Կիրակի, Հունիսի 28, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հաբեթնակ Կուրղինյան․ Տղաները լավ մարզավիճակում են աշխարհի առաջնությունից առաջ. News.am

08/09/2022
- Սպորտ

Տղաները լավ մարզավիճակում են: Նրանց հնարավորություններն այս աշխարհի առաջնությունում ավելի բարձր եմ գնահատում, քան նախորդում էր: Բոլորն էլ ապացուցել են իրենց բարձր կարգը:

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանը, ում գլխավորությամբ թիմը Երեւանում պատրաստվում է աշխարհի առաջնությանը:

Սեպտեմբերի 8-ին Հաբեթնակ Կուրղինյանը ներկայացրեց Հայաստանի հավաքականի վերջնական կազմը աշխարհի առաջնությունում. Մանվել Խնձրցյան (57 կգ), Արսեն Հարությունյան (61 կգ), Վազգեն Թեւանյան (65 կգ), Արման Անդրեասյան (70 կգ), Հրայր Ալիխանյան (74 կգ), Արման Ավագյան (79 կգ):

«6 ըմբիշ է մասնակցելու աշխարհի առաջնությանը: Նախորդ աշխարհի առաջնություն 4 մասնակից ունեինք: Մեր նման երկրի համար 6 ըմբիշով աշխարհի առաջնությանը մասնակցելը քիչ չէ, նույնիսկ ավելի է: Մնացած քաշային կարգերում չունենք այն մակարդակի ըմբիշներ, որոնց կվստահենք աշխարհի առաջնությունը: Ունենք հեռանկարային մարզիկներ, բայց մյուս քաշերում այս պահին չունենք մարզիկներ:

Հավաքականի առջեւ դրված է լավ մասնակցելու խնդիր: Այս 6 ըմբիշներն էլ այն մակարդակի վրա են, որ կարող են պայքարել մեդալների համար: Մարզիկների առջեւ խնդիր է դրված ամեն գոտեմարտ անցկացնել հաղթանակի համար: Այս ըմբիշները բոլորն էլ միջազգային մրցաշարերում ապացուցել են իրենց կարգը:

Արսեն Հարությունյանը, Վազգեն Թեւանյանը, Արման Անդրեասյանը, Խնձրցյանը մեդալների իրական հնարավորություն ունեն: Նույնը կասեմ  Արման Ավագյանի մասին: Ճիշտ է՝ մեծահասակներում մեդալներ չի նվաճել, բայց մինչեւ 23 տարեկանների Եվրոպայի եւ աշխարհի մրցանակակիր է:

Թիմում, տղաների մոտ այս մեկ տարվա ընթացքում մեծ փոփոխություն է տեղի ունեցել, մասնավորապես, այս տարվա Եվրոպայի առաջնությունում մեդալներ նվաճելուց հետո հետո նրանց մակարդակը շատ է բարձրացրել:

Աշխարհի առաջնությանը պատրաստվել ենք տարբեր փուլերով՝ հավաքներ, միջազգային մրցաշարեր: Երեւանի հավաքից առաջ երկու հավաք ունեցանք Ռուսաստանի հավաքականի հետ այնտեղ: Տղաների մարզավիճակը գնահատում եմ բարձր: Թե մեդալային առումով ինչ կլինի, չեմ կարող ասել, բայց նրանց մեդալ նվաճելու հնարավորություններն այս տարի ավելի բարձր եմ գնահատում, քան նախորդ աշխարհի առաջնությունում էր»,- ասաց Հաբեթնակ Կուրղինյանը:

Աշխարհի առաջնությունը տեղի կունենա սեպտեմբերի 10-18-ը Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում, ազատ ոճայինները պայքարի մեջ կմտնեն սեպտեմբերի 15-ից: Թիմը մրցավայր կմեկնի սեպտեմբերի 13-ին:

Նախորդ գրառումը

Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ II-ի առողջական վիճակը վատթարացել է

Հաջորդ գրառումը

4 հայ ռազմագերի Բաքվի բանտերից ազատ է արձակվել. ոչ պաշտոնական լուր

Համանման Հոդվածներ

Սպորտ

Թուրքիայի հավաքականը հաջորդ փուլ չի անցնի

20/06/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Արցախցիների դեմ ատելության քարոզին զուգահեռ՝ արցախցի մարզիկները Հայաստան են բերել 3 ոսկի

20/05/2026
Նորություններ

Գյումրեցի 19-ամյա Էմմա Պողոսյանը՝ ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն

24/04/2026
Սպորտ

Լևիկ Միքայելյանը դուրս է եկել Եվրոպայի առաջնության եզրափակիչ. նա հաղթել է թուրք մրցակցին

11/03/2026
Հաջորդ գրառումը

4 հայ ռազմագերի Բաքվի բանտերից ազատ է արձակվել. ոչ պաշտոնական լուր

Լրահոս

Հայաստանի իշխանություններին թվում է, թե եթե իրենք ամեն ինչ մոռանան ու ջնջեն, աշխարհն էլ կմոռանա. քաղաքագետ

28/06/2026

Իսրայելի ԱԳՆ նախարար Գիդեոն Սարի ( גדעון סער | Gideon Saarի) այս հրապարակում-հայտարարությունը հայկական միջավայրում հակասական արձագանքներ գտավ, գրեթե ինչպես...

Բենիամին Նեթանյահուն աջակցում է ներկայացվելիք Հայոց ցեղասպանության ճանաչման նախագծին

28/06/2026

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտնել է, որ աջակցում է ԱԳ նախարարի կողմից ներկայացվելիք Հայոց ցեղասպանության ճանաչման նախագծին։

ԱՄՆ-ն որևէ նշանակություն չի տալիս իր ստանձնած պարտավորություններին․ Իրանի ԱԳՆ

28/06/2026

ԱՄՆ-ն որևէ նշանակություն չի տալիս իր ստանձնած պարտավորություններին, այս մասին հայտարարություն է տարածել Իրանի ԱԳՆ-ն։ Իրանի արտաքին գործերի նախարարությունը խստորեն...

ԱՄՆ օդուժը հարվածներ է հասցրել Իրանին

28/06/2026

ԱՄՆ օդուժը հարվածներ է հասցրել Իրանի հրթիռների և ԱԹՍ-ների պահեստավորման օբյեկտներին, ինչպես նաև առափնյա ռադարային կայաններին՝ հրադադարի համաձայնագիրը կրկին խախտելու...

Միացյալ Նահանգները և Լիբանանը ճանաչում են  Իսրայելի իրավունքը՝ պահպանելու անվտանգության գոտի հարավային Լիբանանի տարածքում. Նեթանյահու

28/06/2026

Միացյալ Նահանգները և Լիբանանը ճանաչում են  Իսրայելի իրավունքը՝ պահպանելու անվտանգության գոտի հարավային Լիբանանի տարածքում. մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Իսրայելի...

Հայտնի են Ռաիսա Մկրտչյանի հոգեհանգստի և հուղարկավորության օրն ու վայրը

27/06/2026

Հայտնի են ՀՀ ժողովրդական արտիստ, Մովսես Խորենացու մեդալակիր, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանակիր Ռաիսա Մկրտչյան հոգեհանգստի և հուղարկավորության...

Արխիվ

Հունիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« Մյս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական