Շաբաթ, Հունիսի 20, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Լույսի շող՝ անուրախ տոնակատարության ընթացքում

09/09/2022
- 09 Սեպտեմբերի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն

Ղարաբաղի անկախության հռչակման 31-րդ տարեդարձի տոնակատարության մեջ հեգնական շրջադարձ է տեղի ունեցել: Սովորական իրավիճակում այս իրադարձությունը պետք է տոն լիներ՝ ապագա խոստումնալից կյանքի հեռանկարի ակնկալիքով լի: Փոխարենը,  պաշտոնական բոլոր շրջանակներում իշխում էր կատարյալ անելանելիության զգացումը՝ 44-օրյա պատերազմի պարտության ֆոնին:

Ղարաբաղը կազմակերպել էր այս պատմական տարեդարձի նշման իր սեփական միջոցառումները՝ առանց Հայաստանի բարձր մակարդակի ներկայության: Տոնակատարության առթիվ հանդիսավոր ելույթ ունեցավ Ղարաբաղի նախագահ Արայիկ Հարությունյանը, եւ ընթերցվեցին Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանի եւ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները: Նրանցից ոչ մեկի ելույթում առկա չէր դրական տրամադրվածություն կամ հուսադրող ելքի մասին որեւէ ակնարկ: Արայիկ Հարությունյանն անդրադարձավ 44-օրյա պատերազմի հետեւանքով առաջացած ավերածություններին: Հայաստանի նախագահը խոսեց «նոր պատերազմի սպառնալիքի հետ կապված հարցերի, Արցախի կարգավիճակի, ինչպես նաեւ մարդասիրական բնույթի հարցերի մասին, որոնք Հայաստանի եւ Արցախի օրակարգի մշտական առաջնահերթություններն են»:

Փաշինյանն անձամբ դիմեց «միջազգային համայնքին, որը պարտավոր էր ջանքեր գործադրել լուծելու 44-օրյա պատերազմի հետեւանքով առաջացած մարդասիրական խնդիրները եւ կանխելու Ղարաբաղում էթնիկ զտման քաղաքականության իրականացումը»:

Միակ անձը, որը հակադարձեց Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիեւի այն պնդումներին, թե Ղարաբաղյան հարցը այլեւս լուծված է պատերազմի միջոցով, Հայաստանի Խորհրդարանի խոսնակ Ալեն Սիմոնյանն էր, որն ասաց,- «Ղարաբաղի կարգավիճակի հարցը քննարկվում է ներքին եւ արտաքին հարթակներում: Այն ենթակա է կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների  մանդատի շրջանակներում: Այս հարցի շուրջ մյուս բոլոր քննարկումները իրականության հետ ոչ մի աղերս չունեն»:

Ստեփանակերտում հանդիսավոր արարողությանը ներկա եւ հարցազրույցի մասնակցած մարդկանցից շատերն իրենց մտահոգությունը հայտնեցին օգոստոսի 25-ին Ղարաբաղի երեք բնակավայրերի՝ Բերձորի, Աղավնոյի եւ Սուսի բնակիչների տարհանման համատեքստում հնարավոր էթնիկ զտումների մասին: Սակայն նրանք նաեւ ցույց տվեցին, որ անկոտրում են եւ արտահայտեցին իրենց վճռականությունը մնալու «մեր նախնիների հողում»:

Հայաստանյան լրատվամիջոցները հերթական անգամ բուռն քննարկումներ ծավալեցին՝ վերլուծելով Ղարաբաղի հիմնախնդրի պատմությունն ու իրավական զարգացումները: Քննադատության եւ մեղադրանքների տարափ տեղաց նախորդ 31 տարիների բանակցողների հասցեին: Հարցեր հնչեցվեցին, թե արդյոք Ղարաբաղը պետք է միացվեր Հայաստանին, թե՞ ընդհանրապես անկախ հռչակվեր, եւ թե ինչու հայերը չճանաչեցին Ղարաբաղի անկախությունը՝ այսպիսով այն դարձնելով միջազգային հանրության կողմից չճանաչված սուբյեկտ:

Շատ խելացի մեկնաբաններ հասկացել են, որ թուրք-ադրբեջանական քարոզչամեքենայի միացյալ ուժը նենգափոխել է իրականությունը եւ առաջ է մղել կեղծ պատմությունն այն մասին, որ Ղարաբաղը Ադրբեջանի տարածքային ամբողջականության մաս է՝ անտեսելով պատմական եւ իրավական փաստերը:

Համեմատություններ են անցկացվել Ղարաբաղի, Արեւելյան Թիմորի, Կոսովոյի եւ Հարավային Սուդանի միջեւ, որտեղ անկախությունը կամ ինքնորոշումը շնորհվել է «անջատում հանուն փրկության» սկզբունքի հիման վրա, սկզբունք՝ որի իրացման իրավունքը մերժվել է Ղարաբաղի ժողովրդի համար:

Վերջին 31 տարիների ընթացքում Հայաստանի ղեկավարությունը չի ունեցել հանգստի եւ կայունության որեւէ պահ երկու իրավական սուբյեկտների համար ողջամիտ ապագա ստեղծելու համար, իսկ ներկայիս իրավիճակը առավել շփոթեցնող է քան երբեւէ: Մինչ զբոսաշրջիկները եւ Ռուսաստանից միգրանտները հեղեղել են Երեւանը, Հայաստանի քաղաքացիները «լիզում են իրենց վերքերը» եւ մտածում իրենց օրվա ապրուստի մասին կամ ընդհանրապես ծրագրում են լքել երկիրը:

Քաղաքացիներին մշտապես անհանգիստ վիճակում պահելու համար Ադրբեջանի զինված ուժերը ամեն օր սահմանային միջադեպեր են հրահրում եւ դրանց համար մեղադրում հայկական կողմին, մինչ նրանց կառավարությունը ճնշում է գործադրում Հայաստանի վրա՝ վերջինիս ստիպելով ստորագրել պարտադրված խաղաղության պայմանագիր՝ հաշվի առնելով այն, որ քաղաքական իրավիճակը կարող է փոխվել Ուկրաինայում Ռուսաստանի սանձազերծած պատերազմի անկանխատեսելի ելքից ելնելով:

Այս թոհուբոհում ի հայտ է եկել նոր ձայն՝ Ռուբեն Վարդանյանինը՝ միլիարդատեր բարեգործ, որը Հայաստանի ապագայի համար բազմաթիվ առաջադեմ գաղափարների եւ ծրագրերի հեղինակ է: Սակայն շատերը նրան կասկածանքով են վերաբերվում: Նրան մեղադրում են Հայաստանում քաղաքական հավակնություններ ունենալու մեջ եւ նրա անունը վերջերս հիշատակվում է նոր հիմնադրված «Ապրելու երկիր» կուսակցության կապակցությամբ, թեեւ նա հերքում է այդ կամ որեւէ այլ քաղաքական կուսակցության անդամակցության փաստը:

Այս անգամ նա կարեւոր որոշում է կայացրել հրաժարվելու Ռուսաստանի իր քաղաքացիությունից, իր միլիարդ դոլարի ունեցվածքը փոխանցելու ընտանիքի անդամներին եւ տեղափոխվելու Ղարաբաղ: Նա ընդունել է, որ այդ քայլը ռիսկային է, սակայն ասել է, – «Սա ճիշտ որոշում էր»:

Ղարաբաղում Վարդանյանի ծրագրերի մասին կարելի է միայն ենթադրություններ անել, սակայն կանխատեսումները բազմաթիվ են:

Մեկնաբաններից քչերն են անվերապահորեն հավատում նրա խոսքերին այն մասին, որ նա տեղափոխվել է Ղարաբաղ իր ռեսուրսները օգտագործելու եւ միջազգայնորեն միջոցներ հայթհայթելու միջոցով Ղարաբաղի ժողովրդին օգնելու նպատակով: Փոխարենը, ըստ առավել տարածված կարծիքի, նա շարունակում է Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի քաղաքական ուղին, որոնք Ղարաբաղը օգտագործում էին որպես տրամպլին Հայաստանում քաղաքական կարիերա ստեղծելու համար: Այժմ, երբ Ղարաբաղը պաշարված է եւ դրա ապագան անորոշ, նույն սցենարի կենսունակությունը հարցականի տակ է:

Այլ մեկնաբաններ գտնում են, որ Վարդանյանը ճարպիկ քայլ է արել հրաժարվելով իր Ռուսաստանի քաղաքացիությունից ԱՄՆ պատժամիջոցներից խուսափելու համար: Չնայած ներկայումս նրա նկատմամբ պատժամիջոցներ չկան, նրա անունը հաճախ է հոլովվում ԱՄՆ կոնգրեսի շատ քաղաքական քննարկումներում: Բացի դրանից, 2019 թվականի մարտին Կազմակերպված հանցավորության եւ կոռուպցիայի լուսաբանման նախագծի շրջանակներում եւ գործընկեր լրատվամիջոցների կողմից բացահայտվել է փողերի լվացման բազմամիլիարդավոր դոլարների ցանց, որը ենթադրաբար գործել է Վարդանյանին պատկանող բանկի միջոցով:

Ամեն դեպքում, շատերը, այդ թվում՝ սույն հոդվածի հեղինակը կարծում են, որ նա հնարավոր է արդեն գործարք է կնքել նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, ինչը բացատրում է նրա վստահությունը այս խիզախ նախաձեռնության հարցում:

Հայաստանյան մամուլը փաստում է, որ Վարդանյանը կողմնակից է, որ Հայաստանը միանա Ռուսաստանի առաջարկած Միութենական պետությանը եւ ձեռք բերի Թաթարստանի նման կարգավիճակ: Այնուամենայնիվ, Միքայել Մելքոնյանի հետ կայացած հարցազրույցի ընթացքում վերջինս հայտարարեց, որ Հայաստանը պետք է ռազմավարական մտածողություն դրսեւորի, եւ եթե այդ սցենարն անխուսափելի է, աշխատի հնարավորինս լավագույն գործարքը կնքելու ուղղությամբ: Քանի որ երկիրը ընդհանուր առմամբ անշեղորեն ընթանում է դեպի Արեւմուտք, այս հեռանկարը քիչ հավանական է թվում: Սակայն Կովկասի բարդ քաղաքական դաշտի համատեքստում ամեն բան կարող է պատահել:

Հայերը շտապում են զրպարտել իրենց բարերարներին: Մինչ Վարդանյանի շարժառիթները կասկածի տակ դնելը կամ նրա ծրագրերը քննադատելը մենք պետք է սպասենք եւ տեսնենք՝ արդյոք նա կկատարի՞ իր բարի խոստումները:

Վարդանյանից առաջ եղել է Լեւոն Հայրապետյանի նախադեպը՝ արցախցի մի միլիարդատեր, որը կարողություն էր դիզել Ռուսաստանում եւ վերադարձել էր հայրենիք՝ օգնելու իր հայրենակիցներին: Նրա նախաձեռնություններից մեկն էր հարյուրավոր արցախցի զույգերի ամուսնության արարողության ֆինանսավորումը եւ նրանց ապագա երեխայի կրթության ապահովումը: Դա Արցախի ապագա քաղաքականությանը աջակցող ամենաուղղակի քայլն էր, քանի որ բնակչության վիճակագրությունը բանակցություններում քաղաքական հաղթաթղթերից մեկն էր: Հայրապետյանի ծրագրերը պետք է իրագործվեին կառավարության կողմից, սակայն այն չուներ դրա համար անհրաժեշտ միջոցները եւ, ինչու ոչ, նաեւ տեսլականը:

Այն ինչ տեղի ունեցավ Հայրապետյանի եւ իր ծրագրերի հետ ողբերգական էր: Մոսկվայում Ադրբեջանի իշխող շրջանակները կարողացան խաթարել նրա հեղինակությունը, խորտակել նրա ծրագրերը եւ դարձան Ռուսաստանի բանտում նրա վաղաժամ մահվան պատճառներից մեկը: Հայաստանի կառավարությունը՝ այդ ժամանակ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, ցինիկ եւ ստորին լռություն պահպանեց՝ հրաժարվելով նրան փրկելու համար որեւէ քայլ ձեռնարկելուց:  

Պետք է խոստովանել, որ Հայրապետյանն անխոհեմ էր եւ քաղաքականապես ոչ խելամիտ եւ այդպիսով ընկավ ծուղակը` կորցնելով իր կարողությունն ու կյանքը: Վարդանյանը, ընդհակառակը, խելացի է եւ անշուշտ շատ բան է սովորել իր նախորդի սխալներից՝ նման ծուղակներից խուսափելու համար:

Եթե հավատանք Վարդանյանի խոսքերին, ապա նա կարող է Ղարաբաղում եւ Հայաստանում, ինչպես նաեւ Սփյուռքում, որտեղ մեծ կապեր ունի, արժեքավոր շարժիչ ուժ դառնալ:

Հայաստանը եւ Ղարաբաղը հուսահատ վիճակում են եւ պետք է օգտվեն իրենց ճանապարհին առկայծող ցանկացած լույսից:

ԵՐՎԱՆԴ ԱԶԱՏՅԱՆ

Դետրոյթ, ԱՄՆ

Անգլ. թարգմանեց՝ ԼՈՒՍԻՆԵ ՂԱԼՈՒՄՅԱՆԸ

(Armenian Mirror-Spectator)

Նախորդ գրառումը

Նիկոլ Փաշինյանը մասնակցեց Արեւելյան տնտեսական համաժողովին

Հաջորդ գրառումը

Միջազգային փառատոն Երեւանում

Համանման Հոդվածներ

Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
19 Հունիսի, 2026

Դեռ ի՜նչ խարդախություն ասես չի կատարվի մեր երկրում…

19/06/2026
19 Հունիսի, 2026

Կարոտ մնացինք հանրային համերաշխության

19/06/2026
19 Հունիսի, 2026

«Առանց արտաքին ճնշման ՀՀ-ն կապերը չի խզի որեւէ մեկի, այդ թվում՝ ՌԴ-ի հետ»

19/06/2026
19 Հունիսի, 2026

Բելգիան կհատուցի գաղութային բռնության զոհերին

19/06/2026
Հաջորդ գրառումը

Միջազգային փառատոն Երեւանում

Լրահոս

Անիմաստ է դիմել Սահմանադրական դատարան. արդյունքում ի հայտ կգա այս ընտրությունները լեգիտիմացնող դատական մի որոշում, որը խնդիրներ կառաջացնի հետագայում. ԱԺՄ

19/06/2026

ԱԺՄ (Ազգային ժողովրդավարական միություն) կուսակցության հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև. Հայաստանում ընտրությունները միշտ են կեղծվել, իսկ կեղծիքի չափը...

Եվրոպական երկրները սխալվում են՝ կարծելով, թե Ռուսաստանի հետ կարող է երկխոսել nւժի դիրքերից. Կրեմլի խոսնակ

19/06/2026

Եվրոպական երկրները սխալվում են՝ կարծելով, թե Ռուսաստանի հետ կարող են երկխոսություն կառուցել ուժի դիրքերից և նրա թուլության մասին պատկերացումից ելնելով:...

Ռուբեն Հակոբյանի նկատմամբ դատարանը կիրառել է բացակայելու արգելք և վարչական հսկողություն

19/06/2026

Քաղաքագետ Ռուբեն Հակոբյանի նկատմամբ դատարանը կիրառել է բացակայելու արգելք և վարչական հսկողություն: Հիշեցնենք՝ Հայաստանի քննչական կոմիտեն ավելի վաղ հայտնել էր,...

Դատարանը վերացրել է Սաշիկ Սարգսյանի կալանավորման որոշումը. նա այլևս ազատ է. «Իշխանություն»

19/06/2026

«Իշխանություն» լրատվականին հայտնի է դարձել, որ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Սուրեն Խաչատրյանը վերացրել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր՝ Ալեքսանդր...

Իրավիճակը ռազմաճակատում շուտով կդառնա լիովին աղետալի. Պեսկով

19/06/2026

Երեկ Մոսկվայի վրա ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակումը վերջին երկու տարվա ընթացքում ամենազանգվածայինն էր. օրվա սկզբից ի վեր խոցվել է...

Պատերազմի եռագլուխ դևը Փաշինյանը, Ալիևն ու Էրդողանն են. շուրջ 700 հազար մարդ մերժել է Ալիևի սահմանադրություն ունենալը. Վարդանյան

19/06/2026

Իշխանությունները հայտարարում էին, որ օգոստոսի 8-ից հետո «Արևմտյան Ադրբեջանի» կոնցեպտի թեման փակ է, բայց օգոստոսի 8-ից հետո ավելի շատ են...

Արխիվ

Հունիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« Մյս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական