Կիրակի, Սեպտեմբերի 28, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԳԼԵՆԴԵԼՈՒՄ ԱՊՐԵԼԸ ԹԱՆԿ ՈՒ ՇՔԵՂ ՀԱՃՈՒՅՔ Է ԴԱՐՁԵԼ

28/06/2019
- 28 Հունիսի, 2019, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ, Գլենդել, ԱՄՆ

Հայերը կամաց-կամաց հեռանում են այստեղից

Վերջին տարիներին Գլենդելում բազմաթիվ շքեղ նորակառույցներ բարձրացան: Մյուս նահանգներից հարուստ ու հզոր ներդրողներ եկան եւ ներդրումներ արեցին անշարժ գույքի ասպարեզումՙ գնելով հսկայաքանակ բնակարաններ, կառուցելով նորերն ու աննախադեպ բարձրացնելով տների վարձավճարներն ու վաճառքի գները: Նյու-յորքյան մի կազմակերպություն, օրինակ, այսօր 1623 բնակարանների տեր է Գլենդելում: Սակայն գնված եւ կառուցված 4300 բնակարաններից անապահով ընտանիքներին ոչ մի հատկացում չեղավ: Հակառակըՙ իրենց գալուստով նորակառույցներն ազդարարեցին թանկարժեք, խիստ բարձր ամսավճարներով անմատչելի բնակարանների հայտնությունը գլենդելյան իրականություն: Այդ շենքերում մեկ սենյականոց բնակարանի ամսավճարը կարող է անցնել 2000, 2 սենյականոցինը` 3000 դոլարից, առանց ննջարանի մեկ սենյականոց բնակարանինը`1500 դոլարից:

Հատկապես այս շքեղ նորակառույցների հայտնվելուց հետո կարծես հետեւելով նրանցՙ սովորական շենքերի վարձավճարներն էլ բուռն կերպով սկսեցին աճել: Եվ վերջին տարիներին գլենդելաբնակների հիմնական մտահոգությունը հենց բնակարանների անվերահսկելի բարձրացող վարձավճարներն են: Առաջներում գների բարձրացումը խիստ սահմանփակ էրՙ ամսավճարները տարվա ընթացքում 35-100 դոլարից ավելի չէին բարձրացնում: Հիմա տներ կան, որ երկու տարվա ընթացքում ամսավճարը 1500 դոլարից հասել է 2500-ի:

Գլենդելի բնակչության գերակշիռ հատվածըՙ 70 տոկոսը, ապրում է վարձու բնակարաններում: Համաձայն վերջին մարդահամարիՙ բնակչության 50 տոկոսից ավելին հայեր են: Հայաստանից եւ աշխարհի տարբեր անկյուններից ԱՄՆ արտագաղթող հայ ընտանիքները եւս հայտնվել են անելանելի իրավիճակում: Մեկ սենյականոց բնակարանների գները 1200-1500 դոլար են, 2 սենյականոց բնակարաններինըՙ 1800 – 2500 դոլար, այն դեպքում, երբ դրանցից շատերի կենցաղային պայմանները հեռու են բավարար լինելուց: Առանց կենտրոնացված ջեռուցման, փոքր ու նեղլիկ ննջարաններով, հնամաշ հատակով այդ տները եւս առաջարկվում են նույն աղետալի գներով: Լոս Անջելեսի շատ համայնքներում (Սանտա Մոնիկա, Հոլիվուդ) գործում է վարձավճարների հսկողության (rent control) օրենքը, որ արգելում է տանտերերին կամայականորեն բարձրացնել գները: Գլենդելում եւս նմանօրինակ օրենք կիրառելու պահանջով բնակիչների ստորագրահավաքները, հեռուստատեսային ելույթներն ու անգամ ցույցերն առայժմ անարդյունավետ են: Գլենդելի քաղաքապետարանի քաղաքային խորհրդի անդամ, AABC եւ Hay Vision հեռուստաընկերությունների տնօրեն Վրեժ Աղաջանյանին, այնուամենայնիվ, վերջերս հաջողվեց խնդիրը շարժել մեռյալ կետից, եւ քաղաքային խորհուրդը նրա առաջարկով ընդունեց տնատերերի ախորժակը զսպելու համեմատաբար մեղմ տարբերակ: Ըստ ընդունված նոր կարգիՙ տանտերերին արգելվում է 7%-ից ավելի բարձրացնել վարձավճարները մեկ տարվա ընթացքում: Սակայն նույնիսկ այս բանաձեւի կիրառության դեպքում արդեն իսկ խիստ բարձր վարձավճարների 7%-ով թանկացումը հսկայական գումար է կազմելու եւ կրկին անելանելի վիճակի մեջ է դնելու վարձակալներին:

Այնուամենայնիվ ամսական վարձը տարվա ընթացքում 7%-ից ավելի բարձրացնելու դեպքում տանտերը պարտադրված կլինի բավականին ծանրակշիռ փոխհատուցումներ անել: Եթե վարձակալը մինչեւ 3, 4, 5 տարի ապրել է տվյալ բնակարանում, տանտերը համապատասխանաբար մինչեւ 4, 5, 6 ամսվա վարձ պիտի վճարի նրան, եթե վերջինս որոշի հեռանալ: Եվ պիտի վճարի շրջակայքում առկա բնակարանների միջին գների չափով:

Այս պայմաններում սեփական բնակարան ունենալը շատերի համար անհասանելի երազանք է: Կառավարական միջոցներով բնակարանային ապահովման Section 8 ծրագիրը, որ մատչելի ամսավճարով բնակարաններ էր տրամադրում անապահով ընտանիքնեին, դադարել է գործել դեռ 2001 թվականիցՙ հերթի մեջ թողնելով 2000-ից ավելի մարդու: Գլենդելում իրավիճակն այսպիսին էՙ 18 000 կարիքավորներ խնդրագրեր են ներկայացրել մատչելի բնակարանների համար, եւ այդքան մարդու տարբեր շենքերում առաջարկվում է սոսկ 31 բնակարան: Ինչպես նշում է քաղաքային խորհրդի անդամը, «նախորդ քառասուն տարիների ընթացում Գլենդելում ընդամենը 1215 մատչելի բնակարան է կառուցվել»:

Բնականաբար, վարձավճարների բարձրացման հետ մրցակցելովՙ հախուռն բարձրացել են նաեւ բնակարանների վաճառքի գները: Եթե 2012 թվականին մեկ տան միջին արժեքը 300 000 դոլար էր, ապա այս տարի այն հասել է 550 000-ի: Փողոցում հայտնվելու եւ անտուն թափառաշրջիկ դառնալու հեռանկարից վախենալովՙ շատ ընտանիքներ տեղափոխվում ու սեղմվում են հարազատների բնակարաններում: Մի հարկի տակ մի քանի սերունդների բազմաստիճան համակեցությունը սովորական երեւույթ է դարձել: Արդյունքում` Գլենդելի բնակիչ լինելը նաեւ անցանկալի է դարձել զուտ անձնական ազատությունների սահմանափակման տեսանկյունից: Սեփական տան ու տանիքի զգացողությունը, որ քեզ պիտի պաշտպաներ դրսի հոգնությունից ու խնդիրներից, էլ գոյություն չունի: Մարդիկ ապրում են հարկադիր հանրակացարանային պայմաններում: Ոմանք էլ պարզապես տեղափոխվում են այլ քաղաքներ ու նահանգներ, ուր վարձավճարներն ավելի մեղմ են ու սեփական բնակարան գնելու հավանականությունն ավելի իրական է: Հեռացողները սովորաբար հաստատվում են մերձակա Արիզոնայում, Նեւադայում, Օրեգոնում, Տեխասում:

Գլենդելի քաղաքապետարանի քաղաքային խորհրդի անդամ Վրեժ Աղաջանյանը , այնուամենայնիվ, լավատես է եւ մատնանշում է փոփոխություններ, որ նշմարվում են քաղաքապետարանի առաջիկա ծրագրերում:

Անցած շաբաթ հայտնի դարձավ, որ քաղաքապետարանը տարեկան բյուջեում մատչելի բնակարանների շինարարության ու դրա հետ կապված այլ խնդիրների լուծման նպատակով 25 մլն դոլարի հատկացումներ է նախատեսել: Դոլարային այդ հոսքը լինելու է տեղական առեւտրային հարկերի բարձրացման հաշվին:

Իսկ մինչ այդ, մարդահամարի բյուրոն արդեն երկրորդ տարին Կալիֆոռնիայում բացասական միգրացիա է արձանագրում: Անցած տարի բնակչության թիվը նվազել է 160 000-ով , եւ նահանգից 38 000 մարդ ավելի է հեռացել, քան նախորդ տարի: Մասնագետները կանխատեսում են, որ հաջորդ տասնամյակում բնակչության թիվն ավելի է նվազելու:

Գլենդելից հեռացողների մեջ հայերը մեծամասնություն են կազմում, քանի որ պաշտոնական ու ոչ պաշտոնական տվյալներովՙ նրանք քաղաքի բնակչության կեսից ավելին կազմող թիվ են ներկայացնում:

«Մարդիկ երկար տարիներ ապրել են Գլենդելում: Շատերն արդեն գերդաստաններ են ձեւավորել, տատիկ-պապիկներ, թոռներ: Երբ այլեւս անհնար է լինում ապրել Գլենդելում բարձր գների պատճառով, զավակները հեռանում են այլ քաղաքներ, եւ տատիկը զրկվում է թոռան ներկայությունից, թոռըՙ տատիկի, որդինՙ ծնողների, ծնողներըՙ որդու», – գների բացասական ներգործության այլ հետեւանք է նշում Վրեժ Աղաջանյանը: :

Սա յուրատեսակ ներքին արտագաղթի արտահայտություն է արդեն իսկ արտագաղթած հայ ընտանիքների համար:

Եվ եթե խոստացվող փոփոխություններն իրականություն չդառնան, Գլենդելըՙ հայ սփյուռքի ներկայիս մայրաքաղաքը, հայաթափման վտանգից չի կարողանա խուսափել:

Խմբ. կողմից.- Ծանոթանալով «Ազգ»ի հին աշխատակցուհու այս նյութին, մի ուրիշ աշխատակից փորձեց սրամտել. «Ահա թե ինչու Զարեհ Սինանյանը շտապեց իրեն գցել Հայաստան»:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՀԱՅ ՄԱՄՈՒԼԻ ՀԱՄԱԺՈՂՈՎՙ ԱՆԹԻԼԻԱՍՈՒՄ

Հաջորդ գրառումը

ԻՆՉՊԷ՞Ս Կ՛ԸԼԼԱՅ ՈՒՂԵՂԻ ԼՈՒԱՑՈՒՄԸ

Համանման Հոդվածներ

26 սեպտեմբերի, 2025

Կրակոցներ ու զոհեր. հետո՞…

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Օրենքով եւ իրավունքով զբաղվեք

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Կբախվե՞ն Թուրքիան ու Իսրայելը

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

ԱՄՆ-ին արտապատվիրակված տարածքը Աֆղանստանում

26/09/2025
Հաջորդ գրառումը

ԻՆՉՊԷ՞Ս Կ՛ԸԼԼԱՅ ՈՒՂԵՂԻ ԼՈՒԱՑՈՒՄԸ

Արխիվ

Loading...
«Սեպտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՕգոստոսիՀոկտեմբերի »

Վերջին լուրեր

Միջազգային

Ֆրանսիական հետախուզական ծառայությունները դիմել են Դուրովին օգնելու Մոլդովայի կառավարությանը գրաքննել թելեգրամյան որոշակի ալիքներ

28/09/2025

Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովը հայտարարել է, որ ֆրանսիական հետախուզական ծառայությունները միջնորդի միջոցով դիմել են իրեն՝ Մոլդովայի կառավարությանն օգնելու գրաքննել թելեգրամյան...

ԿարդալDetails

Դիմումդ գրիր ու հեռացիր. դու ՀՀ-ն չես պաշտպանում. Էդմոն Մարուքյան

28/09/2025

Նիկոլի ելույթը ՄԱԿ-ում հիշեցնում էր խաբված ու օգնություն աղերսող դեռահասի խոստովանություն․ Շարմազանով

28/09/2025

Ինչի՞ տակ է ստորագրել Փաշինյանը, ինչ իրավունքով, և ո՞վ է շարունակելու գնել այս ֆարսը. Վլադիմիր Մարտիրոսյան

28/09/2025

Այս տողերը գրվել են 1907 թվականին, այլ ոչ 2025 թվականին, գրվել են հայակեր սուլթան Աբդուլ Համիդի մասին. Բալյան

28/09/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական