Երեքշաբթի, Նոյեմբերի 25, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՍԵՎ ԾՈՎԸ ԴԱՐՁԵԼ Է ՆԱՏՕ-ՌՈՒՍԱՍՏԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՆՈՐ ԱՍՊԱՐԵԶ

12/04/2019
- 12 Ապրիլի, 2019, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԱՐԵՎԻԿ ՔԵՇԻՇՅԱՆ

Վրաստանը պատրաստ է ՆԱՏՕ-ում փոխարինել Թուրքիային

Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի 70-ամյակին նվիրված նիստում ելույթ ունենալիս կազմակերպության գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքը կընդլայնի հետախուզական գործողությունները Սեւ ծովում, ինչպես նաեւ կավելացնի զորավարժությունների անցկացումը Ուկրաինայի եւ Վրաստանի մասնակցությամբ: Խոսքը Սեւ ծովի տարածաշրջանում հետախուզական գործողությունների ընդլայնման փաթեթի մասին է: «Սպուտնիկ» ռադիոկայանը մեջբերում է Ստոլտենբերգի այն խոսքերը, որ Ուկրաինան եւ Վրաստանը ինքնիշխան պետություններ են եւ կարող են ինքնուրույն որոշել անդամակցության հարցը, իսկ Ռուսաստանը չի կարող խանգարել դրան:

Ապրիլի 5-ին Ուկրաինան եւ ՆԱՏՕ-ի անդամ երկրները Սեւ ծովում սկսեցին «Ծովային վահան-2019» զորավարժություններ, այդ մասին Twitter-ում հաղոդել է ՆԱՏՕ-ում Ուկրաինայի ներկայացուցչության մամլո ծառայությունը: Նշվում է, որ զորավարժությունները կշարունակվեն մինչեւ ապրիլի 13-ը:

Ռումինական տասնչորս ռազմանավեր եւ Բուլղարիայի, Կանադայի, Հունաստանի, Նիդեռլանդների եւ Թուրքիայի վեց ռազմանավեր 2200 զինծառայողների մասնակցությամբ Սեւ ծովում համատեղ կատարում են մարտական առաջադրանքներ: Մասնավորապես նախատեսվում են ռազմանավերի այցելություններ Ուկրաինայի եւ Վրաստանի նավահանգիստներ:

Ռուսաստանցի ռազմական քաղաքագետ Անդրեյ Կոշկինը «Սպուտնիկ» ռադիոկայանի եթերում մեկնաբանել է իրավիճակը: Նրա խոսքերով, Սեւ ծով է մուտք գործել ՆԱՏՕ-ի ամենամեծ խումբը, եւ դա տեղի է ունենում Ուկրաինայի նախագահական ընտրությունների ժամանակահատվածում: Կասկած չկա, որ փորձ է արվում պաշտպանել Ուկրաինայի ղեկավարների ներկայիս ուղեգիծը: Արեւմուտքն ուզում է Ուկրաինա-Վրաստան առանցքն օգտագործել Ռուսաստանի դեմ, եւ այդ նպատակով նմանակում են զորավարժություններ: Քանզի իրականում Ուկրաինան եւ Վրաստանը չունեն ռազմածովային ուժեր: Այդ զորավարժություններն ավելի շատ քաղաքական պահանջմունք են բավարարում:

Ըստ որում, ՆԱՏՕ-ն, Ստոլտենբերգի խոսքերով, չի հրաժարվի Ուկրաինան եւ Վրաստանը իր շարքերն ընդունելու հնարավորությանը վերաբերող պնդումներից:

Այդ միտքը պաշտպանել է նաեւ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն , բայցՙ ավելի լայն իմաստով: Նրա խոսքերով, առկա է ռուսական նախահարձակմանը եւ Չինաստանից ու Իրանից բխող սպառնալիքին դիմակայելու անհրաժեշտություն: Ի դեպ, ավելի վաղ, գլխավոր քարտուղարը ՆԱՏՕ-ի անդամ երկրների արտգործնախարարներիՙ փետրվարին Բրյուսելում կայացած հանդիպումը մեկնաբանելիս խոսել էր աշխարհի տարբեր տարածաշրջաններում անվտանգության ոլորտի ավելի բարդ պայմաններում ՆԱՏՕ-ի ներկայությունը պահպանելու անհրաժեշտության մասին: Նա մասնավորապես խոսել էր Սեւծովյան տարածաշրջանի մասին: Եթե տվյալ դեպքում նկատի ունենանք միայն Եվրոպան, ապա, Deutsche Welle ռադիոկայանի գնահատմամբ, աշխարհամասի հարավարեւելյան սահմանների մոտ դաշինքի ակտիվացումը երկրորդ քայլն է Եվրոպայի հյուսիս-արեւելքում գումարտակների տեղաբաշխումից հետո:

Սեւ ծովի շրջանում ստեղծված իրադրությունը կարոտ է հատուկ վերլուծության: Նախ ուրվագծենք մի քանի ելակետային դիրքեր: ՆԱՏՕ-ի կազմի մեջ մտնող սեւծովյան երկրները Թուրքիան, Բուլղարիան եւ Ռումինիան են, իսկ դեպի Սեւ ծով ելք ունեցող երկրներն են Ուկրաինան եւ Վրաստանը: ՆԱՏՕ-ն իրոք ընդլայնում է Սեւ ծովում իր ռազմանավերի ներկայությունը: Անցյալ տարի դաշինքի ռազմանավերը 120 օր եղել են այդ ծովում: Այդ գոծողություններն իրականացվում են հերթափոխային եղանակով, քանի որ նեղուցներին վերաբերող 1936 թ. Մոնտրյոյի պայմանագիրը խստիվ սահմանափակում է ոչ սեւծովյան երկրների ռազմանավերի մուտքը խաղաղ ժամանակաշրջանում, դրանք կարող են Սեւ ծովում մնալ 21 օրից ոչ ավելի: Այս կապակցությամբ Բրյուսելում ակնարկում են, որ հարկավոր է պայմանագիրը վերանայել, որպեսզի հնարավոր լինի երկարաձգել ՆԱՏՕ-ի ռազմանավերի ներկայությունը Սեւ ծովում: Այդ մասին վերջերս խոսեց ՆԱՏՕ-ում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ Քեյ Բեյլի Հատչիսոնը : Իսկ 2018 թ. հոկտեմբերին Ուկրաինայի Լվով քաղաքում անկացված Անվտանգության երկրորդ համաժողովում ամերիկյան Jamestown Foundation փորձագիտական կենտրոնի ղեկավար Գլեն Հովարդը արտահայտվեց Մոնտրյոյի պայմանագրի վերանայման օգտին:

Սակայն Սեւ ծովում ՆԱՏՕ-ի գործողությունները ներկայումս վերապահումներով պաշտպանող Թուրքիան չի համաձայնի դրան, պնդում է Կովկասի եւ Մերձավոր Արեւելքի հարցերի փորձագետ Ստանիսլավ Տարասովը : Այս ուղղությամբ Անկարայի վրա Արեւմուտքի ճնշումը կարող է հանգեցնել քաղաքական-դիվանագիտական շատ լուրջ ճգնաժամիՙ անսպասելի հետեւանքներով, քանի որ խախտում է գոյություն ունեցող անվտանգության համակարգը: Բուլղարիայի պաշտպանության նախարար եւ փոխվարչապետ Կրասիմիր Կարակաչանովը օրերս հայտարարեց, որ Սոֆիան ՆԱՏՕ-ի հավատարիմ գործընկերն է, սակայն երկիրը վարում է փոխզիջումների բանակցությունների, այլ ոչ թե լարվածության խորացման քաղաքականություն եւ մտադիր չէ իր տարածքում տեղաբաշխել ՆԱՏՕ-ի ռազմածովային բազաներ: Միայն Ռումինիան է հանդես գալիս Սեւ ծովում ԱՄՆ-ի ռազմական ներկայության ընդլայնման օգտին: Գոյություն ունի Սոֆիային եւ Բուխարեստին ԱՄՆ-ի եւ դաշինքի այլ երկրների ռազմանավերի փոխանցման մեխանիզմՙ ընդսմին պահպանելով նախկին թիմերը եւ ենթակայությունը ՆԱՏՕ-ին: Բայց դա այնքան էլ նպատակահարմար չէ:

Այս ամենը խորհել է տալիս, որ ներկա պահին Բրյուսելը փորձում է քաղաքական ճնշում գործադրել Մոսկվայի վրա: Թեեւ Ռուսաստանը սասանելու փորձերը մաս են կազմում անվտանգության ընդհանուր համակարգի խարխլմանն ուղղված Արեւմուտքի քաղաքականության, եւ, չգիտես ինչու, Բրյուսելը աշխարհաքաղաքական հարվածի տակ է դնում Կիեւն ու Թբիլիսին, քանզի Ուկրաինայի եւ Վրաստանի համար ՆԱՏՕ-ն անվտանգության երաշխավոր չէ, նույնիսկ ընդհակառակը: Եթե Արեւմուտքը փորձի այդ երկրների հետ ստեղծել հակառուսական դաշինք, ապա Մոսկվան ստիպված կլինի խոսքերից անցնել իր քաղաքական շահերի գործնական պաշտպանությանը: ՆԱՏՕ-ի ներկայիս ճգնաժամը նկատի ունենալով, Ռուսաստանի տնտեսական, քաղաքական եւ ռազմական ներուժը բավարար է դաշինքից բխող սպառնալիքների չեզոքացման համար:

Ի դեպ, Թբիլիսիում արդեն խոսում են վաղաժամկետ խորհրդարանական ընտրությունների մասին:

Վրաստանի արտգործնախարարը արգենտինական Clarin թերթին տված հարցազրույցում նշել է, որ Սեւ եւ Կասպից ծովերի արանքում գտնվող Վրաստանի տարածքով անցնում են նավթամուղներ եւ գազամուղներ, որոնցով Կենտրոնական Ասիայի էներգակիրները տեղափոխվում են Եվրոպա: Բացի դրանից, Վրաստանն անչափ կարեւոր է դեպի ծով ելք ունեցող ութ երկրների համար, եւ առաջատար է ժողովրդավար արժեքների ոլորտում: Նա հայտարարել է, որ եթե Թուրքիային հեռացնեն ՆԱՏՕ-ից, ապա Վրաստանը պատրաստ կլինի զբաղեցնել նրա տեղը: Բայց եթե ՆԱՏՕ-ին անդամակցելու համար հարկ լինի երկար սպասել, ապա Վրաստանը կարող է ընդունել կազմակերպության նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսսենի առաջարկած անդամակցության «կիպրոսյան» մոդելը:

Ինչպես այս կապակցությամբ հայտարարում է ընդդիմադիր «Դեմոկրատական շարժում», խորհրդարանի նախկին խոսնակ Նինո Բուրջանաձեն, չնայած երկատվածությանը, Կիպրոսը 2004 թվականին ընդունվեց ՆԱՏՕ: Եվ Ռասմուսսենը Վրաստանին առաջարկում է անդամակցություն ոչ թե ԵՄ-ին, այլ ՆԱՏՕ-ին: Դրանից հետո Վրաստանը, Պենտագոնի ծրագրերին համապատասխան, պետք է «ժողովրդավարություն արտահանի» հարեւան երկրներ: Բայց Հայաստանում արդեն կա ժողովրդավար վարչապետ: Ուրեմն խոսքն Ադրբեջանի մասին է: Փաստորեն, Բաքուն Վրաստան է առաքում նավթ եւ գազ, իսկ Վրաստանը պետք է «ժողովրդավարություն արտահանի» Ադրբեջանՙ սպառնալիքի տակ ունենալով դեպի Թուրքիա անցնող խողովակաշարերը:

Վրաստանը եւ Արեւմուտքը հավասարապես հետաքրքրված են ԼՂ հակամարտության ստատուս-քվոյի պահպանմամբ: Առկա է «ռուսական խաղաքարտի» խաղարկման միջոցոցով Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ լարվածությունը պահպանելու ձգտում, որպեսզի Բաքուն չկարողանա Մոսկվայի հետ հակախաղ սկսել Վրաստանի ուղղությամբ:

Ի դեպ, Բաքվում ԱՄՆ դեսպան Էրլ Լիտցենբերգերը ՆԱՏՕ-ի 70-ամյակի առթիվ հայտարարել է, որ Ադրբեջանը ՆԱՏՕ-ի կարեւոր գործընկերն է, մասնավորապես Աֆղանստանում անվտանգության ապահովմանն ուղղված ձեռնարկումներին օժանդակելու մեջ:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՆԱՏՕ-Ն ԲԱՑ ՉԻ ԹՈՂՆԻ ԹՈՒՐՔԻԱՅԻՆ

Հաջորդ գրառումը

ԵՎՐՈՄԻՈՒԹՅԱՆԸ ՊԵ՞ՏՔ ԵՆ ԱՐԴՅՈՔ ՆՈՐ ԱՆԴԱՄՆԵՐ

Համանման Հոդվածներ

21 նոյեմբերի, 2025

Տարեդարձդ շնորհավո՛ր

21/11/2025
Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
21 նոյեմբերի, 2025

Հեղափոխությունը մի՛շտ չարիք է

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ո՛չ ընդդիմությունն է «սրբազան կով», ո՛չ իշխանությունը

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ալիեւի, Էրդողանի եւ Փաշինյանի առանցքի համընկնումը ՆԱՏՕ-ի թուրանական միջանցքի ձեւաչափում

21/11/2025
Հաջորդ գրառումը

ԵՎՐՈՄԻՈՒԹՅԱՆԸ ՊԵ՞ՏՔ ԵՆ ԱՐԴՅՈՔ ՆՈՐ ԱՆԴԱՄՆԵՐ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական