Շաբաթ, 25 Հուլիս, 2026

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 439․302 դեպք, որոնցից 425․531-ը՝ առողջացած

Սեպտեմբերի 5-11-ը Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 2575 նոր դեպք, կատարվել է 7446 թեստավորում: Առողջացել է 2172 բուժառու, արձանագրվել է մահվան 7 դեպք:

Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 439․302 դեպք, որոնցից 425․531-ը՝ առողջացած:
Փաստացի բուժում է ստանում 3410 բուժառու:

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 8․669 մահվան դեպք է արձանագրվել:

Ընդհանուր կատարվել է 3 198 646 թեստավորում: