Մարտի 4-ին Ռուսաստանի հայերի միության երեւանյան գրասենյակում տեղի ունեցավ ուսանողական կրթաթոշակների հանձնման արարողություն: Ուսանողներին ողջունեց եւ բացման խոսքով հանդես եկավ միության փոխնագահ Վլադիմիր Աղայանը, որը նաեւ երեւանյան գրասենյակի ղեկավարն է:
Վ. Աղայանը համառոտ խոսեց Արա Աբրահամյանի մասին, ներկայացրեց նրա ծրագրերըՙ կապված երիտասարդության հետ:
Անդրադառնալով կրթաթոշակներին, Աղայանը նշեց, որ իրենք բուհերի ղեկավարներին խնդրել են, որպեսզի կրթաթշակի հավակնող ուսանողները հնարավորինս լինեն սահամանապահ գյուղերից ու առավել սոցիալապես անապահով ընտանիքներից:
«Մենք շեշտը դնում ենք սոցիալապես անապահով ու սահմանապահ ընտանիքների վրա: Մեր պետության զարգացման համար մենք կարեւորում ենք այդ համայնքների պատճաշ զարգացումը»,- ասաց Վ. Աղայանը:
Նա ուսանողներին հայտնեց, որ կրթաթշակը կազմում է ամսականՙ 50. 000 ՀՀ դրամՙ 10 ամիս շարունակ: