Ուրբաթ, Նոյեմբերի 21, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՀԱՆԴԻՊՈՒՄ-ՔՆՆԱՐԿՈՒՄ ՀԱՅ-ԻՐԱՆԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇՈՒՐՋ

15/03/2019
- 15 Մարտի, 2019, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով
ԳԵՎՈՐԳ ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆ

Հայ-իրանական հարաբերությունները հազվադեպ են հրապարակային քննության առարկա դառնում մեզանում: Թերեւս բացառություն էր նախորդ շաբաթ վարչապետ Նիկոլ Փաշինյանի Թեհրան կատարած պաշտոնական այցը, որի ընթացքում եղան որոշ հրապարակումներ ու մեկնաբանություններ, այն էլՙ առավելաբար հեռուստաեթերով: Սակայն բազմաթիվ հարցեր մնացին չմեկնաբանված, չլուսաբանված: Ահա այդ նպատակով էր, որ «Ազգ»ի խմբագրությունը, շարունակելով հրապարակային քննրակումների ավանդույթը, մարտի 13-ի կեսօրին, Թեքեյան կենտրոնի մեծ դահլիճում կազմակերպել էր մասնագիտական լայն քննարկում «կլոր-սեղան» ձեւաչափով, մասնակցությամբ հայտնի իրանագետների եւ քաղաքագետների:Ողջույնի խոսքով հանդես եկավ «Ազգ» թերթի խմբագիր, Ռամկավար Ազատական կուսակցության Կենտրոնական վարչության ատենապետ Հակոբ Ավետիքյանը : Նա ընդգծեց, որ հաճախ մենք արտաքին քաղաքականության դաշտում չենք կարողանում կարեւորել մեզ համար առաջնայինը: «Տարօրինակ վիճակ է, որ մենք մեր հարեւանով քիչ ենք հետաքրքրվում ու զբաղվում: Մենք սիրում ենք դեպի աշխարհի ծայրերը նայելՙ մոռանալով մեր մոտիկ հարեւաններին, այս պարագայումՙ մեր բարեկամ երկիր Իրանին» :Այնուհետեւ պատմական համառոտ էքսկուրսով ներկաներին ողջունեց ՌԱԿ Կենտրոնական վարչության անդամ, պատմաբան, դոկտ.-պրոֆեսոր Սուրեն Սարգսյանը: Նա էլ կարեւորելով հայ-իրանական հարաբերությունները, ընդգծեց, որ անկախ պատմական տարբեր շրջաններում եղած ընդհարումներից, հայերն ու պարսիկները միշտ սերտ հարաբերություններ են ունեցել միմյանց հետ: Ս. Սարգսյանը մասնավորապես ընդգծեց Արցախի հարցում Իրանի ողջունելիՙ անկողմնակալ դիրքորոշումը. «Արցախի հարցում Իրանը միշտ արդար ու անկողմնակալ է եղել, սա կարեւոր փաստ է» , ասաց նա:Քննարկամանը, որպես բանախոսներ, զեկուցողներ մասնակցում էին Երեւանի պետական համալսարանի Արեւելագիտության ֆակուլտետի դասախոսներՙ պգթ. Գոհար Իսկանդարյանն ու պգթ. Արմեն Մանվելյանը:Իր խոսքում Գոհար Իսկանդարյանը նշեց, որ Հայաստանն ու Իրանը ունեցել են թե՛ պասիվ, թե՛ ակտիվ հարաբերությունների շրջան, բայց երբեք կապը չի խզվել ողջ պատմության ընթացքում:«Չնայած, հանուն արդարության պետք է նշեմ, որ որքան էլ Իրանը մեզ համար առաջնային պետություն լինի, մենք նրա համար նույն նշանակությունը չունենք», ասաց բանախոսը: Նա միաժամանակ շեշտեց, որ վարչապետ Փաշինյանիՙ Իրան կատարած այցի ժամանակ նրան ընդունել է նաեւ երկրի հոգեւոր առաջնորդը, ով այնքան էլ հակված չէ քրիստոնյա պետության ղեկավարների ու հոգեւոր առաջնորդների հետ հանդիպելուն, Իսկանդարյանը նշեց, որ սա շատ կարեւոր փաստ է:Քաղաքական գործիչ Գառնիկ Իսագուլյանը բանախոսին հարց տվեց, թեՙ բացի բարձր քաղաքական հանդիպումներից ու համագործակցություններից, ուրիշ ո՛ր ոլորտներում հայ-իրանական հարաբերություններ կան, նկատի ունենալով ոչ պետական ոլորտները:«Ճիշտն ասած, հարաբերությունները քիչ չեն, օրինակՙ մենք ակտիվ համագործակցում ենք գիտամշակութային ասպարեզում, ինչու չէՙ նաեւ ռազմական: Վերջինը ես կարողացել եմ ճշտել այնքան, որքանով բացվել են մեր ՊՆ արխիվները: Մենք համագործակցում ենք նաեւ առողջապահության ոլորտում, որն օր օրի մեծ առաջընթաց է գրանցում», պատասխանեց Գոհար Իսկանդարյանը:Երկրորդ բանախոսըՙ Արմեն Մանվելյանը , ավելի շատ խոսեց հայ-իրանական էներգետիկ հարաբերությունների մասին: Նա մասնավորապես կարեւորեց գազի սակագնի խնդիրը, որը շատ կարեւոր է մեզ համար: Մանվելյանը փաստերով ապացուցեց նաեւ, որ եթե մենք կարողանանք ստեղծված իրավիճակը ճիշտ գնահատել ու գիտակցված քայլեր անել, ապա կարող ենք դառնալ տարանցիկ երկիր, ի մեջ այլոց նշելով հետաքրքրական այն փաստը, որ հեղեղների պատճառով վրացական ՀԵԿ-երում ամեն գարնան նկատվում է էլեկտրական էներգիայի ավելցուկ, որը կարելի է Հայաստանի վրայով վաճառել դրա խիստ կարիքն ունեցող Իրանին:Նա խոսեց նաեւ Մեղրու ՀԷԿ-ի մասին, որն արդեն երկար ժամանակ ՙ կարոտ է օր առաջ շահագործման: ՀԷԿ-ի հետաձգումներն էլ Մանվելյանը կապեց Իրանի վրա գործադրվող միջազգային պատժամիջոցների հետ:«Գաղտնիք չէ, որ երբ Իրանի վրա միջազգային ճնշումներն ուժեղանում են, այդ պետությունն սկսում է քիչ գումարներ տրամադրել հարեւան պետությունների հետ ծրագրված պրոյեկտներին, որից մեկն էլ Մեղրու ՀԷԿ-ն է», ասաց բանախոսը:Քննարկման ժամանակ մի շարք կարեւոր դիտարկումներով հանդես եկավ նաեւ քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը : Շարունակելով Շաքարյանցին, խոսեց նաեւ հայտնի վերլուծաբան, ժամանակին Իրանում ՀՀ դեսպանատանը աշխատած դիվանագետ Արամ Սաֆարյանը , որ ներկաների ուշադրությունը հրավիրեց հայ-իրանական շարքային քաղաքացիական հարաբերությունների վրա: Նա գտավ, որ այսօր մեր երկիր Իրանի քաղաքացիների մուտքը նվազել է.«Նրանք հիմա Վրաստան են գնում, որովհետեւ այնտեղ ամեն ինչ ավելի էժան է, իսկ մեզ մոտՙ սարսափելի թանկ: Նույն արագությամբ դատարկվում է նաեւ Իրանի հայ համայնքը: Սրանք լուծման լուրջ մոտեցումներ պահանջող խնդիրներ են», ասաց Սաֆարյանը:Քննարկումն ամփոփեց Սուրեն Սարգսյանը, շնորհակալություն հայտնելով ներկաներինՙ մասնակցելու, նորություններով ու նոր գաղափարներով կիսվելու համար:
 
 
ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՎԱ՜Խ, ԿԻՆԵ՜Ր, ԿԻՆԵ՜Ր

Հաջորդ գրառումը

ԱՐՑԱԽԻ ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԼԻՍԱԲՈՆԻՑ ՄԻՆՉԵՎ ՄԵՐ ՕՐԵՐԸ

Համանման Հոդվածներ

21 նոյեմբերի, 2025

Տարեդարձդ շնորհավո՛ր

21/11/2025
Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
21 նոյեմբերի, 2025

Հեղափոխությունը մի՛շտ չարիք է

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ո՛չ ընդդիմությունն է «սրբազան կով», ո՛չ իշխանությունը

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ալիեւի, Էրդողանի եւ Փաշինյանի առանցքի համընկնումը ՆԱՏՕ-ի թուրանական միջանցքի ձեւաչափում

21/11/2025
Հաջորդ գրառումը

ԱՐՑԱԽԻ ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԼԻՍԱԲՈՆԻՑ ՄԻՆՉԵՎ ՄԵՐ ՕՐԵՐԸ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական