Հայաստանը չի մասնակցի սեպտեմբերի 26-ից հոկտեմբերի 8-ը Ղազախստանում կայանալիք ՀԱՊԿ զորավարժություններին՝ հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի պատճառով։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով ՀՀ ՊՆ-ին։
«Հաշվի առնելով Ադրբեջանի կողմից իրականացված ագրեսիայի հետևանքով հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակը՝ ՀՀ պաշտպանության նախարարությունը, ՀՀ ԶՈւ առջև դրված խնդիրներից ելնելով, որոշում է կայացրել Ղազախստանի Հանրապետությունում ՀԱՊԿ շրջանակում անցկացվելիք զորավարժություններին ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումների մասնակցությունից ձեռնպահ մնալ»,- ասված է հայտարարությունում։