Շաբաթ, Մայիսի 10, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՌԱԿ-Ն ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ՄԵԾԱՑՆԵԼ Հ/Կ-ՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԹԱՓԱՆՑԻԿՈՒԹՅՈՒՆԸ

28/06/2019
- 28 Հունիսի, 2019, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՌԱԿ մամլո դիվան

Հունիսի 25-ին «Անի» հյուրանոցի «Դվին» սրահում Ռամկավար Ազատական կուսակցության «Ալեք Մանուկյան» ակումբի նախաձեռնությամբ հրավիրված միջոցառմանը, շահագրգիռ կողմերիՙ հ/կ-ների, կուսակցություների հետ միասին քննարկվում էր ՀՀ-ում գործող եւ դրսից ֆինանսավորվող կազմակերպությունների հաշվետվողականության հարցը: ՌԱԿ «Ալեք Մանուկյան» ակումբի ատենապետ Արմեն Սաքապետոյանը ներկայացնելով կուսակցության մոտեցումները մասնավորապես առաջարկում էր համապատասխան փոփոխություններ իրականացնել հ/կ-ների եւ հիմնադրամների մասին օրենքներում:

Ինչպես նշում էին շատ մասնագետներ, ՀՀ-ում գործող տասնյակ հ/կ-ներ դրսից ֆինանսավորվելով իրականում քայքայիչ գործունեություն են իրականացնումՙ թիրախավորելով Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին, ընտանիքի ինստիտուտը, բանակը եւայլն: Այդ կառույցների գործունեությունը չի վերահսկվում եւ գործող օրենքները այդ հնարավորությունը չեն տալիս: Առաջարկվող փոփոխությունները հաշվետու են դարձելու դրսից ֆիանսավորվող բոլոր հ/կ-ներին:

Հարկ է նշել, որ ՀՀ օրենսդրությամբ առկա չէ որեւէ իրավական ընթացակարգ, որով հնարավոր կլիներ գնահատել արտասահմանյան տարբեր կազմակերպությունների կողմից ուղղակի կամ անուղղակի ֆինանսավորված կազմակերպությունների գործունեությունը ազգային անվտանգության տեսանկյունից: Միակ գործիքը օպերատիվ հետախուզական գործունեության արդյունքում ձեռք բերվող տեղեկատվությունն է, որը փաստացի իրականացման տեսանկյունից շատ բարդ է, պահանջում է մարդկային, տեխնիկական եւ բազմաթիվ այլ ռեսուրսներ, ինչպես նաեւ կարող է չպարունակել անհրաժեշտ ողջ տեղեկատվությունը:

Հնարավոր կիրառելի մյուս գործիքըՙ փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման (ՓԼԱՖ) դեմ պայքարի շրջանակներում ձեռք բերվող օպերատիվ տեղեկատվությունն էՙ ֆինանսական դիտարկումների կենտրոնի (ՖԴԿ) միջոցով, բայց այս դեպքում էլ պետք է իրավաչափ գործելու համար առկա լինի ՓԼԱՖ-ի դեմ պայքարի օրենսդրության խախտման վարկած:

Հենց այս նպատակով, Ռամկավար Ազատական կուսակցության կողմից աշխատանքներ են տարվում հասարակական կազմակերպությունների եւ հիմնադրամների մասին ՀՀ օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի վերաբերյալ: Մշակվող նախագիծը ուղղված է կարգավորելու օտարերկրյա ոչ պետական տարբեր ֆոնդերից ուղղակի կամ անուղղակի ֆինանսավորվող հասարակական կազմակերպությունների եւ հիմնադրամների գործունեության թափանցիկության եւ հաշվետվողականության ապահովմանըՙ հանրային վերահսկողության եւ հանրության շրջանում տեղեկացվածության մակարդակի բարձրացման նպատակով:

Ինչպես նշեց օրվա գլխավոր բանախոսը, հասարակական կազմակերպությունների եւ հիմնադրամների գործունեության անհաշվետվողական եւ անթափանցիկ գործելաոճն իր մեջ պարունակում է ՀՀ ազգային անվտանգության ռիսկեր: Հիմնական ռիսկերը գեներացվում են այն հարցի շուրջ, թե ինչ նպատակ են հետապնդում արտասահմանյան ոչ պետական (առավելեւսՙ մասնավոր անձանց պատկանող) ֆոնդերը ՀՀ-ում ոչ բարեգործական ծրագրեր ֆինանսավորելով, իրականում ինչ խնդիրներ են դնում իրենց հայաստանյան գործընկեր ՈԱԿ-ների(ոչ առեվտրային կազմակերպություններ) առջեւ:

Այդ ռիսկերը կառավարելու նպատակով ՌԱԿ-ը առաջարկում է օրենսդրական նախաձեռնությամբ ոչ թե սահմանել հասարակական կազմակերպությունների եւ հիմնադրամների գործունեության նկատմամբ հսկողություն իրականացնող լիազոր մարմին, այլ սահմանել, որ ոչ արտասահմանյան ֆոնդերից ուղղակի կամ անուղղակի կերպով դրամաշնորհներ ստացող ՈԱԿ-ները պարտավոր են www.azdarar.am կայքում հրապարակել իրենց ֆինանսական հաշվետվությունները, որում պարտադիր պետք է նշեն իրենց ծրագրերի ֆինասավորման աղբյուրները (իրական նվիրատուներին), ծրագրի լիարժեք բովանդակությունը, իրական շահառուներին եւ ֆինանսական առումով բենեֆիցիարները (ծրագրի շրջանակներում գումարների ծախսման վերաբերյալ մանրամասն հաշվետվություն):

Ռամկավար Ազատական կուսակցությունը պատրաստվում է շարունակել օրենսդրական այս եւ նման փոփոխությունների շուրջ աշխատանքները եւ նախագծերը վերջնական տեսքի բերելուց հետո դրանք ներկայացնել կառավարության քննարկմանը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԻՆՉՊԷ՞Ս Կ՛ԸԼԼԱՅ ՈՒՂԵՂԻ ԼՈՒԱՑՈՒՄԸ

Հաջորդ գրառումը

ՌԱԿ ՇԻՐԱԿԻ ԳՐԱՍԵՆՅԱԿՈՒՄ ԲԱՐԻ ԵՐԹ ՄԱՂԹԵՑԻՆ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻՆ

Համանման Հոդվածներ

2 մայիսի, 2025

Խզումը խորանում է

02/05/2025
2 մայիսի, 2025

Տնտեսաքաղաքական նույն կարծրապատկերով

02/05/2025
2 մայիսի, 2025

Իրավունք ունե՞նք մեր ցեղասպանված նախնիների ձայնը չդառնալու

02/05/2025
2 մայիսի, 2025

Իրանի նախագահի այցը Բաքու՝ Ադրբեջան-Իսրայել հարաբերությունների ակտիվացման ֆոնին

02/05/2025
Հաջորդ գրառումը

ՌԱԿ ՇԻՐԱԿԻ ԳՐԱՍԵՆՅԱԿՈՒՄ ԲԱՐԻ ԵՐԹ ՄԱՂԹԵՑԻՆ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻՆ

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Խնածախ բնակավայրի ուղղությամբ. ՀՀ ՊՆ

10/05/2025

Մայիսի 9-ին՝ ժամը 22:20-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Խնածախ բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է...

ԿարդալDetails

Շուշին չպետք է հիշել. «Հրապարակ»

10/05/2025

Վատիկանը գաղտնազերծում է հայոց ցեղասպանության վերաբերյալ փաստաթղթերը

10/05/2025

Պակիստանը հաստատում է Հնդկաստանի դեմ լայնածավալ ռազմական գործողության մեկնարկը

10/05/2025

Առանց ավելորդ հուզականության պետք է արձանագրել հետևյալ իրողությունը. Արման Աբովյան

10/05/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական