Ուրբաթ, Ապրիլի 17, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Մենք՝ որպես ժողովուրդ, պետք է որոշում կայացնենք՝ մե՞նք ենք մեր երկրի տերը, թե՞ ՀԱՊԿ-ը, Ռուսաստանն ու ԱՄՆ-ն

19/09/2022
- Հրապարակախոսություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին մեկնեց Հայաստանից։ Մենք նորից միայնակ մնացինք։ Ու սա ամենևին էլ հեգնանք չէ։ Գիտե՞ք այս ամենը շատ նման է սգավոր մարդկանց ընտանիքում տիրող տրամադրություններին։ Երբ հարազատիդ հոգեհանգստին ու հուղարկավորությանը բազում ընկերներ են հավաքվում, մխիթարանքի խոսքեր ասում, գոտեպնդում, բայց վերջիվերջո նրանք միևնույն է գնում են ու դու միայնակ ես մնում քո ցավի ու քո ապրումների հետ։ Այս մասին տելեգրամյան  իր ալիքում գրել է քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը։

«Հայաստանն էլ է միայնակ։ Որքան էլ մեզ օգնեն, աջակցության խոսքեր ասեն, միևնույն է կան դժվարություններ, որ մենք ինքնուրույն պիտի հաղթահարենք։

Ռուսաստանի, ՀԱՊԿ-ի, ԱՄՆ-ի, Եվրոպայի և մնացած բոլորի վարքագծի հետ կապված վերջին օրերի հանրային քննարկումները չափազանց էմոցիոնալ էին և ակնհայտ ոչ ռացիոնալ։ Այս օրերին ես փորձեցի մաքսիմալ զուսպ լինել և փորձել քիչ խոսել մեր ժողովրդի տրամադրություններում առկա՝ ոչինչով չհիմնավորված հիասթափությունների և ոգևորության մասին։ Բայց հիմա ուզում եմ ասել՝ սիրելիներս, մեր խնդիրները մենք պետք է լուծենք։ Գոնե թե առաջին քայլերը մենք պետք է անենք։ Ուղիղ եմ ուզում ասել՝ մինչ մենք չորոշենք կռիվ տալ մեր երկրի համար, ոչ ոք դա չի անելու մեր փոխարեն։ Նույնիսկ ամենամոտ դաշնակիցները։ Եվ սա շատ ռացիոնալ է։

Մենք հիմա այլ խնդիր պետք է լուծենք՝ արթնացնենք մեր ժողովրդին։ Մարդիկ չեն գիտակցում ստեղծված իրավիճակի խորությունն ու հնարավոր հետևանքները։ Խնդրում եմ բարձրաձայն ինքներդ ձեզ համար ասեք՝ Ջերմուկի, Սիսիանի բնակիչները լքել են իրենց քաղաքները։ Հասկանու՞մ եք՝ ՀՀ քաղաքացիները ՀՀ տարածքում փախստական են դարձել։ Սարսափելի է։ Բայց արդյո՞ք դա պարտադրված որոշում է եղել։ Կամ ի՞նչ աստիճանի է պարտադրված եղել…

Նորից եմ կրկնում, մենք՝ որպես ժողովուրդ, պետք է որոշում կայացնենք՝ մե՞նք ենք մեր երկրի տերը, թե՞ ՀԱՊԿ-ը, Ռուսաստանն ու ԱՄՆ-ն»,- գրել է Հրանտ Մելիք-Շահնազարյանը։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ակցիա՝ ՀՀ–ում Շվեյցարիայի դեսպանատան դիմաց

Հաջորդ գրառումը

Վստահելի ապացույցներ կան, որ Ադրբեջանը պատրաստվում է նոր հարձակման՝ ընդլայնելով աշխարհագրությունը. Հակոբ Արշակյան

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

«Ո՜չ Արևմտյան Ադրբեջանին!» շարժման դիմումը ՅՈՒՆԵՍԿՕ-ի գրասենյակին. Սուրեն Սուրենյանց

14/04/2026
Հրապարակախոսություն

Գոհարը նորածին երեխայի մայր է. Սա այլևս իրավական գործընթաց չէ, այլ քաղաքական ընդդիմախոսներին դաժանությամբ լռեցնելու ամոթալի փորձ. Ամստերդամ

14/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Պետք է արգելվի Փաշինյանի կուսակցության մասնակցությունը հունիսյան ընտրություններին՝ Սահմանադրության խախտման հիմքով․ Հարութ Սասունյան

14/04/2026
Հրապարակախոսություն

Թույլ չտալ, որ Փաշինյանը վերարտադրվի իշխանության մեջ, այլ նաև ապահովել, որ նրա կուսակցությունը նույնիսկ չհաղթահարի խորհրդարան անցնելու շեմը. Վարդան Օսկանյան

14/04/2026
Հաջորդ գրառումը

Վստահելի ապացույցներ կան, որ Ադրբեջանը պատրաստվում է նոր հարձակման՝ ընդլայնելով աշխարհագրությունը. Հակոբ Արշակյան

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

Մեր զինվորը չպարտվեց, դու պարտվեցիր, դու՛․․․ այ՛ տղա. Աշոտ Մինասյան «Երկաթ»

16/04/2026

Դու այս ի՞նչ արեցիր, այ՛ տղա, այս ի՞նչ արեցիր։ Գարնանային գիշերն անուշ փռվել է Արարատյան դաշտի վրա, իջել «Վարդաշեն» բերդի...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Ձեր նշած բազմաքաղաքացին մինչև տարեվերջ աղքատանալու է. Փաշինյանը ՝ Սամվել Կարապետյանի մասին

15/04/2026

ԱԺ–ում տեղի ունեցած հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ գործարար, բարերար Սամվել Կարապետյանը մինչև տարեվերջ կորցնելու է իր...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Օվերչուկն այցելել է բռնազավթված Կովսական

16/04/2026

Ադրբեջանա-ռուսական միջկառավարական հանձնաժողովի անդամները ծանոթացել են  բռնազավթված Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջան Կովսական  քաղաքում իրականացվող շինարարական և վերականգնողական աշխատանքներին: Ադրբեջանական  APA-ն...

ԿարդալDetails
Նորություններ

Գրիգորի Խաչատուրովին կալանավորելու որոշում է կայացվել

16/04/2026

Երրորդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի դեմ մեղադրական եզրակացությամբ նոր հայց է ներկայացվել։ Այս մասին տեղեկանում ենք Դատալեքս...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական