Երկուշաբթի, Հունիսի 9, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԱՅՍՏԵՂ ՆԱԻՐՅԱՆ ՀԱՆՃԱՐՆ Է ՀԱՆԳՉՈՒՄ… ԿՐԿՆԱԿԻ ՄԵՌԱԾ

17/05/2019
- 17 Մայիսի, 2019, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Վերջին օրերին Հայաստանի ամենակարեւոր վայրը Գյուլիքեւխվյան փողոցն է: Չնայածՙ ինչո՞ւ միայն վերջին օրերի. այս փողոցում արտահայտվում է տարիների կուտակված փոխադարձ ատելությունը, մուննաթը, զայրույթը, չսերը…Ի դեպՙ Հայկ Գյուլիքեւխվյանը, որի անվամբ կոչվում է փողոցը, եւ որին նույնիսկ այդ ու հարակից փողոցների բնակիչներից շատերը չեն ճանաչում, մեծ քննադատ էր, գրականագետ: Չարենցը հենց նրա մասին է 1929-ին գրել քիչ հայտնի էպիտաֆիան.

Աստ հանգչի Հայկ Գյուլիքեւխվյան: Նաիրյան երկրի քննադատը մեծ,

Որ երկար ապրեց, բայց հերոսաբար ոչինչ չգրեց:

Խոնարհիր գլուխդ, օտարական, այս քարի առաջ.

Այստեղ նաիրյան հանճարն է հանգչում կրկնակի մեռած:

Հենց Գյուլիքեւխվյան փողոցում է գտնվում Երեւանի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը, որտեղ քննվում է Ռոբերտ Քոչարյանի գործը եւ որի դիմացՙ փողոցի տարբեր կողմերում, հավաքվել են երկրորդ նախագահի աջակիցներն ու քննադատները: Իսկ նրանց մեջտեղովՙ շատ խորհրդանշական, փողոցն է, ու ինձ թվում է, որ հենց այդ փողոցն է արդարադատությունը, որը, ինչպես գիտենք, միշտ ինչ-որ տեղ մեջտեղում է:

Ես չգիտեմ, թե ինչպիսին է եղել Փարիզըՙ Մեծ կումունայի օրերին, բայց մեկ անգամ տեսնելով Գյուլիքեւխվյան փողոցը, կարող եմ պատկերացնել: Ու հարցը այն չէ, որ փողոցում ե՛ւ Քոչարյանի աջակիցներն են քիչ (սպասվածից), ե՛ւ Քոչարյանի քննադատներն են քիչ (սպասվածից), այլ այն է, որ մարդիկ ատում են իրար: Այն նույն մարդիկ, որոնք մեկ տարի առաջ քայլում էին իրար հետ, պարում էին իրար հետ, ուրիշ փողոցներում մանղալներով խորոված էին անում իրար հետ, գուցե նույնիսկ սիրում եւ համբուրվում էին իրար հետ…Վերջում ուրեմն մնացել է ատելությունը, մարդկային թերեւս միակ ազնիվ զգացմունքը, երբ խաբելու հնարավորություն չկա, թաքցնելու էլՙ ուժ: Հասկանալի է, որ Քոչարյանի աջակիցները միայն նրանք չեն, որոնք այս օրերին Գյուլիքեւխվյան փողոցում են, հասկանալի է նաեւ, որ Քոչարյանի քննադատները միայն այնքանը չեն, որքանը հավաքվել է այս փողոցում: Պարզ է, որ աջակիցներն էլ, քննադատներն էլ շատ են, եւ ուրեմնՙ ակնհայտ է, որ Հայաստանում միմյանց ատող մարդիկ շատ են, նույնիսկ երեկոյան ժամերին Երեւանում ավտոմեքենաներից շատ, հայ մարդու դարդերից շատ, Երեւանում կուտակված աղբից շատ, Ֆորբսի ցուցակում ընդգրկված ամենահարուստ հայի փողերից շատ…

Ի՞նչ է անում նման իրավիճակում պետական իշխանությունըՙ ամենաբարձր մակարդակով: Երբ երկրում ատելությունը անափ եւ անեզր է դառնումՙ մեծությունից կուրացնելով աչքերդ, ի՞նչ է անում սեփական երկիրը, պետությունը, ժողովուրդը սիրող պետական իշխանությունը: Իմ խորին համոզմամբ, կանգնում է մեջտեղումՙ արդարադատության կողքին, այնպես որ իր դեմքը փողոցի երկու կողմերում հավաքված մարդկանց տեսանելի լինի, այնպես, որ իր ձայնը բոլորին հասնի, այնպես, որ բոլորը հասկանան, որ իշխանությունը բոլորինն է, անկախ նրանիցՙ իրենք Գյուլիքեւխվյան փողոցի որ կողմում են կանգնած: Իշխանությունը սա անելու ունակությամբ եւ պատրաստակամությամբ է դառնում կամ ճանաչվում պետական:

Ես չգիտեմ, թե ինչ կանի մեր իշխանությունը…Մեր իշխանությունը…Մեր:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԿԵՆՏՐՈՆԱԱՍԻԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՆՈՒՐՍՈՒԼԹԱՆ ՆԱԶԱՐԲԱԵՎԻ ՏԵՍԼԱԿԱՆԸ

Հաջորդ գրառումը

ՊԱՂԵՍՏԻՆՅԱՆ ԱՐՎԵՍՏԻ ՆՈՐ ՄԱԿԱՐԴԱԿԸ

Համանման Հոդվածներ

6 հունիսի, 2025

«Գազայում վիճակն ավելի վատ է, քան դժոխքը Երկրի վրա»

06/06/2025
6 հունիսի, 2025

Կանգ առե՛ք

06/06/2025
Բեռնի համաժողովում Ամենայն հայոց Գարեգին Երկրորդ կաթողիկոսը ելույթի պահին իր հայացքն ուղղում է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի նախագահ Ռիտա Ֆամոսին: Լուսանկարը՝ ref.ch կայքի, հեղինակ՝ Ivars Kupcis WCC
6 հունիսի, 2025

Բեռնի համաժողովի նպատակը՝ հայացք ԼՂ  հակամարտությանը, այն չպետք է վերանա հանրային գիտակցությունից

06/06/2025
6 հունիսի, 2025

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Գերագույն հոգեւոր խորհրդի ժողով

06/06/2025
Հաջորդ գրառումը

ՊԱՂԵՍՏԻՆՅԱՆ ԱՐՎԵՍՏԻ ՆՈՐ ՄԱԿԱՐԴԱԿԸ

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Հենց ոստիկանության հրապարակած տեսանյութից ակնհայտ է, որ խառնաշփոթ են ստեղծել հենց Նիկոլի շարասյան համար

08/06/2025

Ոստիկանությունը «հերքող» տեսանյութ է դրել՝ այնպիսի խորամանկ նկարագրությամբ, որ կարող է թվալ, թե Նիկոլի շառասյունը որևէ կապ չունի վթարի հետ....

ԿարդալDetails

Փաշինյանի Սյունիք մեկնած ուղղաթիռի նավիգացիայի վրա նշված է «Ազիզբեկով» բնակավայրը

08/06/2025

Փաշինյանը դիպուկ է նկատել, թե Առաջին նախագահը մի ահավոր, շատ վատ խասյաթ ունի՝ ինքը վերջում միշտ ճիշտ է դուրս գալիս

08/06/2025

Վթարված ավտոմեքենան Փաշինյանի ավտոշարասյունից չի եղել. ՆԳՆ

08/06/2025

Փաշինյանի ավտոշարասյունը հերթական ավտովթարի մասնակից է դարձել. վիրավոր կա

08/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական