Ադրբեջանի եւ Հայաստանի փոխվարչապետները Մոսկվայում հանդիպել են ոչ պաշտոնական մթնոլորտում։
Հանդիպումը տեղի է ունեցել ԱՊՀ տնտեսական խորհրդի շրջանակներում. հաղորդում է Sputnik Ադրբեջանը:
Նեղ ձևաչափով նիստի ընդմիջումից հետո Յաղուբ Էյուբովն ու Մհեր Գրիգորյանը չորս րոպե զրուցեցել են, այնուհետև մասնակցել ԱՊՀ տնտեսական խորհրդի ընդլայնված կազմով նիստին: