Ուրբաթ, Հուլիսի 24, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՕՐԱԿԱՐԳՈՒՄ ՏԱՎԱՐԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ՀԵՐԹԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄՆ Է

29/03/2019
- 29 Մարտի, 2019, ԱԶԳ շաբաթաթերթ

ԳԵՂԱՄ ՔՅՈՒՐՈՒՄՅԱՆ

ՀՀ վարչապետի մարտի 19-ին կայացած մամլո ասուլիսն աննախադեպ կարելի է որակել թե՛ ժամային տեւողության եւ թե՛ մի շարք հարցերի տրված պատասխանների երկակիության առումներով: Թեեւ նաեւ ասվեց, որ կտրվեն բոլոր հարցերի, կրկնենք, բոլո՛ր հարցերի պատասխանները, այսուհանդերձ փաստեմ, որ ասուլիսավարից աջ տեղադրված խոսափողի մոտ իրենց հարց տալուն սպասող չորս լրագրողների չհաջողվեց բավարարել իրենց ընթերցողների հետաքրքրությունները: Թե քանի լրագրող հարց ուղղելու իր իրավունքը չկարողացավ իրականացնել Մատենադարանի դահլիճում տեղադրված խոսափողից, նշել չեմ կարող, այնպես որ հուսախաբություն ապրողներ եղան, որը դժվար է ինչ-ինչ հիմնավորումներով թե բացատրություններով արդարացնել: Ասենք, կարելի էր բավարարվել միմիայն հարցերը հնչեցնելով, անգամ քննարկված «այո» կամ «ոչ» պատասխաններ չտալով, դրանց մեկնաբանություններն այլ առիթների կամ օրերի ընթացքում տալով: Ավաղ, ասուլիսն անակնկալ ընդհատվեց վարչապետի ծրագրված այլ հանդիպումների հիմնավորումով: Այսօրինակ ձեւով մերժվածներիս ոչինչ չէր մնում անել, քան էՙ համակերպվել խաղի առաջարկված այդ կանոնին: Այսուհանդերձ առաջնորդվելով լրագրողական այն մոտեցմամբ, որ եթե ձեզ ներս չեն թողնում դռնից, փորձեք ներս մտնել լուսամուտից, ներկայացնում եմ այն հարցը, որը պատրաստվում էի ուղղել պարոն վարչապետին:

Եվ այսպես:

«Ազգ» շաբաթաթերթում տնտեսական վերլուծությունների հեղինակ Գեղամ Քյուրումյան

արոն վարչապետ: Հարցս կազմել եմ ՀՀ պարենապահովության եւ պարենանվտանգության հիմնավորապես վտանգված իրողությունից ելնելով: Համաշխարհային տնտեսվարական գործընթացները հաստատում են, որ երկրների համար առաջնային են կենդանական ծագման սննդահումքի արտադրություններըՙ կաթնամթերք-մսամթերքները: Թվերով մենք այստեղ ինչ-որ տոկոսների ապահովվածություն ունենք, իրականում վիճակը լրջագույնս մտահոգիչ է, քանզի ՀՀ-ում սպառվող միս-մսամթերքները, կաթ-կաթնամթերքները, բուսական ու կենդանական յուղերը, շաքարավազը, հատիկաընդեղենները հիմնականում ներկրվող են: Հիմնախնդիրը թողած մենք զբաղվում ենք ծիրան-խաղողագործությամբ, լոլիկ ու վարունգ աճեցնելով, փոխարենը տասնյակ հազարավոր տոննաներ խոր սառեցված մսատեսակներ ու կաթի փոշի ներկրելով, մեր մարդկանց առողջությունը վտանգելով: Հանրապետությունում արտադրվող ողջ երշիկեղենն ու մսամթերքները պատրաստվում են ներկրվող հումքով ու համեմունքներով, այդկերպ հայ գյուղաբնակն օտարվում է իր հիմնական գործից: Արտահանվող ապրանքացանկում զգալի է սուրճի, ծխախոտի եւ թունդ ալկոհոլային խմիչքների տեսակարար կշիռը, երբ ներկրվողն առաջին անհրաժեշտության սննդահումքն է, սկսած սոխ-սխտորից մինչեւ ալյուր ու ցորեն: Ձեր պաշտոնավարման շրջանում հաճախ եք անդրադառնում ոչխարաբուծությունը զարգացնելուն, թեեւ «Հայկական ժամանակ»-ում եմ կարդացել «Ոչխարաբուծությունըՙ պատուհաս» ընդարձակ հոդված: Նորօրյա խրախուսումը բացատրվում է արտահանման գործոնով, սակայն այստեղ արժե նաեւ հիշել ամեն փայլող բան չէ որ ոսկի է արտահայտությունը:

Հարց. Ինչքանո՞վ է նպատակահարմար հայոցս հողա-ջրա-ջերմային կարողունակությունը այլոց վայելքների ու պահանջմունքների բավարարմանը ծառայեցնելը, այլոց բանջարա-բոստանա-այգեգործական կցորդ դառնալը, երբ անգամ ստեպղին ենք ներկրում Իսրայելից եւ Իրանից:

Ինչ նկատի ունեմ շեշտելով «Համաշխարհային տնտեսվարական գործընթացները հաստատում են, որ երկրների համար առաջնային են կենդանական ծագման սննդահումքի արտադրություններըՙ կաթնա-մսամթերքները» հարցը: Այն, որ ասենք հաճախ հիշատակվող Սինգապուրում կամ Իսրայելում, որոնց տարածքներն էապես սահմանափակ են, յուրաքանչյուր տարի 100 եւ 600-հազարական տոննա անհրաժեշտ թռչնամսի արտադրություն են իրականացնում, երբ ՀՀ-ում վերջին տարիների ցուցանիշը հազիվ 10 հազար տոննա է: Ընդհանրապես նկատեմ, որ ՀՀ ԱՎԾ-ին վերաբերվող բոլոր թվերը խիստ պայմանական են, որն ընդունում են նաեւ պետական կառույցները: Մասնավորապես ՀՀ գյուղնախն իր փաստաթղթում նշում է, որ անասնագլխաքանակի վերաբերյալ հստակ պատկեր կարելի է ունենալ միայն դրանց համատարած համարակալման եւ հաշվառման պարագայում: Աշխարհի չորս կողմերում իրենց բնակչությանն առաջարկում են ընդամենը պաղեցրած թռչնամիս, երբ մենք մեր մարդկանց պարտադրում ենք օգտվել բրազիլական խոր սառեցված մսատեսակներից: Բարոյականի կողքին առողջական յուրօրինակ հարված հասցնելով հայաստանաբնակին, այնուհետեւ նեղսրտում ենք, թե տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում մի քանի հազար աշխատողի պակաս կա, չցանկանալով ընդունել, որ սոցիալական ու կենցաղային նաեւ այդ անառողջ միջավայրն է ՏՏ ոլորտի մասնագետների պակասի պատճառը: Կարծում եմ սննդաբանները կհաստատեն ասվածը: Այնպես որ կարելի է ինչ-ինչ քայլերով առողջացնել տնտեսության այս ճյուղը, երբ մեզանում հակառակ գործընթացն է իրականացվում: Վերջին 2-3 ամիսներին տեղական թռչնամսի կիլոգրամի գինը բարձրացել է շուրջ 300 դրամով, մոտ 20 տոկոսով, որի վերաբերյալ իշխանությունից որեւէ ձայն-ծպտուն չի հնչում: Այսկերպ մարդկանց ուղղորդում են դեպի ներկրվող թռչնամիսը, որը տարօրինակորեն շարունակում է վաճառվել տեղականի համեմատ կես գնով, թեեւ բերվել է հազարավոր կիլոմետրեր հեռուներից: Հանելուկ է, թե՞ մի այլ անհասկանալի գաղտնիք պարունակող բան, դժվար է գուշակել:

Այսօրինակ գործընթացների ֆոնին հարկ էր ողջունելի համարել կառավարությունում շրջանառվող «ՀՀ-ում 2019-2024 թթ տավարաբուծության զարգացման ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը: Այն պայմանավորված է ՀՀ-ում տավարաբուծության զարգացումն ապահովելու նպատակով առկա նախիրների որակական բարեփոխման, դրանցում տոհմային եւ արտադրատնտեսական բարձր արժեք ունեցող կենդանիների գլխաքանակի եւ կենդանական ծագման արտադրանքի ծավալների ավելացման անհրաժեշտությամբ: Ծրագիրը նախատեսված է 6 տարվա համար, որի ընթացքում 30 տոկոսով կսուբսիդավորվի ՀՀ ներկրվող ավելի քան 500 գլուխ տոհմային տավարի գնման արժեքը: Ըստ գյուղատնտեսության զարգացման նախորդ մի շարք այլ ծրագրերի, դեռեւս 2015-ին այս անասնատեսակի գլխաքանակը պետք է կազմեր 785 հազար, երբ 2018-ի ավարտին առկա էր… 590 հազարը, 2017-ի 656 հազարի դիմաց: Փաստաթղթում գլխաքանակի էական նվազման այլ պատճառ չեն նշել, քան էՙ անասնակեր չոր խոտի գնի աճն ու 2017-2018 թթ-ին 14 հազար գլուխ արտահանումն աննախադեպ որակելը, որը տարեկան կտրվածքով հազիվ 1 տոկոս է կազմում: Տարօրինակորեն ոչինչ չի ասվում համանման նախորդ ծրագրերի կատարումից, երբ օդում կախված է մնում շահառուների կողմից հարյուր միլիոնավոր դրամների վերադարձելիությունը: Ստացվում է որ ՀՀ-ում անասնապահները մասսայաբար հրաժարվում են խոշոր եղջերավորի բուծումից, այն ոչ շահութաբեր են դիտարկում, մասնագիտական միտքը վիճակը չի բացահայտում, իսկ ՀՀ պետական կառույց գյուղնախարարությունը 1,02 մլրդ դրամանոց նոր ծրագրի մեկնարկ է սկսում: Ծանոթանանք ինչպիսի պայմաններով:

Կետ 34. Տոհմային կենդանիները ներկրելուց հետո շահառուն 10 աշխատանքային օրվա ընթացքում նախարարություն է ներկայացնում.

ձեռք բերման պայմանագրի պատճենը,

փոխադրող ընկերության հետ պայմանագրի պատճենը (առկայության դեպքում)

ձեռք բերված կենդանիների տոհմային հավաստագրեր (վկայական, քարտ)

կենդանիների դիմաց վճարման անդորրագրեր, հաշիվ ապրանքագրեր,

կենդանիների առողջական վիճակը հաստատող անասնաբուժական վկայական,

տոհմային կենդաիների հաշվառման եւ դրանց տոհմային լինելու հավաստիության

վերաբերյալ տեղեկանք,

համայնքում կենդանիների հաշվառման տեղեկանք,

բանկային հաշվեհամար

Կետ 35. Նախարարությունը ծրագրի 34-րդ կետով նախատեսված ամբողջ փաթեթը ստանալուց եւ 7 աշխատանքային օրվա ընթացքում ամփոփելուց հետո 10 բանկային օրվա ընթացքում սուբսիդավորման ենթակա գումարը փոխանցում է շահառուի կողմից ներկայացված բանկաին հաշվեհամարին:

Թե ՀՀ գյուղացիական 340 հազար տնտեսություններից քանիսն են ի զորու բավարարել այս պայմանները, ցույց կտա ժամանակը: Ծրագրի իրականացման պատասխանատու ՀՀ գյուղատնտեսության նախարարությունն իր պատրաստած փաստաթղթի 7-րդ գլխում նշում է նաեւ գործընթացի հավանական ռիսկերըՙ տնտեսվարողների ցածր վճարունակությունը, արտերկրում տոհմային կենդանիների վաճառքի գների կտրուկ տատանումները, կենդանիների ՀՀ տեղափոխման հետ կապված դժվարությունները եւ այլն: Այն տպավորությունն է ստեղծվում, որ պետական կառույցի համար ընթացակարգային աշխատանքային գործերը գրեթե անլուծելի խնդիրներ են, որոնք հնարավոր ձախողումներից ապահովագրելու նպատակով ինչ-ինչ փաստարկներ են բերվում: Թերեւս այսպիսին է եղել պատկերը վերջին 10 տարիներին պաշտոնավարած 6 գյուղնախարարների օրոք, ովքեր հիմնականում դրսից նշանակված պաշտոնյաներ են եղել, երբեւէ որեւէ կարծիք չեն հայտնել ոլորտի վիճակի շուրջ:

***

ՀՀ վարչապետն ԱԺ մարտի 27-ի նիստում ամենայն մանրամասնությամբ անդրադարձավ գյուղոլորտի խնդիրներին, պարզապես չարձանագրելով, որ դրանք ընթանում են ճյուղային պետական կառույցի դերն ու նշանակությունը նվազեցնելու պայմաններում, որն առավել օբյեկտիվ իրողություն է, քան լավագույն ցանկությունների հռչակագրումը:

Ուշադրություն դարձնենք. ծրագրում ոչ մի խոսք չկա կաթնա-մսատու տավարաբուծությունում առաջնահերթ լիարժեք կերային բազայի ստեղծման եւ ապահովման մասին: Այսօր արդեն մասամբ լիարժեք կեր համարվող սիլոսը որպես արդյունավետ կեր օգտագործող առեւտրային կազմակերպություններում կովերի միջին տարեկան կաթնատվությունը հասնում է 4,5 հազար լիտրի, երբ ՀՀ գյուղնախարարությունը նշում է երկրում միջին 2,2 հազար լիտր ցուցանիշը: Այնպես որ «ինչ անել»-ը հայտնի է, մնում է գտնել անողին:

Ապրենք… լավի սպասումով:

27.03.2019 թ. Երեւան

Նախորդ գրառումը

ՀԱՅ ԳՐՈՂՆԵՐԻ ԶՐՈՅՑԸ ԱՆԱՍՏԱՍ Ի. ՄԻԿՈՅԵԱՆԻ ՀԵՏ 14 ՄԱՐՏ, 1962, ԵՐԵՎԱՆ

Հաջորդ գրառումը

ՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԿՈՒ ՊԱՏՄՎԱԾՔ ՊԱՐՍԿԵՐԵՆՈՎ

Համանման Հոդվածներ

24 Հուլիսի, 2026

Երեք կինոդեմք Սփյուռքից` Սիմոն Աբգարյան, Սեւ Օհանյան, Թամարա Ստեփանյան

22/07/2026
24 Հուլիսի, 2026

Քնեսեթի ճանաչումն առկախվեց, բայց …

22/07/2026
10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
Հաջորդ գրառումը

ՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԿՈՒ ՊԱՏՄՎԱԾՔ ՊԱՐՍԿԵՐԵՆՈՎ

Լրահոս

«Դարի ահաբեկչության» վարկածը փլուզվում է. Սուրեն Սուրենյանց

23/07/2026

ՄԱԿ-ի անկախ փորձագետների գնահատականը, որով կասկածի տակ են դրվում Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և «Սրբազան պայքարի» անդամների նկատմամբ առաջադրված ահաբեկչության մեղադրանքների...

Մեկնարկում է հայ և թուրք երիտասարդների համար նախատեսված ծրագիր

23/07/2026

«Anadolu Kültür» կազմակերպության և «Եվրասիա համագործակցության հիմնադրամ»-ի (EPF) համատեղ նախաձեռնությամբ մեկնարկում է «Պատմությունների միավորում. երիտասարդական երկխոսություն անդրսահմանային ժառանգության միջոցով» ծրագիրը,...

Գագիկ Ծառուկյանը կրկին հրավիրվել է հարցաքննության՝ ՊԵԿ քննչական վարչություն. Տոնոյան

23/07/2026

Գագիկ Ծառուկյանի պաշտպաններ Երեմ Սարգսյանի և Էմին Խաչատրյանի՝ վաղվա մամուլի ասուլիսը հետաձգվում է, քանզի վաղը՝ ժամը 10:30-ին, Գագիկ Ծառուկյանը կրկին...

CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 90

Որքան խորն են հակահայկական և թրքամետ քաղաքական «քաղցկեղի բջիջները» ներթափանցել միջազգային կառույցներ. Արման Աբովյան

23/07/2026

Մինչ Հայաստանում տեղի էր ունենում ընդդիմության նկատմամբ կատարյալ «բեսպրեդելը», աշխարհում տեղի են ունենում իրադարձություններ, որոնք լրջորեն ստիպում են մտածել այն...

Էրեբունիում հայտնաբերվել է մ.թ.ա. 7-6-րդ դարերի եզակի որմնանկար

23/07/2026

Ֆրանս-հայկական հնագիտական արշավախումբը հայտնաբերել է ուշագրավ որմնանկարի դրվագ: «Աննախադեպ գտածո Էրեբունիի հնավայրում։ Ֆրանս-հայկական հնագիտական արշավախումբը հայտնաբերել է ուշագրավ որմնանկարի դրվագ`...

Շաբաթ-կիրակի շորի շուկան էլ է գալու, ավելի լայն մասշտաբով դուրս ենք գալու. «Առինջ Մոլի» աշխատակից

23/07/2026

Շաբաթ-կիրակի շորի շուկան էլ է գալու, ավելի լայն մասշտաբով դուրս ենք գալու։ Հարցին վերջիվերջո պետք է լուծում տրվի, չի կարելի...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական