Շաբաթ, Ապրիլի 18, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆ

17/05/2019
- 17 Մայիսի, 2019, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՌԱՖԻԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ, Հայաստանի վաստակավոր լրագրող

Մայիսի 12-ին լրացավ Արցախյան հակամարտության գոտում անժամկետ հրադադար հայտարարելու մասին Արցախի, Ադրբեջանի ու Հայաստանի Հանրապետությունների միջեւ Բիշքեկում ստորագրված եռակողմ զինադադարի 25-ամյակը: Քառորդ դար էՙ Բաքուն հակամարտությունը ուժով իր օգտին լուծելու փորձեր է ձեռնարկում, բայց ամեն անգամ ծեծ կերած շան պես վերադառնում է իր որջը: Խնդիրը խաղաղ լուծելու համար միջազգային հանրության ակտիվ մասնակցությամբ կողմերի միջեւ ամենաբարձր մակարդակով բազմաթիվ հանդիպումներ են եղել, բայց մինչեւ այժմ սայլը տեղից չի շարժվել: Պատճառը, իմ դիտումներով, հիմնականում այն է, որ բանակցային գործընթացի մեջ ներքաշված կողմերից յուրաքանչյուրը հակամարտողների արյան հաշվին փորձում է հաշտության գործընթացը առավելագույնս հարմարեցնել ոչ թե հակամարտողների, այլՙ սեփական աշխարհաքաղաքական շահերին, ի՛ր հասկացած արդարության սկզբունքներին:

Օրինակ, հրադադարի հաստատման 25-ամյակի նախաշեմին, մայիսի 5-ին, Մոսկովյան հայտնի լրագրող Մաքսիմ Շեւչենկոն հերթական անգամ վայրահաչեց Հայաստանի ու Արցախի հասցեին: Իբրՙ Նիկոլ Փաշինյանը սխալ քաղաքականություն է վարում, հարկավոր է Լեռնային Ղարաբաղում հայերի գրաված բոլոր 7 շրջանները վերադարձնել Ադրբեջանին: Իր կարծիքովՙ դա հասկանում են նաեւ «բոլոր սթափ դատող հայերը»: Այլապես Ադրբեջանը «հայրենի հողերի» համար մինչեւ վերջ կպայքարի:

Անկեղծ ասած, երբեւէ չեմ հանդիպել Շեւչենկոյի տեսակետը պաշտպանող թեկուզեւ մեկ հայի: Համոզված եմՙ նրա անձնվեր թրքասիրությունը անշահախնդրորե՛ն չի ձեւավորվել: Այլապես իրեն նեղություն կտար գոնե խորանալու այն հարցի մեջ, թե այդ երբվանի՞ց են «հայերի գրաված տարածքները» «ադրբեջանական հայրենիք» դարձել: Ցարական Ռուսաստանում ազերի-թուրքերին Կովկասի թաթարներ էին անվանում, եւ դա շատ ավելի ճիշտ էր, քան 1930-ականներից ի վեր իրենք իրենց շնորհած «ադրբեջանցի» հորջորջումը: Քանզի Ադրբեջան բառը ծագում է Իրանի Ատրպատական նահանգի անունից, որ աղավաղելովՙ դարձրել են «Ազերբայջան»: Մյուս ժողովուրդները, օրինակՙ մենք, վրացիները, ռուսները, նաեւ բազմաթիվ ուրիշներ իրենց հայրենիքներին տվել են իրե՛նց անունները: Իսկ այսպես կոչված ադրբեջանցիները վերցրել են… օտար տեղավայրի անուն: Երեւի այն հեռագնա դիտավորությամբ, որ ատամները կտրելուն պես իրենց արհեստածին պետությանը միացնեն նաեւ այսօրվա Իրանական Ատրպատականը:

ՄԱԿ-ի կանոնադրությունը սահմանում է, թե որեւէ պետության տարածքում գտնվող ազգային փոքրամասնության զբաղեցրած տարածքը այդ փոքրամասնության, ո՛չ թե տվյալ պետության մեջ ապրող բոլոր քաղաքացիների սեփականությունն է: Իսկ եթե իր սեփականությունը հանդիսացող տարածքում ապրող ազգային փոքրամասնությունը (իմաՙ արցախահայությունը) այլեւս չի ցանկանում ապրել այն պետության մեջ, որի կազմում նախկինում հայտնվել է այլեւայլ հանգամանքների բերումով, ապա նա իրավունք ունի ազատ կամաարտահայտմամբ տնօրինելու սեփական ճակատագիրը: Այսինքն վճռելուՙ մնու՞մ, թե՞ դուրս է գալիս գերիշխող պետության կազմից: Եվ եթե որոշում է դուրս գալ, ապա դա այլեւս չի դիտվում որպես գերիշխող պետության տարածքային ամբողջականության խախտում:

Սա՛ է գրված նաեւ պետությունների տարածքային ամբողջականությունը խախտելու անթույլատրելիության մասին ԵԱՀԿ 1975 թվականի Հելսինկիի Եզրափակիչ Ակտի դրույթներում: Մինչդեռ Իլհամ Հեյդար-օղլին ու նրա մանկլավիկները պետությունների տարածքային ամբողջականության պահպանման իրենց սխալ հասկացած դրույթից կառչածՙ փորձում են բռնի վերատիրանալ Արցախին: Եթե դա, Աստված մի արասցե, երբեւէ տեղի ունենա, նշանակելու է իր իսկ հայրենիքում արցախահայության իսպառ բնաջնջում կամ լավագույն դեպքումՙ արտաքսում հարազատ բնօրրանից:

Խոսքը հայ ժողովրդի արցախյան հատվածի ֆիզիկական գոյությա՛ն մասին է, Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերականգնման մասին չէ՛: Մեռնել-ապրելու երկընտրանքին ենթակա ո՞ր հիմարը կացինը ձեռքն առած դահճի առաջ կամովին գլուխը կառափնակոճղին կդնի: Այնպես որՙ մինչեւ Բաքվի «բարի մտադրությունների» մասին մոլորությունը չհաղթահարվիՙ հակամարտությունը ո՛չ խաղաղ, ո՛չ էլ որեւէ այլ լուծում չի՛ ունենա:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԲԻՇԿԵՔՅԱՆ ԶԻՆԱԴԱԴԱՐԻՑ 25 ՏԱՐԻ ԱՆՑ. ԻՆՉՊԵՍ ԳՆԱՀԱՏԵԼ ԱՅՆ

Հաջորդ գրառումը

ՍՊԱՌԱԶԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄՐՑԱՎԱԶՔ ԵՎ ՑԱՍՈՒՄՆԱԼԻ ՀՌԵՏՈՐԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ

Համանման Հոդվածներ

17 Ապրիլի, 2026

Լիբանան՝ քավության նոխազը Արաբական աշխարհի, եւ ոչ միայն…

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Սփյուռքի զորաշարժը եւ հայության խնդիրները Փարիզի համաժողովում. Արցախն ու Հայաստանը գլխավոր թեմաներ

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Ընդդիմադիր եւ իշխանական պատրանքներ

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Ադրբեջանը ոչնչացնում է Արցախի եկեղեցիները. CNA ահազանգում է՝ Ստեփանակերտի Սուրբ Հակոբը հողին է հավասարեցվել

17/04/2026
Հաջորդ գրառումը

ՍՊԱՌԱԶԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄՐՑԱՎԱԶՔ ԵՎ ՑԱՍՈՒՄՆԱԼԻ ՀՌԵՏՈՐԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ

Ամենաշատ ընթերցվածը

17 Ապրիլի, 2026

Բնության դեսպանը. ապրիլի 20-ին լրանում է գեղանկարիչ Հրանտ Թադեւոսյանի ծննդյան 88 տարին

17/04/2026

ՀՀ ժողովրդական նկարիչ Հրանտ Թադեւոսյանին (Թաթոսին) մեծ ու փոքր, տարբեր սերնդի արվեստագետներ դիմում եմ՝ որպես Վարպետի, եւ այդ, հիրավի, ժողովրդական...

ԿարդալDetails
17 Ապրիլի, 2026

Սփյուռքի զորաշարժը եւ հայության խնդիրները Փարիզի համաժողովում. Արցախն ու Հայաստանը գլխավոր թեմաներ

17/04/2026

Ապրիլի 11-12-ը Փարիզում անցկացվեց  Սփյուռքի զորաշարժին նվիրված խորհրդաժողով, որի նպատակն էր  վերջին տարիներին հայության կարեւորագույն խնդիրների ու մարտահրավերների քննարկումը: Թեեւ...

ԿարդալDetails
Նորություններ

Իրանց ձայն տվող մարդը պտի ինքը իրան հայտարարագրի որպես ժեխ, բոշա ու շունուշանգյալ. Փաշինյան

17/04/2026

ԿարդալDetails
17 Ապրիլի, 2026

Ընդդիմադիր եւ իշխանական պատրանքներ

17/04/2026

Վերջին մի քանի օրը, ԱԺ-կառավարություն հարցուպատասխանին ու ԱԺ-ում անցած տարվա բյուջեի կատարողականի ներկայացման ընթացքում ներառյալ, հասկանալի դարձավ, որ իշխանությունը գլխավոր...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական