Հինգշաբթի, Հուլիսի 23, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հայ-ադրբեջանական հարաբերություններից ՌԴ-ն չի օտարացել, նա՛ է սահմանազատման հանձնաժողովի քաղաքական կնքայարը

02/09/2022
- 02 Սեպտեմբերի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ

Օգոտսոսի 31-ին Բրյուսելում Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջոնրդությամբ հերթական անգամ հանդիպել են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը: Հանդիպման ավարտից հետո տարածված հաղորագրությունից տեղեկանում ենք, որ կողմերը քննարկել են գերիների վերադարձի, սահմանազատման ու սահմանագծման աշխատանքները համակարգող խմբի աշխատանքների, ինչպես նաեւ խաղաղության օրակարգի համաձայնագրի հետ կապված որոշ հարցեր: «Լեռնային Ղարաբաղ» կամ «Ղարաբաղ» տերմինները հայտարարության մեջ տեղ չեն գտել, ինչը քաղաքական դաշտի գնահատմամբ՝ Արցախյան հարցը լուսանցքում թողնել է նշանակում: Հանդիպման մասին «Ազգ»-ը զրուցել է քաղաքագետ Ալեն Ղեւոնդյանի հետ:

– Պրն Ղեւոնդյան, ի՞նչ թաքնված դրույթներ կան եռակողմ հանդիպումից հետո տարածված հայտարարության մեջ:

– Ես չեմ կարծում, թե այդտեղ թաքնված որեւէ բան կա, ու, առհասարակ, վերջին տարիներին հայ-ադրբեջանական հարաբերություններում թաքնված ոչինչ չկա: Ամեն ինչ ակնհայտ է ու բաց. Արցախի նկատմամբ բոլոր պարտավորություններից Հայաստանի Հանրապետությունը, ի դեմս գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանի, հրաժարվել է: Արցախի անվտանգության թեման էլ հանձնվել է ռուս խաղաղապահներին:

Ինչ վերաբերում է, այսպես ասած, խաղաղության համաձայնագրին, ապա այն մոտ 1.5 տարվա կենսագրություն ունեցող թեմա է, երբ ադրբեջանցիներն այդ պայմանագրի սեւագիրն ուղարկել էին հայկական կողմին, հետո նաեւ հրապարակել, որ առաջարկներ են արել պաշտոնական Երեւանին, իսկ հայկական կողմը դեռեւս լռում է: Այդ հայտարարությունից հետո ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը շտապել էր հայատարարել, որ բոլոր 5 կետերի մասով իրենք տարըմբռնումներ ու քննադատություն չունեն, դրանք քննարկելի են եւ աշխատանքային փաստաթղթի հիմք կարող են լինել: Ի դեպ, այդ հինգ կետերը որպես Հայաստանի կապիտուլացման պայմանագրի հինգ կետեր կարող են դիտարկվել, որովհետեւ դրանով Հայաստանը՝ որպես միջազգային իրավունքի սուբյեկտ, նաեւ հեռանկարում կարող է գոյություն չունենալ: Ադրբեջանի ներկայացրած կետերում մի քանի էլեմենտներ կան, որ կարմիր գծով ֆիքսում են՝ այսօր Հայաստանի ու Արցախի շուրջը ձեւավորվող իրականությունը  հետագայում որեւէ այլ իշխանություն չի կարող սրբագրել: Այսինքն՝ անդառնալիության շեմ ամրագրող կետեր են, որոնց մասով գործող իշխանությունը որեւէ խնդիր չի տեսնում:

Ինչ վերաբերում է հայ-ադրբեջանական հարաբերություններում Շառլ Միշելի ու Եվրոմիության միջնորրդական առաքելությանը, ապա դա աշխարհաքաղաքական խաղ է: Գործընթացը ռուսներն են սկսել՝ հրադադար պարտադրելով կողմերին: Եվրոմիությունն էլ իր մասով է ցանկանում իր կողմը քաշել հայկական ու ադրբեջանական կողմերին տարածաշրջանում ռուսական ազդեցությունը թուլացնելու համար: Ինչո՞ւ են այժմ էականորեն ակտիվացել եվրոպացիները. դա, առաջին հերթին, կապված է «գազային դիվանագիտության» հետ, որովհետեւ Հարավայի Կովկասում կոնֆլիկտների չլուծվածությունը խանգարում է «Հարավային հոսանքի» կայուն մատակարարմանը: Մյուս կողմից՝ Արցախյան հարցն, իրենց պատկերացմամբ, լուծվել է կամ կարգավորվում է, հայ-թուրքական հարաբերություններն էլ կարգավորվում են, հետեւաբար մեկը մյուսից պահանջ չունեն, ու կենտրոնական Ասիայի երկրներից նոր խողովակներով կարող են գազ մատակարարել Եվրոմիության երկրներին: Այդ հանգամանքն էլ իր հերթին թույլ կտա, որ Եվրոմիությունը Ռուսաստանից կաշկանդվածություն չունենա քաղաքական դիրքորոշումներ հայտնելու առումով:

Այս ամենը ռուսները շատ լավ են հասկանում, բայց փաստենք նաեւ, որ վերոնշյալ հավանական գործընթացից հերթական անգամ շահելու է Թուրքիան, որովհետեւ գազային խողովակներն անցնելու են Թուրքիայի տարածքով: Հավաքական Արեւմուտքի համար բնավ էական չէ ու խնդիր էլ չէ, թե գազի խողովակը որտեղով կանցնի, ու եթե բանը Ռուսաստան-Թուրքիա ընտրությանը հասնի, եվրոպացիները, բնականաբար, Թուրքիան են ընտրելու: Չմոռանանք նաեւ, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ ու անվտանգային գործընկեր է:

Հայկական հարցը, որ արդեն Հայաստանի գոյություն ու Արցախյան հիմնախնդիր է նշանակում, այս մեծ սցենարի մի փոքր էլեմենտն է, ինչը բավական ինտենսիվորեն ու ի հաշիվ Հայաստանի գոյություն կամ չգոյություն հեռանկարի, գործող վարչապետը լուծում է հօգուտ թուրք-ադրբեջանական տանդեմի ու Արեւմուտքի այն սցենարների, որ վաղուց են մշակվել:

– Տպավորություն է, թե Ռուսաստանն օտարացած է հայ-ադրբեջանական հարաբերությունների գործընթացից: Թե՞ դա միայն արտաքին շղարշն է:

– Հրապարակային առումով միգուցե այդպիսի տպավորություն լինի, բայց եկ հասկանանք, թե ո՞վ է սահմանազատման հանձնաժողովի քաղաքական  կնքահայրը, Արցախի անվտանգության ապահովումն ո՞վ է հսկում կամ խաղաղապահ զորախումբը ո՞ր երկրին է պատկանում: Եվրոմիությունն, այո, տարաբնույթ հայտարարություններ կարող է անել, բայց ռուսական ազդեցությունը շարունակում էական ու մեծ լինել: Իհարկե, դա չի նշանակում, որ այդ ազդեցությունը միշտ կայուն ու նույն չափի է մնալու, դա կարող  է փոփոխվել: Պաշտոնական Երեւանը, օրինակ, իրար հակասող հայտարարություններ է անում, օրինակ՝ ռուսական զորախմբի մասին: Հիշեք՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նախորդ շաբաթվա նիստին քննադատում ու ամենացածր որակումներով՝ մեղադրական ու դավադիր տեքստերով էր բնորոշում ռուս խաղաղապահներին: Բայց այդ հայտարարություններից մի քանի օր անց արդեն հայ-ռուսական «Բարեկամության ու փոխգործակցության» պայմանագրի 25-ամյակի առթիվ արտաքին գործերի նախարարությունն իր տարածած հաղորդագրությամբ խորին ու առանձնահատուկ շնորհակալություն էր հայտնում հենց խաղաղապահներին: Այսինքն, մենք ունենք դիրքորոշում չունեցող կամ այն օրվա օրակարգով առաջակվող մի իշխանություն, ու ռուսները շատ լավ հասկանում են այդ ամեն ինչը, որ իրենց կարող են շնորհակալություն հայտնել կամ ամենասուր ձեւով քննադատել՝ կապված աշխարհաքաղաքական կոնյուկտուրայի փոփոխություններից: Վերջիվերջո, պետք է հաշվի առնել, որ Արցախյան խնդիրը վաղուց դադարել է լինել Արցախի ինքորոշման իրավունքի կամ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման կոնտեքստի խնդիր: Ինքնորոշման իրավունքի հարցն օրակարգից առհասարակ դուրս է եկել, բայց մեծ հաշվով այն միջազգային առճակատման հարց է դարձել: Մի կողմից տարածաշրջանային գերտերություններն են՝ Ռուսաստան, Իրան, Թուրքիա, աշխարհաքաղաքական եղանակ հաստատել, մյուս կողմից՝ դիահերձված վիճակում գտնվող ԵԱՀԿ Մինսկի խումբն է, որ տարիներ շարունակ իր անողնաշար հայտարարություններով խնդիրների լուծման համար բավարար պայմաններ կամ հարթակ չէր ապահովում: Ու հենց կոնֆորտացիան կետին հասավ, Մինսկի խմբի համանախագահները հանկարծ որոշեցին, որ բացի իրենցից ստեղծածից այլ ֆորմատ չկա: Ավելին ասեմ՝ Արեւմուտքը վերջին ամիսներին սկսեց հետաքրքրություն ցուցաբերել՝ հասկանալով, որ իրենց շահերը համապատասխանում են արցախահայության շահերին: ԱՄՆ-ի դեսպանն, օրինակ, խոսեց Արցախում ապրող հայերի ինքնորոշման իրավունքի ու անվտանգության իրավունքի իրացնելիության մասին: Այդպիսի բան 30 տարվա մեջ չի եղել: Ակնհայտ է դառնում, որ գերտերությունների շահերն այժմ Հայաստանում բախվում են: Հետեւաբար, մենք դեռ բավական շատ էկզոտիկ հայտարարություններ կլսենք, որոնք մեր քիմքը կշոյեն սոսկ: Բայց չպետք է մոռանալ, որ այդ երկրներն ամեն պահի կարող են փոխել մոտեցումները: Ավելի պարզ ասած՝ Հայաստանի կամ Արցախի շահերով որեւէ մեկը չի տառապելու: Եվ, վերջիվերջո, եթե դու քո պետութունը չես կարողանում պահել, որեւէ դաշնակից, գործընկեր կամ այլ պետություն դա քո փոխարեն չի անելու:

ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Նախորդ գրառումը

Կորչող ձայներ որսացող բանաստեղծը

Հաջորդ գրառումը

Հայն ու Հայաստանը կհառնեն փյունիկի նման

Համանման Հոդվածներ

24 Հուլիսի, 2026

Երեք կինոդեմք Սփյուռքից` Սիմոն Աբգարյան, Սեւ Օհանյան, Թամարա Ստեփանյան

22/07/2026
10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
Հաջորդ գրառումը

Հայն ու Հայաստանը կհառնեն փյունիկի նման

Լրահոս

Նարեկ Կարապետյանին ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու վերաբերյալ միջնորդության քննարկումը ԿԸՀ-ի լիազորությունների շրջանակներից դուրս է․ Վահագն Հովակիմյան

23/07/2026

ԿԸՀ-ն իր որոշմամբ արձանագրել է, որ Նարեկ Կարապետյանին ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու վերաբերյալ միջնորդության քննարկումն իր լիազորությունների շրջանակներից դուրս է....

Նարեկ Թորոսյանի մահվան դեպքի հետ կապված՝ 2 զինծառայող է ձերբակալվել

23/07/2026

Նախօրեին մահացած հայտնաբերված ժամկետային զինծառայող Նարեկ Թորոսյանի դեպքով 2 զինծառայող է ձերբակալվել, հայտնում է ArmLur.am-ը։ Նրանց նկատմամբ հանրային քրեական հետապնդում...

Նարեկ Կարապետյանին զրկեցին պատգամավորական անձեռնմխելիությունից, նրա նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել

22/07/2026

Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Նարեկ Կարապետյանի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասով և 296-րդ հոդվածի 3-րդ մասի...

Քաղաքապետարանը չի տրամադրի Ծառուկյանի տնից տեղափոխված և չարթնացած առյուծի հերձման ակտը․ Factor

22/07/2026

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առանձնատնից Կենդանաբանական այգի տեղափոխված և թմրեցումից հետո այդպես էլ չարթնացած առյուծի հերձման ակտը Երևանի քաղաքապետարանը չի...

Երեք կինոդեմք Սփյուռքից` Սիմոն Աբգարյան, Սեւ Օհանյան, Թամարա Ստեփանյան

22/07/2026

«Ոսկե ծիրան» 23-րդ միջազգային փառատոնն ավարտված է, մրցանակները հանձնված, երեւանյան հերթական միջազգային կինոտոնը` կայացած:Այս ընթացքում փառատոնի մասին տեղեկատվության պակաս չկար:...

Նախապայմաններ, որոնք Բաքուն չի էլ թաքցնում, և որոնց կատարումը ծանրագույն հետևանքներ են ունենալու հայկական պետականության համար. Վարդան Բալյան

22/07/2026

Գերմանիայի կանցլեր Մերցի Բեռլինյան գործարքն Ալիևի հետ և դրան անմիջականորեն հաջորդած զանգը Փաշինյանին հաստատում են, որ Եվրոպայի համար ներկա փուլում...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական