Ուրբաթ, Նոյեմբերի 21, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԼԻՐԻԿԱԿԱՆ ԵՎ ՈՉ ԼԻՐԻԿԱԿԱՆ ՀԱՐՑԵՐ

22/03/2019
- 22 Մարտի, 2019, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Որեւէ երկրի ղեկավարի ասուլիսից հետո լրագրողը կամ տվյալ երկրի քաղաքացին ինքն իրեն կարող է հարցնել`ստացա՞վ երկրի համար կարեւորագույն հարցերի պատասխանը, տվե՞ց երկրի ղեկավարն այդ հարցերի պատասխանը: Մեր դեպքում` Նիկոլ Փաշինյանի երկրորդ մեծ ասուլիսից հետո կարող ենք պատասխանել`մասամբ ` այո, մեծ հաշվով` ոչ: Ու թեեւ հենց ինքը, Նիկոլ Փաշինյանն ասաց լրագրողներին, թե սոցիալական ցանցերում քննարկվող եւ սկանդալային հարցերը չտվեցիք, այնուամենայնիվ, մամուլին իրականում սկանդալային հարցերը չպիտի հետաքրքրեն, այլ ողջ հանրության հուզող հարցերն ու նրանց պատասխանները:

Օրինակ` մենք չունենք այն հարցի պատասխանը, թե Արցախի հարցի լուծման ո՞ր պատկերացնումներով է Հայաստանն ընդառաջ գնում Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների պաշտոնական հանդիպմանն ի վերջո, անկախ հնչող առաջարկներից` ո՞ր մոտեցումը, մինչեւ ո՞ր փոխզիջումն է մեզ համար ռուբիկոնը, որից այն կողմ, ինչ առաջարկ ում կողմից էլ հնչի ` մենք չենք կարող ընդունել: Առհասարակ` Արցախի հարցում Նիկոլ Փաշինյանը միչեւ հիմա հստակ մոտեցում-պատկերացում չի ձեւակերպել: Իսկ բանակցությունների սեղան Արցախի վերադարձի մերժմանն ի պատասխան մեր երկրի որդեգրելիք կեցվածքի մասին «Ազգի» հարցին ի պատասխան էլ վարչապետը չխոսեց այդպիսի մոտեցումից, այլ հղում արեց կնքված նախկին եռակողմ համաձայնագրերին, ուր Արցախը հակամարտող կողմերի մեջ էր նշվում: Հա, միգուցե այդ փաստերի հիշեցումն օգտակար է երիտասարդ սերնդի համար, այդ թվում` «քայլած» երիտասարդ լրագրողների, որոնք ղարաբաղյան հակամարտության ողջ ընթացքը չեն հիշում հասկանալի պատճառով, ու այդ իմաստով գովելի է վարչապետի` փաստերով զինված ասուլիսի գալը:

Բայց, միեւնույն է, դա չի պարզում այն հարցը, որ եթե եւ Ադրբեջանը (Ալիեւը Փաշինյանի ասուլիսից անմիջապես հետո մի անգամ եւս հայտարարեց, թե դեմ է Արցախի վերադարձին բանակցային սեղան) , եւ Մինսկի խումբը դեմ լինեն Արցախի վերամասնակցությանը բանակցություններին, ինչպես է վարվելու Հայաստանը:

(Միջանկյալ ասենք, որ այս հարցի պատասխանն, այնուամենայնիվ, կարեւոր է նաեւ այն պատճառով, քանի որ հիմա սկսվել է տարբեր խմբերից արտահոսող ինչ- որ փսփսուկ` նոր առաջարկների անհրաժեշտության մասին: Օրինակ` Սամվել Բաբայանը խոսում է հարցի կարգավորման մանդատը որեւէ մեծ պետությանը տալու մասին: Բնականաբար քանի որ տարածաշրջանում Ռուսաստանի ազդեցությունը մեծ է` հասկացվում է, որ նա միգուցե Ռուսաստանին նկատի ունի: Ու հավանաբար Արցախի խորհրդարանում ներկայացված կուսակցությունների վերջին անհանգստություն-հակադարձումը Բաբայանին ու մյուսներին է ուղղված , թե` կոչ ենք անում զերծ մնալ պետականության անվանդույթներն ու արժեհամակարգը նսեմացնող հայտարարություններից ու քայլերից, բայց նաեւ Հայաստանի առավել առարկայական մոտեցման ամրագրումն է պահանջում:

Նույն կերպ, մեր հաջորդ հարց- առաջարկին, թե սրճարանների ապամոնտաժման առումով ավելի լավ չի՞ լինի ունենալ ճանապարհային քարտեզ-հայեցակարգ, ուր հստակ նշված կլինեն ապօրինի կառույցները եւ ամիսներ առաջ դեռ հայտնի կլինեն դրանց ապամոնտաժման ժամկետները, որ այս անգամվա պես համաշխարհային, այդ թվում` քաղաքական ենթատեքստով աղմուկ չբարձրանա, ի պատասխան վարչապետը բուն հարցից շեղվեց ու տարավ ապօրինություններն ուղղելու եւ կանաչ տարածքները հանրությանը վերադարձնելու դաշտ: Դրան ոչ ոք դեմ չէ, մենք մեթոդների հստակեցման մասին էինք խոսում:

Ընդհանրապես` չորսուկես ժամ ասուլիս տալ, որի ժամանակ հոգնում են բոլորը, այդ թվում` ինքը վարչապետը, թուլացնելով ուշադրությունը, կրկնություններ, զգացմունքային շեղումներ եւ լրագրողների հետ բանավեճեր թույլ տալով, չգիտենք որքանով է նպատակահարմար, երբ «ռեգլամենտ» հասկացությունն այս դեպքում վարչապետի օգտին կխոսեր` անհարկի եւ անարդյունք կրկնաբանությունների չտանելով: Հա, դե հասկանալի է, Սերժ Սարգսյանը լիրիկական հարցերի չէր պատասխանում (նրա հարցաքննության սղագրությանը հղում անենք), իսկ Փաշինյանը դրանցից չի խուսափում, բայց անգամ միանշանակ չէ, թե որն է ավելի հարիր պետական այրին : Անձամբ ինձ համար ընդունելի չեն պետության ղեկավարի` արդարացման երանգ պարունակող բացատրությունները տիկնոջ հետ մեկնելու առումով: Ինչի՞ համար է արդարանում, լավ է արել, ու վերջ` եթե այդ մասին նախօրոք լիարժեք տեղեկատվություն տրվի: Իսկ թե ուղղաթիռը դատարկ պիտի պտտվեր եւ այլն` կան բաներ , որոնց մասին առհասարակ չարժե խոսել: Ընտանիքին կարեւորելը նույնիսկ առավելություն է, դաստիարակիչ դեր ունի, վարակիչ է, դա միգուցե հայերիս հոգեկերտվածքի` հայրիշխանական կոշտ գծերի քաղաքակրթման առումով դրական ազդեցություն թողնի: Եթե վարչապետն արդյունավետ աշխատի եւ կարեւոր գործերում հաջողի` այդ թեմաները այնքան տասներորդական կլինեն նույնիսկ մամուլում:

Իսկ քանի որ ձգձգված ասուլիսում շատ առանցքային հարցեր դուրս մնացին, մենք այդ հարցերից երկու -երեք ամենակարեւորներից հիմա՛ կուղղենք` վարչապետ Փաշինյանը միշտ էլ հնարավորություն ունի այդ հարցերին պատասխանելու, մանավանդ` բոլոր հարցերի պատասխանը բոլորը հենց նրանից են սպասում, ու դա էլ մի ուրիշ պրոբլեմ է:

ՀԱՐՑ 1. (Մեկնաբանությամբ) – Վարչապետին գերլիազորություններով օժտելիս` նախորդ իշխանությունը դա արել էր այն հեռանկարով, որ վարչապետ լիներ Սերժ Սարգսյանը`այդ պաշտոնի քաղաքական մասը վերցնելով իր վրա, իսկ տնտեսության զարգացման պատասխանատվությունը կիսեր առաջին փոխվարչապետ Կարեն Կարապետյանի հետ: Այսինքն` գերմարդու լիազորություններ պարունակող իրավասությունը արդեն իսկ երկու մասի էր բաժանվելու: Մի մարդու համար իրոք բեռ է`արտերկիր բազմաթիվ այցեր, պետությունների եւ միջազգային կառույցների ղեկավարների ընդունելություն, քաղաքական-աշխարհաքաղաքական խնդիրների խորքից իմացություն եւ ուղղորդում: Այս դժվար բեռից էլ ավելի դժվար է համակարգել տնտեսությունը`դա եւս գերազանց իմանալով: Մինչդեռ տնտեսության արդյունավետ կառավարման համար տնտեսական գործիքներին եւ իրողություններին խորքից եւ մասնագիտորեն իմանալը թիվ մեկ պայման է: Երբ հետեւոմ ես կառավարության նիստին (դիցուք` այս վերջինին), զգում ես, որ ամեն նախարար ու պաշտոնյա, իր ոլորտը լավ իմանալով եւ հանուն ոլորտի շահի պայքարելով` վերմակը ձգում է իր կողմը, ուզում է հարցի իր պատկերացումն անցկացնել, ու դա ամբողջության մեջ երկրին այդ պահին օգո՞ւտ է, թե՞ վնաս` թվում է մինչեւ հարցի զեկուցումը ոչ ոք մինչեւ վերջ չի հաշվեկշռել: Ու ամեն ինչ կախված է լինում նրանից, թե վարչապետ Փաշինյանն այդ պահին ինչպես կըմբռնի հարցը, կհասցնի՞ խորանալ մինչեւ ամենավերջին ենթատեքստերը, կնկատի՞ այս կամ այն շահը: Այնպես որ` զուտ հասցնելու առումով չարժեր կրճատել առաջին փոխվարչապետի պաշտոնը, ու, քանի կառավարության կառուցվածքի վերաբերյալ նախագիծն օրենք չի դարձել, արժեր մտածել այս մասին, գտնել այնպիսի մարդ, որը տիրապետում է բոլոր տնտեսական իրողություններին: Արդյոք այս ուղղությամբ մտածո՞ւմ է վարչապետը, հարցս սա է:

ՀԱՐՑ 2. – Մեր ուղեւորափոխադրման սարսափելի եւ անընդունելի պատկերը վաղուց դարձել է բոլորիս խնդիրը, ե՞րբ կսկսվի տրանսպորտի խնդրի կարգավորումը, երբ այլեւս պառկած չենք երթեւեկի, բոլորս հոգնել ենք մի ուրիշ կարգի:

ՀԱՐՑ 3. – Ե՞րբ Երեւանի հատկապես ոչ կենտրոնական թաղամասերում մայթերը կդադարեն խանութնեերին սպասարկող տարածքներ լինել, այսինքն` խանութներ կբացվեն այնտեղ, որտեղ հարակից տարածք կա, ու խանութի կողքով անցնող ճանապարհը, մայթերը խցանված չեն լինի առաքիչների մեքենաներով կամ ապրանքների արկղերով` տրանսպորտի համար խոչընդոտներ ստեղծելով: Սա աստիճանաբար անլուծելի խնդիր է դարձել, իսկ տրանսպորտային միջոցներն այդ տարածքներով անցնում են մեծ դժվարությամբ:

ՀԱՐՑ 4. – Հանրային հեռուստառադիոեթերի խնդիրը վաղուց վերածվել է ազգային անվտանգության խնդրի, քանի որ պատերազմի վտանգ ունեցող երկրում աճպարարություններից ազատ լրատվությամբ եւ քաղաքացի կրթող հանրային հեռուստատեսություն եւ ռաիոյի (հանրային ռաիոյի դեպքում պատկերը մասամբ տանելի է) հարցը հատկապես հիմա հրամայական է: Այժմ երկու ոլորտների ղեկավար են ընտրելու: Սակայն երբ նայում ես այդ երկու պաշտոնների համար ընտրող հանձնաժողովների կազմը, հասկանում ես, որ հենց նրանց թողտվությամբ են ընտրվել նախկին ղեկավարները, որոնց ստեղծած կառույցները, մեղմ ասած, խնդիրը չեն լուծել: Հատկապես` հեռուստատեսության ղեկավարը, որի` հայկական մշակույթի, գրականության ու լեզվի լիարժեք կրողը չլինելու փաստով էին նաեւ միգուցե պայմանավորված դատարկ ու ազգ փսորող սերիալները, լրագրությունից հեռու մարդկանց եթերին մոտ թողնելը, հայոց լեզվի լայնածավալ ոտնահարումը եթերում` չխորանանք, շատ բան կարելի է ասել: Հիմա նույն հանձնաժողովներով ինչպե՞ս պիտի ազգային անվտնագության այս հարցը լուծել, էլի վերեւից են ասելու` ում նշանակեն: Եթե անգամ օրենսդրական խնդիր էր նոր հանձնաժողովների ձեւավորումը, ավելի վաղ պետք էր դա լուծել, այս մասին կարծիք ունի՞ վարչապետը: Պետության անվտանգության տարր պարունակող հարցում պետության ղեկավարի կարծիքն , իրոք կարեւոր է:

Հարցերը շարունակելի են: Առայժմ այսքանը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՎԱԴԵՖՈՒԼՆ ԱՍԵ՞Լ Է, ԹԵ «ԼՂ-Ն ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՏԱՐԱԾՔ Է…»

Հաջորդ գրառումը

ՂԱԶԱԽՍՏԱՆ-ՀԱՅԱՍՏԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐ. ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԻՑ ՄԻՆՉԵՎ ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅՈՒՆ

Համանման Հոդվածներ

21 նոյեմբերի, 2025

Տարեդարձդ շնորհավո՛ր

21/11/2025
Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
21 նոյեմբերի, 2025

Հեղափոխությունը մի՛շտ չարիք է

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ո՛չ ընդդիմությունն է «սրբազան կով», ո՛չ իշխանությունը

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ալիեւի, Էրդողանի եւ Փաշինյանի առանցքի համընկնումը ՆԱՏՕ-ի թուրանական միջանցքի ձեւաչափում

21/11/2025
Հաջորդ գրառումը

ՂԱԶԱԽՍՏԱՆ-ՀԱՅԱՍՏԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐ. ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԻՑ ՄԻՆՉԵՎ ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅՈՒՆ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական