Հինգշաբթի, 30 Հուլիս, 2026

ԱՄՆ դեսպանը կարծում է, որ Ֆինլանդիան և Շվեդիան կարող են ընդունվել ՆԱՏՕ մինչև 2022 թվականի վերջ

Նման տեսակետ, ինչպես գրում է POLITICO կայքը, մի խումբ լրագրողների և փորձագետների հետ զրույցում հայտնել է Հելսինկիում ԱՄՆ դեսպան Դուգլաս Հիկին¹։ Ինչպես պարզաբանում է կայքը, դաշինքի 30 երկրներից 27-ը վավերացրել են Ֆինլանդիայի և Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին միանալու մասին արձանագրությունները։

Հունգարիան, Սլովակիան և Թուրքիան դեռ չեն ավարտել վավերացման գործընթացը։ Սլովակիան, հավանաբար, մոտ ապագայում պաշտոնապես կաջակցի դաշինքի ընդլայնմանը, մինչդեռ Հունգարիան և Թուրքիան, ինչպես ենթադրվում է, հետաձգելու են վերջնական որոշումը մինչև 2023 թվականը, ասվում է հրատարակության մեջ։

Մասնավորապես, Թուրքիան հավանաբար «սպասման վիճակում կմնա» մինչև հաջորդ տարվա հունիսին երկրում անցկացվեն համընդհանուր ընտրություններ։ Սակայն, ինչպես գրում է Politico-ն, Հիկին կարծում է, որ ՆԱՏՕ-ի ընդլայնման գործընթացը կարող է ավարտվել ընթացիկ տարվա վերջին։ Ըստ հրապարակման՝ ամերիկացի դիվանագետը բացատրել է, որ Հելսինկիում հունգարացի գործընկերոջ հետ զրուցելուց հետո եկել է այն եզրակացության, որ Հունգարիայի խորհրդարանը շուտով կարող է քվեարկել ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցության օգտին։

Միաժամանակ Հիկին նշել է, որ իրավիճակը կարող է փոխվել։ Իր հերթին Թուրքիան, ինչպես կարծում է ԱՄՆ դեսպանը, չի ցանկանում մնալ այս իրավիճակում՝ որպես միակ երկիր, որը չի ավարտել արձանագրությունների վավերացումը։ «Ես չեմ կարծում, որ նա (Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը) ցանկանում է շատ երկար կղզիացած մնալ»,- պարզաբանել է Հիկին։

➖➖➖➖
¹ https://www.politico.com/newsletters/national-security-daily/2022/09/22/u-s-ambassador-finland-and-sweden-in-nato-by-christmas-00058404
➖➖➖➖

©️ @Pakagits