Կիրակի, Ապրիլի 19, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՄԱՐԴԵՂԵՆՈՒԹՅԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆ

26/04/2019
- 26 Ապրիլի, 2019, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՌԱՖԻԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ, Հայաստանի վաստակավոր լրագրող

Ապրիլ 24-ին ազգովին նշեցինք Հայոց ցեղասպաության 104-րդ տարելիցը: Դա ինձ համար նաեւ անձնակա՛ն մեծ վշտի օր էրՙ նախապապերս Վան-Վասպուրականի Ալջավազ քաղաքի, պապերսՙ Կարսի նահանգի Շատեւան գյուղի ծնունդ են: Անցյալ տարի զարմիկս, իբրեւ զբոսաշրջիկ, այցելել էր Արեւմտյան Հայաստան, գտել էր Շատեւան գյուղը, բայց Ալջավազ քաղաքըՙ ո՛չ: Հետը ժամանակակից Թուրքիայի անգլալեզու քարտեզ էր բերել, որի վրա գտա Շադեւան անունը: Պատմում էր, թե գյուղում հայերին հիշեցնող ոչ մի հետք չկար, բնակիչները թուրքեր ու քրդեր էին: Ալջավազ քաղաքը նույնպես քարտեզի վրա…չկա՛ր: Միգուցե նախապապերիս ծննդավայր-քաղաքի անունը փոխվե՞լ էր: Երբեւէ չեմ տեսել, բայց Ալջավազն ու Շատեւանը ի՛մն են, արյանս մշտամորմոք հիշողության մեջ, որ մանկության օրերից ինձ են փոխանցվել տատ ու պապերիս անվերջանալի պատմությունների հետ:

Այժմ դժվար չէ թեկուզեւ որպես զբոսաշրջիկՙ Արեւմտյան Հայաստան գնալը: Բայց ես միշտ խուսափել եմ այդ հնարավորությունից: Ուղղակի անկարող եմ ինքս ինձ ստիպել, որ իմ նախապապերի ու պապերի հայրենիքՙ որպես հյուր կամ զբոսաշրջի՛կ գնամ: Վախենամՙ սիրտս չդիմանա: Հայրենի եզերքի հանդեպ սերնդե-սերունդ փոխանցվող այս ահռելի կարոտի մեծությունը երբեւէ կհասնի՞ Թուրքիայի պետական այրերի ուղեղներին: Կասկածում եմ: Նախ, նրանք թո՛ւրք են… Հայոց ցեղասպանության ոճիրն ուրացող անխտիր բոլոր թուրքերին անձամբ ես… մարդ չեմ համարում: Նույնիսկ Հայոց ցեղասպանության ոճիրն ընդունող ու դրա համար սեփական նախնիներին դատապարտող թուրքերի՛ն եմ դժվարանում լիարժեք ընդունել որպես մարդ: Քանզի անգամ «քաղաքակի՜րթ» թուրքերի բացարձակ մեծամասնության մտքովն անգամ չի անցնում, որ իրենք, որպես ցեղասպանների ուղղակի շառավիղ, պարտավոր են փոխհատուցում տրամադրել իրենց պապերի անագորույն ձեռքով ոչնչացված մի ամբողջ ժողովրդի վերապրող ժառանգներին: Հայոց ցեղասպանության 90 ամյակի օրերին Երեւանում անցկացվող միջազգային գիտաժողովում իմ ականջով լսեցի, թե ինչպես այդ ոճիրը դատապարտող թուրք պրոֆեսորներ Մուրադ Բելգեն եւ Թաներ Աքչամը, միմյանց հետ կիսաձայն խոսելովՙ զայրույթ էին արտահայտում: Իբրՙ տե՛ս է՜, սրանք համարձակվում են Թուրքիային փոխհատուցման պահանջ ներկայացնելու մասի՜ն մտածել… Թուրք պրոֆեսորների այդ խոսքերն ինձ համար թարգմանեց լեզուն հասկացող լուսահոգի ընկերսՙ Գրիգոր Գույումջյանը: Բայց քանի որ այս զուտ թրքական հեգնանքը հիշյալ պրոֆեսորների հրապարակային ելույթի ժամանակ չհնչեցՙ ես այդ մասին որեւէ տեղ չհիշատակեցի: Ուղղակի մտածեցիՙ եթե իբրեւ թե քաղաքակի՜րթ, Հայոց ցեղասպանության ոճիրն ընդունող ու դատապարտո՜ղ, հայերին «բարեկա՜մ» թուրքերն ա՛յս մակարդակի էին, հապա մյուսների՞ մասին ի՛նչ մտածենք…

Ես պատրաստ եմ ժամանակակից թուրքերի հետ քննարկել Հայոց ցեղասպանության համար Թուրքիայից մեզ տրվելիք փոխհատուցման ձեւերի հարցը: Դա կարող է լինել մեզնից բռնազավթած հողերի գոնե մի մասը մեզ վերադարձնելու, մեր նախնիների երբեմնի բնակավայրերում մեզ բնակվելու իրավունք վերապահելու, Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի համար «արյան գին» վճարելու, նաեւՙ գույքի կորստի՛ դիմաց վճարելու, միգուցե նաեւՙ այլ ձեւերով: Քննարկմա՛ն խնդիր է:

Բայց այդպիսի փոխհատուցման հարց քննարկելու համար նախ եւ առաջ անհրաժեշտ է, որ թուրք պետությունը ազնվություն ունենա աշխարհին ի լուր հայտարարելու, որ ինքը, որպես Հայոց ցեղասպանությունը կազմակերպած թուրքական կառավարողների իրավահաջորդ, ընդունում ու դատապարտու՛մ է իր նախնիների մարդակերությունը: Նաեւՙ ներում է խնդրում ոչ միայն հայ ժողովրդից, այլեւ ողջ մարդկությունից, որովհետեւ ցեղասպանության ոճիրը համայն մարդկության եւ մարդկայնության դեմ կատրաված ոճրագործություն էր: Քանի դեռ թուրքական պետությունը, որպես թուրք ժողովրդին ներկայացնող հավաքական կառույց դա չի արելՙ մնացած ժողովուրդները չեն կարող վստահ լինել, որ թուրքերը իրենց նախորդների գազանությունը չեն կրկնի ո՛չ միայն մեր, այլեւ ուրիշների՛ վերաբերմամբ: Դա մարդեղենության քննություն կլինի անխտիր բոլոր թուրքերի համար:

Երբեւէ նրանք կկարողանա՞ն հանձնել այդ քննությունըՙ ցույց կտա ապագան: Գուցե եւՙ շա՛տ հեռավոր:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԵՐԿՓԵՂԿՎԱԾ ՈՒ ԵՌԱՓԵՂԿՎԱԾ ԼՐԱՏՎԱԴԱՇՏ

Հաջորդ գրառումը

ԹԵՔԵՅԱՆԱԿԱՆ ՕԼԻՄՊԻԱԴԱ

Համանման Հոդվածներ

17 Ապրիլի, 2026

Լիբանան՝ քավության նոխազը Արաբական աշխարհի, եւ ոչ միայն…

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Սփյուռքի զորաշարժը եւ հայության խնդիրները Փարիզի համաժողովում. Արցախն ու Հայաստանը գլխավոր թեմաներ

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Ընդդիմադիր եւ իշխանական պատրանքներ

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Ադրբեջանը ոչնչացնում է Արցախի եկեղեցիները. CNA ահազանգում է՝ Ստեփանակերտի Սուրբ Հակոբը հողին է հավասարեցվել

17/04/2026
Հաջորդ գրառումը

ԹԵՔԵՅԱՆԱԿԱՆ ՕԼԻՄՊԻԱԴԱ

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026

44-օրյա Արցախյան պատերազմի հենց սկզբում և գագաթնակետին ես անձամբ երկու անգամ հանդիպել եմ Օնիկ Գասպարյանի հետ Մոսկվայի «Ararat Hyatt» հյուրանոցում։...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը ստում է՝ ինչպես միշտ. ստել ու չամաչել, մոլորեցնել ու դեմոնիզացնել նախկիններին․ Լիլիթ Գալստյան

18/04/2026

Այսօր Ցեղասպանություն հուշահամալիր այցելած Փաշինյանը ԿԳՄՍ նախարար Ժ․ Անդրեասյանի ներկայությամբ, տեսախցիկներիկ առջև, ամենայն վստահությամբ ու համոզումով հայտարարում է, թե 60...

ԿարդալDetails
Նորություններ

Ժամանակն է առերեսվել իրականության հետ. Օնիկ Գասպարյան

19/04/2026

Հարգելի հայրենակիցներ, վերջին օրերին որոշ անձանց կողմից տեղեկատվական դաշտ են նետվել կեղծ լուրեր պատերազմական եւ հետպատերազմական իրադարձությունների վերաբերյալ՝ շահարկելով իմ...

ԿարդալDetails
Նորություններ

Ադրբեջանը մի նոր «հաստափոր» քայլ է արել դեպի «խաղաղություն». Հակոբ Բադալյան

18/04/2026

Մինչ Հայաստանում պետական մակարդակով վարվում է Արցախի մասին հիշատակումն չեզոքացնող քաղաքականություն, իսկ Արցախի վերաբերյալ ամերիկյան մամուլի վավերագրական գիրքը ԱՄՆ փոխնախագահին...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական