Հինգշաբթի, Ապրիլի 16, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՄԻՆՍԿԻ ԽՈՒՄԲԸ Ո՞ՒՄ ՀԱՄԱՐ Է «ԾՈՒՂԱԿ» ՊԱՏՐԱՍՏՈՒՄ

15/03/2019
- 15 Մարտի, 2019, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԱՐԵՎԻԿ ՔԵՇԻՇՅԱՆ

ԼՂ հակամարտության կարգավորման վերաբերյալ ԵԱՀԿ Մինսկի խմբի օրերս տարածած հայտարարության անսովորությունն այն է, որ համանախագահները որոշեցին հրապարակել կարգավորման հիմքում ընկած օրակարգը: Նախ եւ առաջ, նրանք չեն պաշտպանում բանակցությունների ձեւաչափը փոփոխելու գաղափարըՙ ակնհայտորեն նկատի ունենալով բանակցություններում Արցախին ներգրավելու Փաշինյանի առաջարկությունը: Երկրորդ, նրանք որոշեցին պաշտոնական բնույթ հաղորդել 2009-2012 թթ. համանախագահների առաջարկած լրացուցիչ տարրերին:

Նախանշված է մի քանի կետՙ (առաջին) ԼՂ շրջակա տարածքների վերադարձ Ադրբեջանին, ԼՂ ժամանակավոր կարգավիճակ, որը կապահովի անվտանգություն եւ ինքնակառավարում, (երկրորդ) Հայաստանը ԼՂ-ին միացնող միջանցք, (երրորդ) իրավաբանորեն պարտադրող կամարտահայտման միջոցով Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակի որոշում, (չորրորդ) իրենց նախկին բնակության վայրեր վերադառնալու բոլոր փախստականների եւ ներքին տեղահանված անձանց իրավունք, (հինգերորդ) անվտանգության երաշխիքներ, որոնք կներառնեն խաղաղարար գործողություն: Ըստ որում, ընդգծվում է, որ «սկզբունքներից կամ տարրերից մեկի նկատմամբ մյուսի գերադասումը անհնարին կդարձնի հավասարակշռված լուծման ապահովումը»:

Ավելի վաղ, հակամարտող կողմերի քննարկումների ժամանակ, քննարկվել էր մասնավորապես կետերի հաջորդականությունը, օրինակՙ նախ տարածքների ազատում, ապա ԼՂ կարգավիճակի հարց ազատ կամարտահայտման միջոցով: Կամ էլ այդ երկուսն իրականացվում են միաժամանակ ԵԱՀԿ համանախագահ երկրների երաշխավորմամբ: Բայց խնդիրն այն է, որ նախանշված կետերը, որոնք այսպես կոչված Մադրիդյան սկզբունքների փոփոխված տարբերակն են, հակամարտող կողմերը որպես բանավոր պայմանավորվածությունների հիմք էին ընդունել, եւ դրանք իրավաբանական ուժ չունեն: Ուստի Բաքուն եւ Երեւանը կարող են որոշակի պայմաններում հրաժարվել այդ սկզբունքներին հետեւելուց: Այնպես որ, երբ Փաշինյանն առաջարկում է Ստեփանակերտին ներգրավել բանակցությունների ձեւաչափի մեջ, նրա հետ կարելի է միայն բանավիճել, համաձայնել կամ չհամաձայնել, բայց բնավ չի կարելի նրան մեղադրել իրավաբանորեն պարտադրող պայմանավորվածությունների խախտման մեջ, կարծում է Կովկասի եւ Մերձավոր Արեւելքի հարցերի փորձագետ Ստանիսլավ Տարասովը :

Միեւնույն ժամանակ, ԵԱՀԿ Մինսկի խումբը իր հայտարարությամբ որոշակի «ծուղակներ» է ստեղծում: Այսպես, Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Լեյլա Աբդուլլաեւան հայտարարեց, որ Բաքուն «հավանություն է տալիս արդյունքին միտված ինտենսիվ բանակցությունների միջոցով հակամարտության լուծմանը հասնելու ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին»: Անմիջապես հարց է ծագում. դա նշանակո՞ւմ է արդյոք, որ ադրբեջանական կողմը ընդունում է ԵԱՀԿ Մինսկի խմբի հինգ սկզբունքները եւ պատրաստ է այդ հիմքի վրա բանակցել, թե՞ խոսքը միայն Մինսկի խմբի հովանու ներքո Հայաստանի վարչապետի եւ Ադրբեջանի նախագահի հանդիպման անցկացման մասին է:

Ավելին, եթե Բաքուն բանակցությունների ձեւաչափը չփոխելու վերաբերյալ Մինսկի խմբի որոշումը ընկալում է որպես «հաղթանակ», ապա նա պետք է հասկանա, որ ԼՂ կարգավիճակի որոշման եւ հակամարտության գոտի միջազգային խաղաղարար կորպուս բերելը մեկ ուրիշ փուլում անխուսափելիորեն խաղի մեջ կմտցնի Ստեփանակերտը:

Ինչ վերաբերում է Երեւանին, ապա պետք է ընդունել նրա դիվանագիտական մանեւրայնությունը: Իր այն հայտարարությամբ, որ առանց Ստեփանակերտի ներգրավման անհնար է բանակցություններում առաջ շարժվել, Փաշինյանը ստեղծեց նոր իրավիճակ, որը ազդակ դարձավ Մինսկի խմբի հայտարարության համար: Ըստ որում, դա տեղի ունեցավ ՀՀ վարչապետի եւ ԱՀ նախագահի երեք, եւ երկու արգործնախարարների չորս հանդիպումներից հետո:

Հարկ է մատնանշել եւս մեկ հանգամանք. բանակցութունների ձեւաչափի փոփոխման գաղափարը մերժելովՙ ԵԱՀԿ Մինսկի խումբը փաստորեն չառաջարկեց որեւէ նորամուծություն, իսկ գոյություն ունեցող սկզբունքների դեմ առարկություն ունեն Բաքուն ու Երեւանը կամ կողմերից որեւէ մեկը (օրինակՙ Ադրբեջանը շեշտը դնում է «տարածքային ամբողջականության վրա»):

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՈՒԽՏԱՍԱՐՈՒՄ ԲԵԶՈԱՐՅԱՆ ԱՅԾԻ ՈՐՍԻ ԳՈՐԾՈՎ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՆ

Հաջորդ գրառումը

ԵՐՈՒԱՆԴ ԹՕԼԱՅԵԱՆԻ ՅՈՒՇԱԳՐՔԻ ԱՄԲՈՂՋԱԿԱՆ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹԻՒՆԸ

Համանման Հոդվածներ

10 Ապրիլի, 2026

Հայաստանի Ազգային ժողովի ընտրութիւններուն ընդառաջ

10/04/2026
10 Ապրիլի, 2026

Հա դե

10/04/2026
10 Ապրիլի, 2026

Ապրիլի 9-ին Լիբանանում սգո ազգային օր էր (լրացված)

10/04/2026
10 Ապրիլի, 2026

Պատերազմի հաղթանակը

10/04/2026
Հաջորդ գրառումը

ԵՐՈՒԱՆԴ ԹՕԼԱՅԵԱՆԻ ՅՈՒՇԱԳՐՔԻ ԱՄԲՈՂՋԱԿԱՆ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹԻՒՆԸ

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Ձեր նշած բազմաքաղաքացին մինչև տարեվերջ աղքատանալու է. Փաշինյանը ՝ Սամվել Կարապետյանի մասին

15/04/2026

ԱԺ–ում տեղի ունեցած հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ գործարար, բարերար Սամվել Կարապետյանը մինչև տարեվերջ կորցնելու է իր...

ԿարդալDetails
Պաշտոնական

Ես չունեմ Հայաստանի Հանրապետությունում արդարության և արդարադատության զգացում. Փաշինյան

15/04/2026

Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Հայաստան–ԵՄ քաղհասարակության պլատֆորմի 8-րդ հերթական հանդիպմանը: Միջոցառմանը մասնակցել են նաև փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Անվտանգության խորհրդի քարտուղար...

ԿարդալDetails
Նորություններ

Գրիգորի Խաչատուրովին կալանավորելու որոշում է կայացվել

16/04/2026

Երրորդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի դեմ մեղադրական եզրակացությամբ նոր հայց է ներկայացվել։ Այս մասին տեղեկանում ենք Դատալեքս...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

ԵՄ-ն երկրորդ առաքելությունը կունենա Հայաստանում. «Ազատություն»

15/04/2026

Եվրամիության երկրների դեսպաններն այսօր Բրյուսելում ընդունեցին Հայաստան նոր՝ քաղաքացիական առաքելություն գործուղելու որոշումը՝ ճանապարհ հարթելով վերջնական հաստատման համար, որը ակնկալվում է՝...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական