Երկուշաբթի, Ապրիլի 20, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հանդես գալով ի պաշտպանություն Սերժ Սրապիոնյանի՝ մենք պաշտպանում ենք նաև ազատ խոսքի ու կամարտահայտման իրավունքը. ԵՊՀ շրջանավարտներ

10/09/2022
- Հրապարակախոսություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԵՊՀ դոցենտ, բանասիրական գիտությունների թեկնածու Սերժ Սրապիոնյանը մայր բուհում դասաժամերից զրկվելու փաստի առաջ է կանգնել։ Այս իրողությունը գիտական հանրության վրդովմունքի պատճառ է դարձել։ Այս օրերին շատերն են հանդես գալիս՝ ի պաշտպանություն համալսարանի երկարամյա դասախոսի։

ԵՊՀ մի խումբ շրջանավարտներ հանդես են եկել կոչով՝ հաջակցություն Սերժ Սրապիոնյանի։

Հայտարարության մեջ, մասնավորաբար, ասվում է.

Մենք՝ 1993-98 թթ ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի ուսանողներս, հանդես ենք գալիս՝ ի պաշտպանություն մայր բուհի դասախոս, դոցենտ, բանասիրական գիտությունների թեկնածու Սերժ Սրապիոնյանի։

ԵՊՀ-ն մայր բուհի անուն է վաստակել գիտակրթական բարձր որակի, դասախոսական ծանրակշիռ ներուժի շնորհիվ։ 24 տարի առաջ բուհն ավարտելով՝ մենք վստահ ենք եղել, որ քանի դեռ այնտեղ դասավանդում են Սերժ Սրապիոնյանի նման գիտակ, շիտակ, սրտացավ ու նվիրյալ հայագետ-մտավորականներ, ուրեմն հայ բանասիրությունը, հայագիտությունը պաշտպանված են ու սերունդներին են ավանդվելու բարեղճորեն ու պատվով։

Ով մեկ անգամ լսել է Սերժ Սրապիոնյանի դասախոսությունը, ոչ միայն մայրենի լեզուն ու գարականությունը, մեր պատմությունն ու հոգևոր արժեքները, այլև հայրենիքը ճշմարիտ ճանաչելու սիրով է վարակվել։

Մենք այսօր հայագիտության ու մանկավարժության ոլորտներում շարունակում ենք սերունդներ կրթել, գիտական գործունեություն ծավալել ու ամեն տեղ հպարտությամբ ասել, որ Սերժ Սրապիոնյանի ուսանողն ենք եղել։ Հավատացեք, որ այդ խոսքերը բոլորն ընդունել են որպես համալսարանականի բարձր տիտղոս։ Սովորել ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետում ու չլսել Սերժ Սրապիոնյանի դասախոսությունները, կնշանակի հայագիտությանը նայել ապակու հետևից։

Սերժ Սրապիոնյանը միայն գրականություն չի դասավանդում, նա ամեն թեմային զուգընթաց՝ ուսանողի մեջ ներարկում է ազգային ինքնությունը ճանաչելու, ազգային ինքնությամբ հպարտանալու, ազգային ինքնությանը հավատարիմ մնալու բարձր գիտակցում։

Հանդես գալով ի պաշտպանություն Սերժ Սրապիոնյանի՝ մենք պաշտպանում ենք նաև ազատ խոսքի ու կամարտահայտման իրավունքը։

ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի 1993-98 թթ ուսանողներ

Ի դեպ, մենք շատ ենք՝ 100 հոգի․․․

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ավագ լեյտենանտ Դավիթ Դոլուխանյանն այսօր կդառնար 39 տարեկան

Հաջորդ գրառումը

Հրազդան գետն ու… հայրենիքը չսիրողները

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

ԵՄ-ն գալիս է «օգնելու»․ բայց ո՞ւմ և ինչի՞ հաշվին. Սուրեն Սուրենյանց

19/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանի ամենամեծ քաղաքական նյարդը այն է, որ ընդդիմություն կա արդեն թվերով և հավաքական ժողովրդով. Վլադիմիր Մարտիրոսյան

18/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ապաքաղաքական ընտրություն չի լինում. կարևոր անելիքի մասին. Վահե Հովհաննիսյան

17/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Դնել ժամանակակից հայկական պետության հիմքերը. Վահե Հովհաննիսյան

17/04/2026
Հաջորդ գրառումը

Հրազդան գետն ու... հայրենիքը չսիրողները

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026

44-օրյա Արցախյան պատերազմի հենց սկզբում և գագաթնակետին ես անձամբ երկու անգամ հանդիպել եմ Օնիկ Գասպարյանի հետ Մոսկվայի «Ararat Hyatt» հյուրանոցում։...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը ստում է՝ ինչպես միշտ. ստել ու չամաչել, մոլորեցնել ու դեմոնիզացնել նախկիններին․ Լիլիթ Գալստյան

18/04/2026

Այսօր Ցեղասպանություն հուշահամալիր այցելած Փաշինյանը ԿԳՄՍ նախարար Ժ․ Անդրեասյանի ներկայությամբ, տեսախցիկներիկ առջև, ամենայն վստահությամբ ու համոզումով հայտարարում է, թե 60...

ԿարդալDetails
Նորություններ

Ժամանակն է առերեսվել իրականության հետ. Օնիկ Գասպարյան

19/04/2026

Հարգելի հայրենակիցներ, վերջին օրերին որոշ անձանց կողմից տեղեկատվական դաշտ են նետվել կեղծ լուրեր պատերազմական եւ հետպատերազմական իրադարձությունների վերաբերյալ՝ շահարկելով իմ...

ԿարդալDetails
Տեսադարան

Օնիկ Գասպարյանի լռության պատճառների մասին Սեյրան Օհանյանն է խոսել

19/04/2026

«Փաշինյանն ասում է՝ 44-օրյայի ժամանակ գեներալները  փախել են։ ԱԺ-ի ղեկավարությունը և պատգամավորները եկել էին Արցախ, այդ ժամանակ մոբ-ռեսուրսի հետ աշխատելու...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական