Կիրակի, Սեպտեմբերի 28, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՀՈԳԵԲԱՆԸ ԿԱՐՈՂ Է ԱՆՏԱՐԿՏԻԴԱՅԻՑ ԼԻՆԵԼ

28/06/2019
- 28 Հունիսի, 2019, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Որքա՞ն կարելի է բողոքել: Չգիտեմ ինչից: Կարեւոր էլ չէ: Ասենք հին իշխանությունից կամ նոր կադրերից: Ո՞վ չգիտի, որ երեկ իշխանությունն այնպիսին էր, որ երեխաները պարտավոր էին մեծանալ, իսկ այսօր այնպիսին է, որ այդ երեխաները պարտաճանաչ կատարել են իրենց պարտականությունը: Ո՞ր բանական մարդը չի հոգնում անդադար աղմուկից, այն էլ ամռան այս շոգին, երբ աչքերդ միշտ ուզում ես փակած պահել, քանի որ միայն այդ դեպքում ես տեսնում ծովը, որն ի դեպ ազգովին կորցրել ենք: Մի՞թե հնարավոր չէ առավոտ կանուխ զարթնել, դեռ մաքուր-սառը օդը շնչել, սիրած կամ սիրելիի հետ սուրճը վայելել ու դուրս գալ աշխատանքի, որը կապված չէ քաղաքականության հետ, առավել եւսՙ քաղաքական փոփոխությունների հետ: Արդյոք չի՞ կարելի Ֆեյսբուքում խորը եւ համապարփակ գրառումներով հանդես չգալ ու սոցիալական այս ու այլ ցանցերն օգտագործել ոչ թե պետության մեջ ատելություն տարածելու, այլ հեռու եւ հեռացած բարեկամներով միավորվելու համար…

Երեւի հնարավոր չէ, քանի որ այնքան զիլ մարդիկ են լուրջ դեմքերով ատում, բողոքում, քաղաքականություն նետվում եւ այնտեղից նետում, որ հասկանում եսՙ ժաժքը համատարած է: Երկրում հեռու մի անկյուն չի մնացել, որը չի շարժվում. բոլորը պահանջում ենՙ ռոմանտիկներն արդարություն եւ թալանի վերջ, ռեալիստներըՙ անարդարների եւ թալանչիների արյուն, որն ըստ իրենց ամենեւին էլ կարմիր չէ: Պատմական արդարության ազգային փնտրտուքներից մազապուրծ եղածՙ հիմա էլ լծվել ենք երեկվա արդարության փնտրուքներին… Ու փնտրում ենքՙ դավաճանների, պիղծերի, արնախումների, գող-ավազակների, մարդասպանների: Վերջում երեւի Գրենլանդիայից հոգեբան հրավիրենք ու պետական բյուջեից լուրջ ռոճիկ տանք, որ մարդը Հյուսիսային բեւեռի սառույցներով հանգստացնի մեզ, դիպչի, որ մի քիչ սառնասիրտ դառնանք, հուշի, թե ինչպե՞ս ապրել, երբ իբր մերժել ենք մի բան, ինչի մասին ամեն օր խոսում ենք: Ինչի կամ ում…

Առաջ բազմադարյա պատմությունից էինք կախված, հիմա բազմաթալան երեկից: Ու կարեւորն այստեղ պատմությունն է: Դրանից կախվելը առաջ գնալուց հրաժարումն է… Այոՙ հետ նայել, բայց միայն մի պահ, այոՙ սովորել, բայց չկրկնելու մակարդակի եւ հանգստանալՙ հանուն էրեխեքի պետության հերն անիծող ալեհերներից, դեռ վարդագույն, բայց քաղաքականությունից բացի այլ հետաքրքրություն չգտած էրեխեքից, մի հոդված կարդալուց հետո միջազգային իրավունքի փորձագետ դարձած հոգով նարդիստներից, նարգիլեից ազատ ժամերին իշխող կուսակցություն ղեկավարող անունով ծովայիններից, գրականությունը երկրի հակառակ կողմը տանող հրատարակիչներից ու գրական կազմկոմիտեներից, հին իշխանության վերադարձն սպասող թաշկինակագործներից, նոր իշխանության անունով երդվող սուտի մտավորականներից, ազատ խոսքի մասին սեփական կարծիքը հայտնելուց առաջ կառավարություն զանգող զիլ-փորձառու լրագրողներից, գրանտատուներից, հողատուներից, անտուն-անտերներից, աջ ու ձախ, հետ ու առաջ տվողներից ու արյուն խմող մոծակներից…

Հոգեբանը կարող է նաեւ Անտարկտիդայից լինել, մանավանդ, որ այնտեղ բնակչության մեծամասնությունը սիրահարված է:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԲՐԳԵՐԻ «1915-Ի ՍՏՎԵՐՆԵՐԸ»

Հաջորդ գրառումը

ԱՐՑԱԽՈՒՄ ԿԱՐՈՂ ԵՆ ՀԱՅՏՆՎԵԼ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՈՒԺԵՐ

Համանման Հոդվածներ

26 սեպտեմբերի, 2025

Կրակոցներ ու զոհեր. հետո՞…

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Օրենքով եւ իրավունքով զբաղվեք

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Կբախվե՞ն Թուրքիան ու Իսրայելը

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

ԱՄՆ-ին արտապատվիրակված տարածքը Աֆղանստանում

26/09/2025
Հաջորդ գրառումը

ԱՐՑԱԽՈՒՄ ԿԱՐՈՂ ԵՆ ՀԱՅՏՆՎԵԼ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՈՒԺԵՐ

Արխիվ

Loading...
«Սեպտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՕգոստոսիՀոկտեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Ի՞նչ իմաստ ունի TRIPP-ի գովերգումը, եթե կողմերը սկզբունքային տարաձայնություններ ունեն՝ դրա շահագործման պարամետրերի հետ կապված. Սուրենյանց

28/09/2025

«Ալիևի պահանջը և Փաշինյանի մոլորությունը» վերնագրի ներքո քաղաքագետ, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը վերլուծել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Փաշինյանի...

ԿարդալDetails

Շան պատճառով ծագած վեճ. Արաքս գյուղի բնակիչը կրակել ու սպանել է համագյուղացուն

27/09/2025

Անհաջող դերասանական խաղ. թուրքական հետախուզությունը օգոստոսի 8-ին միջանցք է ձևակերպել

27/09/2025

Զելենսկին հպարտացել է, որ իսրայելական Patriot-ը մեկ ամիս է, ինչ պաշտպանում է Ուկրաինայի երկինքը

27/09/2025

ԱՄՆ դեսպանատունը ցավակցել է Ադրբեջանին «տասնամյակների հակամարտության ընթացքում զոհված ադրբեջանցիների համար»

27/09/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական