ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Twitter-ում գրել է. «Երեկ Նյու- Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի շրջանակում լավ հանդիպում ունեցա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, որտեղ քննարկեցինք Հայաստանի անվտանգության հարցերը:
Մենք շարունակում ենք կողմերին կոչ անել՝ ներգրավվելու խաղաղ գործընթացին, քանի որ հակամարտությունը ռազմական լուծում չի կարող ունենալ»:
Բլինքենը հրապարակել է Նիկոլ Փաշինյանի հետ լուսանկար։