Ուրբաթ, Հունիսի 19, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՔԱՂԱՔԱԿԱՆ ՆՈՐ ՎԵԿՏՈՐՆԵՐԻ ՆՇՈՒՅԼՆԵՐ ՎՐԱՍՏԱՆՈՒՄ

22/02/2019
- 22 Փետրվարի, 2019, ԱԶԳ շաբաթաթերթ

ԱՐԵՎԻԿ ՔԵՇԻՇՅԱՆ

«Գազպրոմը», ճանապարհները եւ Բաքուն

Օրերս, երբ Վրաստանի էկոնոմիկայի նախարար Գեորգի Քոբուլիան հայտարարեց, որ Թբիլիսին ռուսական «Գազպրոմի» հետ բանակցություններ է սկսել Վրաստանով դեպի Հայաստան գազի տարանցման նոր պայմանագրի պայմանները որոշելու նպատակով, դրանում արտասովոր ոչինչ չկար:

Նախորդ պայմանագրի ժամկետն ավարտվել էր անցյալ տարեվերջին: Մինչեւ 2017 թվականը Վրաստանը որպես տարանցման վճար ստանում էր Հայաստան առաքվող ռուսական գազի ընդհանուր ծավալի 10%-ը: Այն ժամանակ դա ձեռնտու էր Թբիլիսիին: Նրա գազի պահանջմունքը լիովին բավարարում էր Ադրբեջանը: Ավելին, Վրաստանը միակ տարանցիկ երկիրն է, որի տարածքում ստեղծված է Ադրբեջանի հիմնական էներգետիկ ենթակառույցըՙ Բաքու-Սուփսա, Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղները, Հարավային գազային միջանցքը: Դա զգալի շահաբաժիններ է բերում վրացիներին, ուրիշ էլ ի՞նչ է պետք: Սակայն նախարար Քոբուլիան կարեւոր ճշգրտում կատարեցՙ հայտարարելով, որ Վրաստանը մատակարարումների բազմազանության նպատակով կգնի ռուսական գազ, եւ որ Ռուսաստանի հետ պայմանագիր կստորագրվի հավանաբար փետրվարի վերջերին: Թեեւ անցյալում հաճախ ասում էին, թե Թբիլիսիին պետք չէ ռուսական գազ, քանի որ ադրբեջանականը լիուլի բավարարում է:

Եվ հանկարծ տեղական լրատվամիջոցներում հայտնվում են վրացի փորձագետների դատողություններն այն մասին, որ «ռուսական գազը որակով գերազանցում է ադրբեջանականին», եւ որ «Գազպրոմի» առաջարկած գներն էլ համադրելի են ադրբեջանականների հետ (որոշ տեղեկությունների համաձայն, Վրաստանի համար ադրբեջանական գազի 1000 խորանարդ մետրի գինը կազմում է շուրջ 110 դոլար): Կարելի է հետեւություն անել. Թբիլիսին, ինչպես եղել է անցյալում, Բաքվի հետ խաղարկում է ռուսական խաղաքարտըՙ փորձելով իջեցնել ադրբեջանական գազի մատակարարման սակագները:

Սկզբունքորեն, այդ խնդիրը կարելի է լուծել տեխնիկական բանակցությունների միջոցով: Վրացի փորձագետները բերում են հետեւյալ տվյալները. Ռուսաստանից Վրաստանի ստանալիք գազի 20 տոկոսը կամ 400 մլն խորանարդ մետրը «չնչին քանակություն է եւ չի կարող եղանակ ստեղծել վրացական շուկայում, եւ դա չպետք է մտահոգի Ադրբեջանին»: Սակայն Բաքվում, չգիտես ինչու, սկսեցին նյարդայնանալՙ ըստ երեւույթին կասկածելով, որ գազի մատակարարումները բազմազանեցնելու Վրաստանի մտադրության հետեւում, այնուամենայնիվ, թաքնված է «մեծ քաղաքականությունը»:

Բանն այն է, որ չնայած Թբիլիսիի ու Անկարայի հետ համաձայնությանը, այդպես էլ չի հաջողվել վրացական ուղղությամբ շրջափակել Հայաստանը, ինչպես նաեւ փակել Հայաստանն Իրանին կապող «կյանքի ճանապարհը»: Վերջինս, հավանաբար, կշարունակի գործել ի հեճուկս ԱՄՆ-ի հակաիրանական պատժամիջոցների ճնշմանը, նշում է «Ռեգնում» գործակալությունը: Ստեղծվում է հետաքրքրական աշխարհաքաղաքական իրադրություն: Եվրոմիությունը ոչ միայն չմիացավ Իրանի դեմ ուղղված ամերիկյան պատժամիջոցներին, այլեւ հովանավորում է Վրաստանին, օժանդակում է էներգառեսուրսները բազմազանեցնելու նրա ջանքերին: Իսկ Վրաստանի նախագահական ընտրություններում Սալոմե Զուրաբիշվիլու հաղթանակից հետո Բաքվում զգացին, որ կորցնում են վերահսկողությունը այդ երկրի սոցիալ-տնտեսական եւ քաղաքական գործընթացների նկատմամբ: Ադրբեջանը նույնիսկ սկսեց խոսել Վրաստանի «գազային դավաճանության» մասին, մինչդեռ ինքը «ապահովում է Եվրոպայի էներգետիկ անվտանգությունը»:

Բացի դրանից, «Գելա Վասաձեի հետ մեծ խաղ» հաղորդման հեռուստաեթերում ադրբեջանցի պատգամավոր Ռասիմ Մուսաբեկովը պատմեց, որ «Վրաստանի հետ հարաբերություններում բավական հաճախ այնպես է ստացվում, որ Ադրբեջանը խոսակից չի ունենում, իսկ Վրաստանի հանրային կարծիքի մեջ գերիշխող է դարձել այն միտքը, թե երկիրը գրեթե մեկ քայլի վրա է Եվրոպայից, մինչդեռ Ադրբեջանը չի շտապում այնտեղ», ուստի իրենց ճանապարհները տարբեր են: Պատգամավորի խոսքերով, Բաքուն պատճառ չի տեսնում, որպեսզի Վրաստանը բացի Գալիի միջանցքը: Խոսքը տվյալ դեպքում Աբխազիայի եւ Հարավային Օսիայի տարածքներով Վրաստանից դեպի Ռուսաստան նոր անցակետերի բացման պայմաններին առնչվող նոր պայմանագրի նախապատրաստման մասին է: Մուսաբեկովը շարունակում է. «Անշուշտ, մենք սկսում ենք խորհել Վրաստանի ներկայիս ղեկավարության քաղաքական նպատակների մասին: Թե որքանով չեն համընկնում մեր տեսակետները տարածաշրջանային աշխարհաքաղաքականության վերաբերյալ. մենք դա պետք է հստակորեն հասկանանք, որպեսզի կառուցենք մեր արտաքին քաղաքականությունը»:

Մուսաբեկովը մեկն է ադրբեջանցի հայտնի քաղաքագետներից, որոնք նրբորեն զգում են տարածաշրջանի քաղաքական իրադրությունը եւ ամրագրում աշխարհաքաղաքական լայն գործընթացների հետ կապված նոր գործոնների հայտնվելը: Խնդիրն այն չէ, որ Թբիլիսին պատրաստվում է ընտրություն կատարել հօգուտ Մոսկվայի, այլ այն, որ նա սկսել է ակտիվորեն տեղաշարժվել քրիստոնեական Եվրոպայի կողմը եւ Ադրբեջանի հանդեպ դրսեւորել «ռացիոնալ եսասիրություն», որը Բաքվում ընկալվում է քաղաքական ենթատեքստով: Ըստ տրամաբանության, Վրաստանի նոր նախագահը իր առաջին արտասահմանյան ուղեւորությունը պետք է կատարեր դեպի Ադրբեջան: Բայց նա մեկնեց Եվրոպա, ինչը, Մուսաբեկովի կարծիքով, վկայում է, որ «պետությունների ղեկավարների անձնական ու վստահական շփումը կորսված է, այն առանձնապես հավանություն չի գտնում նախարարների միջավայրում, եւ այդ հանգամանքները ավելի մեծ դրամատիզմ են հաղորդում իրադարձություններին»:

Ի՞նչ կլինի հետագայում: Ադրբեջանի իշխանություններն առայժմ սպասողական վիճակում են: Ի դեպ, արդեն Վրաստանի նախագահական ընտրությունների նախօրեին Բաքվի Haqqin.az կայքը կոչ էր անում Զուրաբիշվիլու հաղթանակի եւ Վրաստանում հակաադրբեջանական ընդդիմության ստեղծման դեպքում Սաակաշվիլու կողմնակիցներին հնարավորություն տալ Ադրբեջանում ստեղծելու արդյունավետորեն ձեւավորված կառույցներ, հենակետեր հենց վրաց-ադրբեջանական սահմանի մոտակայքում: Այնպես, որ Բաքուն կարող է մոտ ժամանակներս Վրաստանում գործի դնել իր քաղաքական լծակները, այնտեղ աշխուժացնել քաղաքական ընդդիմության գործունեությունը, որպեսզի ներգործի իրադարձությունների ընթացքի վրա: Սակայն արդյունքի հասնելը դյուրին չի լինի տարածաշրջանում տնտեսական եւ քաղաքական վերակողմնորոշումների պատճառով, կարծում է Կովկասի եւ Մերձավոր Արեւելքի հարցերի փորձագետ Ստանիսլավ Տարասովը :

Թուրքիան թաղվել-մնացել է մերձավորարեւելյան ճգնաժամի մեջ եւ դժվար թե կարողանա ազդել Հարավային Կովկասի իրադրության վրա: Իրանը չի խաղա Ադրբեջանի կողմից: Մոսկվային մասնակից դարձնել նույնպես չի հաջողվի. Բաքուն բաց է թողել հարմար պահը: Ռուսաստանի հետ տնտեսական համագործակցությունն ընդլայնելու Վրաստանի ձգտումը վաղ թե ուշ կհանգեցնի խճուղային եւ երկաթուղային ճանապարհների ապաշրջափակման միջոցով Հայաստանի հետ նրա գործընկերության ընդլայնմանը:

Ըստ որում, Աբխազիայի եւ Հարավային Օսիայի հարցերը կմղվեն երկրորդ պլան, քանի որ Ադրբեջանն ու Թուրքիան Վրաստանին քաշում են այնտեղ, որտեղ նա արդեն մեկ անգամ եղել էՙ դեպի Մերձավոր Արեւելքի իսլամ: Մինչդեռ Վրաստանը ձգտում է դեպի Եվրոպա: Ինչպես ասում է վրացի քաղաքագետ Գեորգի Չխեիձեն , «որքան էլ գայլին կերակրես, միեւնույն է նա կդրսեւորի քրիստոնեական համերաշխություն»: Մնացյալը քաղաքական սխոլաստիկա է եւ վիճակագրություն:

Նախորդ գրառումը

ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒՄ ԵՆ ԿԻՊՐԱՀԱՅԵՐԻ ԾԱԳՈՒՄՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Հաջորդ գրառումը

«ԱՐԱԲԱԿԱՆ ՆԱՏՕ». ԻՐՈՂՈՒԹՅՈՒՆ, ԹԵ՞ ԱՌԱՍՊԵԼ

Համանման Հոդվածներ

Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
19 Հունիսի, 2026

Դեռ ի՜նչ խարդախություն ասես չի կատարվի մեր երկրում…

19/06/2026
19 Հունիսի, 2026

Կարոտ մնացինք հանրային համերաշխության

19/06/2026
19 Հունիսի, 2026

«Առանց արտաքին ճնշման ՀՀ-ն կապերը չի խզի որեւէ մեկի, այդ թվում՝ ՌԴ-ի հետ»

19/06/2026
19 Հունիսի, 2026

Բելգիան կհատուցի գաղութային բռնության զոհերին

19/06/2026
Հաջորդ գրառումը

«ԱՐԱԲԱԿԱՆ ՆԱՏՕ». ԻՐՈՂՈՒԹՅՈՒՆ, ԹԵ՞ ԱՌԱՍՊԵԼ

Լրահոս

Ընդդիմությունն առաջիկա խորհրդարանում ջախջախվելու է, եթե մտքների ծայրով անցկացնեն վերցնել մանդատները. ինչ ուզենք՝ կանենք. ՔՊ-ական պատգամավոր

19/06/2026

Եթե մարդը գնացել, փող է բաժանել, մանդատագողությամբ է զբաղվել, էլ ինչպե՚՞ս պետք է խոսի իր ընտրողների մասին։ Եվ այդքանից հետո...

Կալանավորված Դավիթ Ղազինյանը հայցադիմում է ներկայացրել` ընդդեմ ԿԸՀ-ի

19/06/2026

Կալանավորված Դավիթ Ղազինյանը հայցադիմում է ներկայացրել Վարչական դատարան՝ ընդդեմ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի։ Ղազինյանը պահանջում է անվավեր ճանաչել 2026թ. հունիսի 17-ի...

«Ազգային ժողովրդավարական միություն» կուսակցության հայտարարությունը

19/06/2026

ԱԺՄ (Ազգային ժողովրդավարական միություն) կուսակցության հայտարարությունը Հայաստանում ընտրությունները միշտ են կեղծվել, իսկ կեղծիքի չափը կախված է եղել նրանից, թե իշխանությունը...

«Ուժեղ Հայաստան» դաշինքը դիմել է ՍԴ՝ պահանջելով անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները

19/06/2026

«Ուժեղ Հայաստան» կուսակցության խոսնակ Մարիաննա Ղահրամանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ 2026 թվականի հունիսի 19-ին «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի ներկայացուցիչ...

Առավոտյան ձերբակալվել է Ռուբեն Հակոբյանը

19/06/2026

Այսօր առավոտյան քրեական վարչությունից եկել էին մեր տուն՝ հորս ձերբակալելու, - հայտնում է Ռուբեն Հակոբյանի դուստրը։ Քննչական կոմիտեից «Արմենպրես»-ին հայտնել...

Ատելությունն է ամենակարևոր գործոնը, որը միավորում է փաշինյանական իշխանությանը թուրք-ադրբեջանական տանդեմի հետ. Արման Աբովյան

19/06/2026

Պարզապես պետք է հասկանալ, որ փաշինյանական իշխանությունների գործողությունների տրամաբանությունը թելադրվում է բացառապես արտաքին խաղացողների շահերով, իսկ այդ քաղաքականության հիմնական շահառուն...

Արխիվ

Հունիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« Մյս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական