Կիրակի, Ապրիլի 19, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Մահացել է Ժան-Լյուկ Գոդարը

13/09/2022
- Մշակութային
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

kinoashkharh.am-ը գրում է.

Մահացել է ֆրանսիական «նոր ալիքի» առաջնորդ, համաշխարհային կինոյի ավանգարդի ամենանշանավոր ներկայացուցիչ, ականավոր ռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր, օպերատոր, քննադատ ու տեսաբան Ժան–Լյուկ Գոդարը։ Ֆրանսիական «նոր ալիքի» առաջնորդը 92 տարեկան էր: Այս մասին հայտնում է kino-teatr-ը՝ հղում անելով ֆրանսիական  Liberation-ին։

Ֆրանկո-շվեյցարացի կինոռեժիսոր Ժան-Լյուկ Գոդարը որոշել է ինքնակամ մահանալ (Շվեյցարիայում օրենքը թույլ է տալիս, եթե անձը որոշում է իր կամքով մահանալ)։ Այս մասին գրում է Liberation-ը՝ հղում անելով նրա հարազատներին։ Նրա կինը՝ Էնն-Մարի Միևիլը և նրա պրոդյուսերները հաստատել են ռեժիսորի մահը՝ ասելով, որ նա «խաղաղ մահացել է Ժնևի լճի ափին գտնվող իր տանը՝ Ռոլեում, շրջապատված սիրելիներով»: «Նա հիվանդ չէր, պարզապես հոգնած էր։ Ուստի նա որոշեց վերջ տալ դրան: Դա իր որոշումն էր, և նրա համար կարևոր էր, որ դա հայտնի դառնար»,- Liberation-ին ասել է Գոդարի հարազատներից մեկը: Այս տեղեկությունը հաստատել է նաեւ Գոդարի մտերիմներից մեկը։ «Գոդարդը դիմել է Շվեյցարիայում իրավաբանական օգնության՝ կամավոր կյանքից հեռանալու համար», – AFP-ին ասել է ընտանեկան խորհրդական Պատրիկ Ժանները:

Կինոյի ապագա վարպետը ծնվել է 1930 թվականի դեկտեմբերի 3-ին՝ Փարիզում, ֆրանկո-շվեյցարական  հարուստ ընտանիքում: Նրա հայրը բժիշկ էր և ուներ իր սեփական կլինիկան, իսկ մայրը սերում էր շվեյցարական բանկիրների հայտնի ընտանիքից: Գոդարը կրթություն է ստացել Շվեյցարիայում և Փարիզի Բուֆոնի ճեմարանում: 1949-ին ընդունվել է Սորբոնի համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետը։ Ֆրանսիական կինոթատրոնների մշտական այցելուն՝ ակտիվորեն մասնակցում էր ակումբային շարժմանը:

Նրա ստեղծագործական գործունեության մեջ որոշիչ դեր խաղաց նշանավոր կինոքննադատ Անդրե Բազինի հետ հանդիպումն ու ծանոթությունը, որի շնորհիվ էլ Գոդարը 1950 թվականից սկսեց համագործակցել «Gazette du Cinema» -ի հետ, իսկ մեկ տարի անց արդեն դարձավ Caye du Cinema ամսագրի «նոր ալիքի» առաջատար աշխատակիցներից մեկը՝ Ֆրանսուա Տրյուֆոյի, Կլոդ Շաբրոլի,Ժակ Ռիվետտի և Էրիկ Ռոմերի հետ միասին։

Գոդարի ռեժիսորական  դեբյուտը՝ 1954-ին նկարած նրա «Բետոն» գործողություն» կարճամետրաժ ֆիլմն է: 1959 թվականին նրա «Վերջին շնչում» առաջին լիամետրաժ ֆիլմի պրեմիերայով ազդարարվեց  նոր սերնդի կինեմատոգրաֆիստների մուտքը  ֆրանսիական կինո, որոնք զինված էին յուրահատուկ ու ինքնուրույն ոճով՝ կտրուկ տարբերվող աշխարհում ընդունված ընդհանուր կինոաշխարհայացքից: Գոդարը կինոյի պատմության ամենաբեղուն ռեժիսորներից է: Նրա 130 ռեժիսորական աշխատանքների թվում են «Արհամարհանք», «Խենթ Պիերոն», «Չինացի կին», «Ալֆավիլ», «Կիրք», «Անունը՝ Կարմեն» և այլ բազմաթիվ ֆիլմեր: Այս պահին հայտնի ռեժիսորի վերջին ժապավենը «Պատկերագիրքն»  (Le livre d’image, 2018) է, որն էկրան  բարձրացավ  2018 թվականին:

Ժան–Լյուկ Գոդարը մոտ 50 հեղինակավոր մրցանակների դափնեկիր է, որոնց թվում են  Բեռլինալեից և Մոստրայից ստացած մեծաթիվ մրցանակները,  Կաննի երեք աձանիկները («Ոսկե արմավենու ճյուղ»), երկու «Սեզարը»:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ջերմուկում ձևավորվել են ինքնապաշտպանական ջոկատներ

Հաջորդ գրառումը

Սյունիքում երկրաշարժ է գրանցվել

Համանման Հոդվածներ

Ազգային

Oկուպացիոն ադրբեջանական վարչակազմը Ստեփանակերտում քանդել է Սուրբ Հակոբ եկեղեցին. ARCTA

11/04/2026
Ազգային

Ադրբեջանը օկուպացված Ստեփանակերտում ոչնչացրել է խորհրդանշական մշակութային հուշարձան. ARCTA Artsakh

07/04/2026
Երաժշտություն

Երևանը կհյուրընկալի լեգենդին․ Գարի Կեսայան և ամերիկյան ջազի աստղեր

31/03/2026
Մշակութային

Երգիչ լինելը պատասխանատվություն է ու նվեր՝ տիեզերքից․ Ադամ Բարրոն և ընկերները հանդես կգան «Անուրջներ» համերգով

24/03/2026
Հաջորդ գրառումը

Սյունիքում երկրաշարժ է գրանցվել

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026

44-օրյա Արցախյան պատերազմի հենց սկզբում և գագաթնակետին ես անձամբ երկու անգամ հանդիպել եմ Օնիկ Գասպարյանի հետ Մոսկվայի «Ararat Hyatt» հյուրանոցում։...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը ստում է՝ ինչպես միշտ. ստել ու չամաչել, մոլորեցնել ու դեմոնիզացնել նախկիններին․ Լիլիթ Գալստյան

18/04/2026

Այսօր Ցեղասպանություն հուշահամալիր այցելած Փաշինյանը ԿԳՄՍ նախարար Ժ․ Անդրեասյանի ներկայությամբ, տեսախցիկներիկ առջև, ամենայն վստահությամբ ու համոզումով հայտարարում է, թե 60...

ԿարդալDetails
Նորություններ

Ժամանակն է առերեսվել իրականության հետ. Օնիկ Գասպարյան

19/04/2026

Հարգելի հայրենակիցներ, վերջին օրերին որոշ անձանց կողմից տեղեկատվական դաշտ են նետվել կեղծ լուրեր պատերազմական եւ հետպատերազմական իրադարձությունների վերաբերյալ՝ շահարկելով իմ...

ԿարդալDetails
Տեսադարան

Օնիկ Գասպարյանի լռության պատճառների մասին Սեյրան Օհանյանն է խոսել

19/04/2026

«Փաշինյանն ասում է՝ 44-օրյայի ժամանակ գեներալները  փախել են։ ԱԺ-ի ղեկավարությունը և պատգամավորները եկել էին Արցախ, այդ ժամանակ մոբ-ռեսուրսի հետ աշխատելու...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական