմ հողն է, իմ գյուղը։ Իմ հողից երբեք դուրս չեմ գա, բայց մեզ հենարան է պետք, որ իմանանք` վաղն ինչ է լինելու և վստահ լինենք, որ նորից չեն կրակի մեզ վրա։
▪️Երբեք չեմ մտածել, որ մեր գյուղը կռմբակոծեն։ Մեր բանակի 18 տարեկան տղաները շատ արի են, ու իրենց կյանքի գնով դիրքերը պահեցին։