Ուրբաթ, 14 Օգոստոս, 2026

ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀՕՊ-Ը ՀԱՏՈՒԿ ՏԱԿՏԻԿԱԿԱՆ ՎԱՐԺԱՆՔՆԵՐ Է ԱՆՑԿԱՑՐԵԼ

Ադրբեջանի ՊՆ ՀՕՊ զորքերն ապրիլի մեկին հատուկ տակտիկական վարժանքներ են իրականացրելՙ պայմանական հակառակորդի հրթիռահրետակոծումից պաշտպանելով կարեւոր նշանակության օբյեկտները: Վերջին շրջանում Ադրբեջանն սկսել է մեծ ուշադրություն դարձնել ՀՕՊ պաշտպանությանն, այդ ամենը, հավանաբար, կապված է Հայկական զինուժի սպառազինության աճի ու բանակի հրամանատարությանՙ պաշտպանողականից հարձակողական ռազմավարությանն անցնելու կոչերի հետ: