Շաբաթ, 25 Հուլիս, 2026

ԱԴՐԲԵՋԱՆԸ ՀԱՋՈՐԴ ՀԱՆԴԻՊՄԱՆՆ ԱԿՆԿԱԼՈՒՄ Է ԶԳԱԼԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐ

ԳԵՎՈՐԳ ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆ

Անդրադառնալով Արցախյան հակամարտության կարգավորման շուրջ սպասվելիք հանդիպմանը, Ադրբեջանի ԱԳՆ մամլո ծառայության ղեկավար Լեյլա Ալիեւան հայտարարել է, որ հաջորդ հանդիպումը դեռ հայտնի չէ, թե որտեղ է կայանալու, բայց ամեն ինչ հնարավոր է:

«Ադրբեջանական կողմը բանակցություններին չի մասնակցում հանուն իմիտացիայի եւ ակնկալում է զգալի արդյունքներ: Սա է մեր սկզբունքային դիրքորոշումն», ասված է հայտարարության մեջ;

Զարմանալի է` թե հայկական կողմում շրջանառվող «խաղաղության բանաձեւերն» ինչպես կարելի է քննարկել այս մոտեցումներն ունեցող պետության հետ: