Շաբաթ, 25 Հուլիս, 2026

Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Վլադիվոստոկ

Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով ժամանել է ՌԴ Վլադիվոստոկ քաղաք` մասնակցելու «Բազմաբևեռ աշխարհի ճանապարհին» թեմայով Արևելյան տնտեսական 7-րդ համաժողովի լիագումար նստաշրջանին:

Փաշինյանի գլխավորած պատվիրակության կազմում են՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Ազգային ժողովի նախագահի տեղակալներ՝ Հակոբ Արշակյանը, Ռուբեն Ռուբինյանը, Արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը և պաշտոնատար այլ անձինք:

Նախատեսվում է նաև Փաշինյանի և ՌԴ նախագահի հանդիպումը: