Հինգշաբթի, 30 Հուլիս, 2026

Լույս է տեսել

Լույս է տեսել անվանի գիտնական, բազմաթիվ ակադեմիաների անդամ, «Ազգ»-ի երկարամյա աշխատակից Ստեփան ՊԱՊԻԿՅԱՆԻ «Հայաստանի ջրաղացները» գրքույկը: Գրքույկում ներկայացվում են Հայաստանի եւ Արցախի Հանրապետություններում ջրաղացների վերաբերյալ սպառիչ տեղեկություններ: Բերված են Աշտարակի ձորում եւ Ներքին Գետաշենում գտնվող ջրաղացների մանրակրկիտ նկարագրությունները:

Հայաստանում ջրաղացները տարածված են եղել դեռեւս ուրարտական ժամանակներից, որի մասին վկայում է Վարագա լեռան (Վան քաղաքից հարավ-արեւելք) վրա գտնված, 92 սանտիմետր տրամագծով ջրաղացքարը: Ջրաղացները կառուցվում էին գետակների եւ առուների վրա, այնպիսի տեղերում, որ հնարավոր լիներ փայտե, քարե, հետագայում նաեւ մետաղյա խողովակով թեքությամբ գահավիժող ջրի ուժով պտտեցնել թափանիվը:

Ներկայումս Հունոտի կիրճում եւ նրա շրջակայքում մոտ 12 ջրաղացների ավերակներ են պահպանվել: 19-րդ դարի վերջին եւ 20-րդ դարի սկզբին այս ջրաղացները Շուշի քաղաքին ալյուր են մատակարարել: Շուշի բերդաքաղաքին ալյուր մատակարարող ջրաղացների մեծամասնությունը գտնվում էին Կարկառ գետի վրա՝ Հունոտի տարածքում:

1. Վերակառուցել հին ջրաղացները կամ հին ջրաղացների տեղում տեղադրել հուշաքար (օրինակ` Երեւան քաղաքում):

2. Կառուցել մի քանի նոր ջրաղացներ համապատասխան ճարտարապետական լուծումներով եւ դրանք օգտագործել զբոսաշրջիկության համար: Այն կարող է դառնալ յուրօրինակ կամուրջ հնի եւ նորի միջեւ:

Նախատեսվում է ընթերցող լայն շրջանակների համար: