Վերջին օրերի ընթացքում, ադրբեջանական ռազմաքաղաքական ապատեղեկատվությունները կրկին սկսել են կրել նախկին ինտենսիվ բնույթը: Մասնավորապես Ադրբեջանի ՊՆ ենթակայության տակ գտնվող armiya.az կայքը 24 ժամվա ընթացքում երկու լուրջ, հայկական կողմի վրա ծանր մեղադրանքներ բարդող ապատեղեկատվություն է տարածել:
Առաջինըՙ ապրիլի 24-ին կայքը գրեց, թե իբր նույն օրը, ժամը 17:30-ի սահմաններում, հայկական զինուժը կրակ է բացել Աղդամի շրջանի Չիրաղլը գյուղի տներից մեկի բակում խաղացող մանկահասակ երեխաների ուղղությամբ: Հաջորդ օրըՙ ապրիլի 25-ին, կայքը հանդես եկավ նմանաբովանդակ երկրորդ հայտարարությամբ: Մեղադրագրի մեջ կայքը կրկին պնդում էր, որ հայկական զինուժը, մոտ 15-20 րոպե, կրակ է բացել Չիրաղլը գյուղի ուղղությամբ, որի հետեւանքով բնակելի տներ են վնասվել:
Անցյալ տարիների փորձը ցույց է տալիս, որ Ադրբեջանը դարձյալ ինչ-որ բան է ձեռնարկում: Հավանաբար պատրաստվում են սանդրանքներՙ տվյալ գյուղը վերահսկող հայկական դիրքերի ուղղությամբ: Չի բացառվում, որ իբր «ի պատասխան կրակ հայկական զինուժին» գնդակոծի կամ արկակոծի սահմանին մոտ, առավել խոցելի հայկական բնակավայրերը:
Հ.Գ. Հիշեցնեմ, որ 2019 թ. պլանային զորավարժությունների հրահանգավորման ժմաանակ Ադրբեջանի ՊՆ նախարար Զաքիր Հասանովն իր ենթականերին հրամայել է զորավարժություններն անցկացնել այնպիսի ժամերի եւ այնպիսի պայմաններում, որ հնարավորինս մոտ լինեն ռազմական գործողություններին, «քանի որ ամեն վայրկյան հնարավոր էՙ հարձակվեն»: