Երկուշաբթի, Սեպտեմբերի 29, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԱՐԱՄԻ 23-Ի ԹՆՋՈՒԿԸ

05/07/2019
- 05 Հուլիսի, 2019, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՆԱԻՐ ՅԱՆ

Արամի 23-ն օդում կախված է: 6 ամիս առաջ «Հայ փոքրիկ երգիչներ» ասոցիացիայի սեփականություն համարվող Արամի 23-ի պատը փլվեց: Դեպքից մեկ ամիս առաջ, երբ պատը դեռ կանգուն, բայց վտանգված էր, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրապարակավ հանձնարարական տվեցՙ զբաղվել այդ խնդրով ու ամրակայել պատը: Ոչինչ չարվեց, մինչեւ որ այն մեկ ամիս հետո փլվեց: Քաղաքային իշխանություններն այնուհետեւ ափսոսանք հայտնեցին, ասացին, որ անիմաստ քաշքշոցի հետեւանով այդպես եղավ, բայց ոչինչ, պատը կվերականգնվի: Այդ ընթացքում «Հայ փոքրիկ երգիչներ» երգչախմբի ղեկավար Տիգրան Հեքեքյանը բազմաթիվ նամակներ է գրել վարչապետից սկսած մինչեւ պատասխանատու բոլոր մարմիններին, թեՙ խնդիրը չի լուծվում, իտալացի վերականգնողները նախագիծ են մշակել, այն ե՞րբ է հաստատվելու, որպեսզի կառուցապատողը գործի անցնի: Ամիսներ շարունակ բոլոր նամակներն անպատասխան են մնացել, Արամի 23-ն ու շրջակա տարածքը շինարարության պատճառով ավելի են վտանգվել, ճաքերը մեծ ճեղքեր ու խոռոչներ են դարձել:

Քաղաքային իշխանությունները, այդ թվումՙ քաղաքապետն ու Երեւանի գլխավոր ճարտարապետն այս ամիսների ընթացքում հայտարարել են, թե քաղաքապետարանն իր գործառույթներն Արամի 23-ի հարցում ավարտել է, մնացած գործը պետք է սեփականատերն ու կառուցապատողն անեն: Մայիսի 15-ին Արթուր Մեսչյանը հայտարարեց, թե գնդակն արդեն իրենց դաշտում չէ: Տիգրան Հեքեքյանը հակառակն է պնդում, թեՙ պատի վարականգնման նախագիծը քաղաքապետարանում փակուղի է մտել, ինքը հազար ու մի նամակ է գրել, հետաքրքրվելՙ ի՞նչ եղավ նախագիծը, հաստատվո՞ւմ է, թե ոչ: Իտալացի վերականգնողներն էլ անիմաստ սպասելուց ու անորոշությունից հոգնածՙ Հայաստանից մեկնել են: Նրանց հետ պայմանագրի ժամկետն էլ ավարտվել է: Ըստ պայմանագրիՙ իտալացիները պետք է գործն արդեն սկսած լինեին, բայց քանի որ քաղաքապետարանը պատասխանն ուշացրել է, նրանք էլ թողել-գնացել են: Քաղաքապետարանին ուղղված հերթական զանգերից մեկին Տիգրան Հեքեքյանին պատասխանել են, թեՙ ձեր նամակի պատասխանը եկեք-տարեք: Հունիսի 24-ին նամակը քաղաքապետարանից վերցրել են, տեսել, որ այն մակագրված է հունիսի 6-ով:

6 ամիս Արամի 23-ի խնդիրը քնեցրել են, ոչ այո են ասել, ոչՙ ոչ: Հիմա իտալացիներին նորից պիտի հետ կանչեն, նոր պայմանագիր կնքեն. ամեն ինչ սկսեն զրոյից, երբ կարելի էր գործն արագացնել: Ե՛վ Արամի 23-ն այս ընթացքում ավելի շատ չէր վնասվի, ե՛ւ գումարներն անիմաստ չէին վատնվի: Տիգրան Հեքեքյանը մտավախություն ունի, որ վերականգնման գործընթացը դեռ երեք ամիս էլ կձգձգվի: Իսկ այս ընթացքում «Հայ փոքրիկ երգիչներ» երգչախումբը պարապելու տեղ չի ունեցել: Դա դեռ բավական չէ, հարակից տունն էլ ամեն վայրկյան փլվելու վտանգի տակ է: Տանտերն այդտեղից հեռացել է, բայց փոխարենը մի անտուն կին է մտել-ապրում է: Ամերիկայից ճարտարապետության տեխնոլոգներ են եկել, տեսել Բուզանդ ու Արամի փողոցների շինհրապարակն ու վախեցած ասել. «Այս փողոցները պետք է կողպվեն, այստեղով ոչ ոք չպետք է անցնի, որովհետեւ վտանգավոր է»: Բայց ամեն ինչ նույնն է մնացել, ինչպես որոշված է եղել նախապես:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԱԴՐԲԵՋԱՆԸ ՀԱՂՈՐԴՈՒՄ Է ՌՈՒՍԱՍՏԱՆԻՑ ՆՈՐ ԿՈՐԾԱՆԻՉՆԵՐ ԳՆԵԼՈՒ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Հաջորդ գրառումը

ԿԱՐՈ ՓԱՅԼԱՆ. «ՕՐ ՄԸ ՄԵՐ ՊԱՏՄԱԿԱՆ ՀՈՂԵՐՈՒՆ ՎՐԱ ՊԻՏԻ ԽԱՂԱՂ ԱՊՐԻՆՔ»

Համանման Հոդվածներ

26 սեպտեմբերի, 2025

Կրակոցներ ու զոհեր. հետո՞…

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Օրենքով եւ իրավունքով զբաղվեք

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Կբախվե՞ն Թուրքիան ու Իսրայելը

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

ԱՄՆ-ին արտապատվիրակված տարածքը Աֆղանստանում

26/09/2025
Հաջորդ գրառումը

ԿԱՐՈ ՓԱՅԼԱՆ. «ՕՐ ՄԸ ՄԵՐ ՊԱՏՄԱԿԱՆ ՀՈՂԵՐՈՒՆ ՎՐԱ ՊԻՏԻ ԽԱՂԱՂ ԱՊՐԻՆՔ»

Արխիվ

Loading...
«Սեպտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՕգոստոսիՀոկտեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Վաղարշապատ՝ իմ Հայրենիք. Խաչիկ Մանուկյան

29/09/2025

Վաղարշապատ համայնքի ղեկավարի «Հայրենիք» կուսակցության թեկնածու՝ Խաչիկ Մանուկյանը, հայտարարություն է տարածել:

ԿարդալDetails

Կաթողիկոսն իր շնորհակալությունն է հայտնել Քույր եկեղեցիներին հայ ժողովրդին զորակցության համար

29/09/2025

Ֆրանսիական հետախուզական ծառայությունները դիմել են Դուրովին օգնելու Մոլդովայի կառավարությանը գրաքննել թելեգրամյան որոշակի ալիքներ

28/09/2025

Դիմումդ գրիր ու հեռացիր. դու ՀՀ-ն չես պաշտպանում. Էդմոն Մարուքյան

28/09/2025

Նիկոլի ելույթը ՄԱԿ-ում հիշեցնում էր խաբված ու օգնություն աղերսող դեռահասի խոստովանություն․ Շարմազանով

28/09/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական