Հինգշաբթի, 13 Օգոստոս, 2026

Միջազգային փառատոն Երեւանում

Երեւանի Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի է ունեցավ գիտության ու արվեստի միջազգային «STARMUS VI» փառատոնի բացման հանդիսավոր արարողությանը:Հայաստանում փառատոնն անցկացվում է «STARMUS VI. 50 տարի Մարսի վրա» խորագրով եւ նվիրված է Մարսի վրա «Մարս 3» տիեզերակայանի առաջին վայրէջքի 50-ամյակին:

ՀՀ կառավարությունն աջակցել է 6-րդ «STARMUS»-ը Հայաստանում անցկացնելու գաղափարին: Փառատոնի նպատակները հիմնականում համընկնում են Հայաստանի ռազմավարական խնդիրներին:

«STARMUS VI» փառատոնի շրջանակում Հայաստան են այցելել աշխարհահռչակ տիեզերագնացներ, Նոբելյան մրցանակակիրներ, միջազգային ճանաչում ունեցող արտիստներ ու գիտնականներ:Փառատոնի շրջանակում հնչել է «Sonic Universe» համերգային ծրագիրը:

Փառատոնը կշարունակվի մինչեւ սեպտեմբերի 11-ը: Նախատեսվում են համագումարների ու գիտաժողովների շարք, դասախոսություններ, բազմաբնույթ մշակութային միջոցառումներ:

ՍՏԵՓԱՆ ՊԱՊԻԿՅԱՆ