ԱՄՆ հետախուզությունը պնդում է, որ Ռուսաստանը, իբր, միլիոնավոր հրթիռներ եւ հրետանային արկեր է գնում Հյուսիսային Կորեայից Ուկրաինայում շարունակվող մարտերի համար։
Ամերիկացի պաշտոնյան, որը ցանկացել է անանուն մնալ, ասել է, որ «ռուսական բանակը շարունակում է տառապել Ուկրաինայում մատակարարումների խիստ պակասից՝ արտահանման վերահսկողության եւ պատժամիջոցների պատճառով»:
ԱՄՆ հետախուզության պաշտոնյաները կարծում են, որ ռուսաստանցիները կարող են ապագայում ձեռք բերել Հյուսիսային Կորեայի լրացուցիչ ռազմական տեխնիկա, գրում է The New York Times-ը:
Աղբյուր՝ News.am