Հինգշաբթի, 6 Օգոստոս, 2026

Ադրբեջանն իր նվազագույն խնդիրն արդեն լուծել է

«Ադրբեջանն իր նվազագույն խնդիրը, ցավոք, արդեն լուծել է՝  նոր բարենպաստ դիրքեր դուրս գալով, ՀՀ կոմունիկացիաների նկատմամբ վերահսկողություն հաստատելով, ուժեղացնելով, ռազմական և քաղաքացիական ենթակառուցվածքներ խոցելով։

ՀՀ իշխանությունների ուղերձներից ակնհայտ է դառնում, որ Ադրբեջանի պահանջներն առավել ընդգրկուն են, առավելապաշտական ու այդ ուղղությամբ և՛ դիվանագիտական, և՛ ռազմական ակտիվ աշխատանք է տարվում։

Շարունակում եմ պնդել, որ մեր գլխավոր խնդիրն այսպիսի իշխանության գոյությունն է, որն իր պաշտոնավարման 4 տարիներին Հայաստանին ու Արցախին զրկել է կենսունակության և դիմադրության հնարավորություններից։