Երեքշաբթի, Հուլիսի 14, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Զիջենք, որ վերջանա, փրկվենք» արատավոր մտայնությունն ու մեր անելիքը

29/09/2022
- Նորություններ

ԲԱԺԻՆՆԵՐ

ՔԱՂԱՔԱԿԱՆՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՏՆՏԵՍԱԿԱՆԻՐԱՎԱԿԱՆԱՇԽԱՐՀՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՐՑԱԽՍՓՅՈՒՌՔՄՇԱԿՈՒՅԹՍՊՈՐՏ

TVՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ

  • ՀԱՍՑԵ
  • ՀՀ, Ք. ԵՐԵՒԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Փ. 30
  • ԷԼ․ՓՈՍՏ
  • YERKIR.AM@GMAIL.COM
  • ՀԵՌ.
  • +374 10 52 15 01

Կայքի հին տարբերակը

  • ՀՀ ԱԱԾ-ն դարձել է թուրքական MİT-ի դրածոն. քրդական կազմակերպությունները դատապարտում են Փաշինյանի ջանքերը` խաթարելու հայ քրդական բարեկամությունը 2 օր առաջ Տարածաշրջան
  • Հայաստանը ենթարկվում է հարեւանների ագրեսիային. Եթե ​​նա ձախողվի, դա վատ նորություն կլինի Արևմուտքի համար. The Telegraph 2 օր առաջ Տարածաշրջան Քաղաքական
  • Միջանցքով կկտրվի ՀՀ-ի հետ Իրանի ցամաքային կապը, Իրանը կհայտնվի «թյուրքական միասնության» շրջափակման մեջ. պանթյուրքական ԶԼՄ 2 օր առաջ Տարածաշրջան
  • Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումներից մեկը դիմել է սադրանքի՝ փորձելով անցնել հայկական մարտական դիրքերից մեկի թիկունք 4 օր առաջ Հասարակություն
  • ՈՒՂԻՂ. Ռոբերտ Քոչարյանի մամուլի ասուլիսը 22 ժամ առաջ Քաղաքական
  • ՈՒՂԻՂ. Ռոբերտ Քոչարյանի մամուլի ասուլիսը 22 ժամ առաջ Քաղաքական
  • Լևոն Տեր-Պետրոսյանն առաջարկեց ոչ թե հայրենիքը, այլ Նիկոլ Փաշինյանին փրկելու ծրագիր. Իշխան Սաղաթելյան 1 օր առաջ Քաղաքական
  • Լևոն Տեր-Պետրոսյանի մոտեցումների դեմ գաղափարական պայքարը վաղուց ենք տանում. Արմեն Ռուստամյան 1 օր առաջ Քաղաքական
  • Ի՞նչ բանակցենք իշխանության հետ, գնանք կողքին կանգնենք , տեսնենք ինչպե՞ս է հանձնում Հայաստանը․ Սեյրան Օհանյան 1 օր առաջ Քաղաքական
  • Այսօր, ավելի քան երբևէ, հայ ժողովրդի լինելիության հրամայականը, ՀՀ անվտանգային շահերը, մեր պետականության ապագան պահանջում են ազգային միասնականություն և համախնբում. ՀՅԴ Հայաստանի ԳՄ հայտարարությունը 1 օր առաջ Քաղաքական
  • ԱՄՆ-ում դիտարկում են Հայաստանին ամերիկյան զենք վաճառելու հարցը՝ Ադրբեջանից պաշտպանվելու համար. ANCA 1 օր առաջ Քաղաքական

 790 դիտում,  16 ժամ առաջ – 2022-09-28 17:09Հասարակություն

«Զիջենք, որ վերջանա, փրկվենք» արատավոր մտայնությունն ու մեր անելիքը

«Զիջենք, որ վերջանա, փրկվենք» արատավոր մտայնությունն ու մեր անելիքը

Դոնեցկում եւ Լուգանսկում, ինչպես նաեւ Խերսոնի եւ Զապորոժիեի շրջաններում ավարտվեց Ռուսաստանի դաշնությանը միանալու հարցով հանրաքվեն, որի արդյունքներն ի սկզբանե պարզ էին։

Տրամաբանությունը հուշում է, որ կայացած հանրաքվեից հետո, ուկրաինական ճգնաժամը թեւակոխելու է բոլորովին նոր փուլ, ինչը ենթադրում է աշխարհաքաղաքական նոր զարգացումներ, դիվանագիտական առճակատման, ինչպես նաեւ՝ պատերազմական գործողությունների կտրուկ սրացում։ Նման պայմաններում բնականաբար, Ռուսաստանի ուշադրությունը հիմնականում կենտրոնացած է լինելու ուկրաինական ճակատի վրա եւ գլոբալ ու տարածաշրջանային առումներով մյուս բոլոր խնդիրներն ինքնաբերաբար երկրորդական պլան են մղվելու։

Միեւնույն ժամանակ, Իրանում փողոցային անկարգությունների թափը թեեւ որոշակիորեն կոտրվել է, այդուհանդերձ դրանք ամբողջությամբ չեն մարել եւ Արեւմուտքը շարունակում է երկիրը ներսից ապակայունացնելու փորձերը։ Առկա պայմաններում Իրանի իշխանությունների ողջ ուշադրությունը հիմնականում կենտրոնացած է իրավիճակը կարգավորելու եւ երկրում կայունության լիարժեք վերականգնման վրա։ ներկա դրությամբ, Ռուսաստանի պես, Իրանի համար եւս մյուս բոլոր խնդիրները ստացել են երկրորդական նշանակություն։

Իր հարեւանությամբ ստեղծված ճգնաժամային օջախների անմիջական ազդեցությունից չի կարող զերծ մնալ Հարավային Կովկասը, որտեղ, ընդհանրապես, ապականությունն ու պատերազմական պայմաններն ավելի հաճախակի դիտվող վիճակներ են, քան կայունությունն ու տեւական խաղաղությունը։

Այս բոլորի հանրագումարը մեզ ստիպում է երիցս արձանագրել, որ փաստացի պատերազմական պայմաններում գտնվող Հայաստանի համար աշխարհաքաղաքական պայմանների բարելավում ակնկալելն անմտություն է, իսկ նոր պատերազմի հնարավորություն հավանականությունը՝ չափազանց բարձր, մանավանդ այն պայմաններում, երբ ՀՀ ինքնիշխան տարածքն արդեն երկու տարի է ինչ սողացող բռնազավթման է ենթարկվում, իսկ թշնամին չի էլ փորձում թաքցնել իր գլխավոր նպատակը, որն է Հայաստանի՝ երկու կեսի բաժանումն այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» միջոցով եւ Սյունիքի ու Վայոց ձորի վերջնական բռնակցումն իր տարածքին։

Նման պայմաններում, «մեզ սպասվող ծանր, ցավոտ լուծումների», «բոլոր լուծումների վատ լինելու», «բոլոր այդ վատ լուծումներից ամենաքիչ ցավոտ լուծումն ընտրելու», «այլընտրանք չլինելու», մեզ դեմ տված ցանկացած փաստաթուղթ ստորագրելու եւ «փրկվելու» մասին խոսակցությունները կեղծ դիսկուրս են, կործանարար մոլորություն, որոնց գայթակղությանը ոչմի դեպքում չպետք է տրվել։

Աշխարհաքաղաքական այս բարդ պայմաններում, երբ բազմիցս ապացուցվել է, որ թշնամին կանգ չի առնելու այնքան ժամանակ, քանի դեռ չի իրականացրել իր ծրագիրն ամբողջությամբ, մեր իրական օրակարգը պետք է ձեւավորվի բացառապես խաղի դաժան օրենքներին համապատասխան եւ համահայկական ուժի եւ հնարավորությունների համախմբման անհրաժեշտության շուրջ, ինչը կնպաստի Հայաստանի վերածննդին, հզորացման վերականգնմանը եւ առկա մարտահրավերներին համարժեք եւ համչափ արձագանքմանը։

Մենք պետք է գիտակցենք, որ Կովկասն ընդգրկող Մեծ Մերձավոր Արեւլեքում ոչ մի փաստաթուղթ էլ չի կարող լուծել առկա խնդիրներն ու երաշխավորել տեւական, մնայուն եւ իրական խաղաղություն։ Հայաստանի եւ հայության համար խաղաղությունը հասանելի է միայն եւ բացառապես 44-օրյա պատերազմի արդյունքում ուժերի խախտված հավասարակշռության վերականգնմամբ եւ թշնամու նկատմամբ ռազմաքաղաքական երբեմնի գերակայության վերստին հաստատման միջոցով։

Այլ ելք չկա եւ լինել չի կարող։ Ստորագրված ցանկացած փաստաթուղթ առ ոչինչ կդառնա, եթե մենք շարունակենք գործել «զիջենք, որ վերջանա, փրկվենք» արատավոր եւ վտանգավոր մտայնությամբ, իսկ թշնամին կշարունակի գործել եւ իրականացնել իր ծրագիրն՝ առաջնորդվելով «կա՛մ մենք, կա՛մ դուք» սկզբունքով։

ԱՐԱՄ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ

Նախորդ գրառումը

Լուրջ խոսակցություն է եղել. մանրամասներ Փաշինյանի եւ ՔՊ-ի հետ հանդիպումից. «Ժողովուրդ»

Հաջորդ գրառումը

Ադրբեջանական ներխուժումը պետք է դատապարտվի և դադարեցվի․ Փաշինյան

Համանման Հոդվածներ

Նորություններ

Ծառուկյանի պաշտպանները կդիմեն միջազգային արբիտրաժ՝ նրա ընկերությունների պարապուրդի հարցով

14/07/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

ԻՀՊԿ-ն պատասխան հարված է հասցրել Հորդանանում գտնվող ԱՄՆ ռազմաօդային բազաներին. Tersim

14/07/2026
Նորություններ

Ադրբեջանում ապօրինաբար պահվող Լյուդվիգ Մկրտչյանն առողջական ծանր վիճակում է. ահազանգում է  փաստաբանը

14/07/2026
Նորություններ

Նիկոլական բռնաճնշումները և հալածանքները Հայաստանի այսօրվա իրականությունն են. Աննա Մկրտչյան

14/07/2026
Հաջորդ գրառումը

Ադրբեջանական ներխուժումը պետք է դատապարտվի և դադարեցվի․ Փաշինյան

Լրահոս

Ծառուկյանի պաշտպանները կդիմեն միջազգային արբիտրաժ՝ նրա ընկերությունների պարապուրդի հարցով

14/07/2026

Գործարար, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի փաստաբանները կդիմեն միջազգային արբիտրաժ՝ նրան պատկանող ձեռնարկությունների աշխատանքի դադարեցման պատճառով։ Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է ԲՀԿ...

ԻՀՊԿ-ն պատասխան հարված է հասցրել Հորդանանում գտնվող ԱՄՆ ռազմաօդային բազաներին. Tersim

14/07/2026

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է, որ բալիստիկ հրթիռներով թիրախավորել է Հորդանանում գտնվող ավիաբազայում գտնվող ամերիկյան զորքերի հիմնական օբյեկտներն ու...

Ադրբեջանում ապօրինաբար պահվող Լյուդվիգ Մկրտչյանն առողջական ծանր վիճակում է. ահազանգում է  փաստաբանը

14/07/2026

Ադրբեջանում պահվող հայ ռազմագերի Լյուդվիգ Մկրտչյանը պայքարում է կյանքի համար, X-ի իր էջում ահազանգում է արգենտինահայ փաստաբան Լուսիանա Մինասյանը։ Մկրտչյանի մոտ...

Նիկոլական բռնաճնշումները և հալածանքները Հայաստանի այսօրվա իրականությունն են. Աննա Մկրտչյան

14/07/2026

Նիկոլական բռնաճնշումները, հալածանքները և ֆիզիկական հաշվեհարդարի սպառնալիքները Հայաստանի այսօրվա իրականությունն են, և մարդիկ, որոնք չեն խոսում այս իրականության մասին, կա՛մ...

Առկա կառույցների ճիշտ օգտագործումը օգնելու է զսպելու իշխանությունների ախորժակը՝ հասարակությունը դարձնելու ենթակա և ստրուկ մտածելակերպով մի զանգված. Աղաջանյան

14/07/2026

Այն խավը, որը գրագետ է, օրինապահ է, հստակ ճանաչում է այլոց և սեփական արժանապատվությունը, այսօր հայտնվել է  մի վիճակում, որի...

«Ֆիլմարտադրողների Համահայկական Ֆեդերացիան» սատարում է Գագիկ Ծառուկյանին. հայտարարություն

14/07/2026

Ֆիլմարտադրողների Համահայկական Ֆեդերացիա ՀԿ խորհուրդը ահազանգում է․ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ «Ֆիլմարտադրողների Համահայկական Ֆեդերացիա» ՀԿ (ՖԱՀՖ) խորհուրդը, հայտնելով իր անվերապահ աջակցությունը ՀՀ իշխանությունների...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական