Կառավարության երեկվա որոշմամբ նոր սոցիալական` բուժօգնության փաթեթ ներդրվեց նպաստառուների, Հայրենական մեծ պատերազմի մասնակիցների ու նրանց հավասարեցված, ծերանոցներում եւ անօթեւանների ժամանակավոր կացարաններում խնամվող անձանց համար: Փաթեթի շահառու են դիտվում նաեւ բռնադատվածները, Չեռլնոբիլի աղետի վերացման մասնակիցները, թրաֆիքինգի ենթարկվածները, ձերբակալված եւ կալանավորված անձինք: Փաթեթի ամբողջական արժեքը երեք միլիարդ դրամ է: