Կալիֆորնիայի Պայմանական ազատ արձակման խորհուրդը հուլիսի 25-ին մերժել է Համբիկ Սասունյանիՙ պայմանական ազատ արձակման վերաբերյալ 2021թ նախատեսվող դատական նիստը ավելի վաղ անցկացնելու դիմումը:
Ավելի վաղ, այս տարվա մայիսի 30-ին, Կալիֆորնիայի Պայմանական ազատ արձակման խորհուրդը նամակ էր հղել Թուրքիայի իշխանություններինՙ տեղեկացնելով, որ խորհրդին դիմում է ներկայացվել Համբիկ Սասունյանի պայմանական ազատ արձակման վերաբերյալ դատական նիստը անցկացնել ավելի վաղ քան սահմանված է: Խորհուրդը պահանջել էր, որ թուրքական կողմը այս հարցում հայտնի իր դիրքորոշումը, ինչին ի պատասխան Թուրքիայի ԱԳՆ-ն ս.թ. հունիսի 27-ին հարցի վերաբերյալ իր առարկությունն էր հայտնել խորհրդին:
Աղբյուրըՙ ermenihaber.am