Երեքշաբթի, Նոյեմբերի 11, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«ԳՅՈԹԵ» ՄՐՑԱՆԱԿ ԴՈՂԱՆ ԱՔՀԱՆԼԻԻՆ

30/08/2019
- 30 Օգոստոսի, 2019, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա

Ամեն տարի օգոստոսի 28- ինՙ Յոհան Վոլֆգանգ Գյոթեի ծննդյան օրը Գյոթե ինստիտուտը տոնում է յուրովիՙ միջմշակութային երկխոսությունը խրախուսելու համար ընտրյալ անհատների պատվում է մեծ գրողի շքանշանին արժանացնելով: Վայմարում անցկացված 2019-ի հանդիսությունը կրել է «Պոեզիան եւ ճշմարտությունը» թեմատիկ վերնագիրը: Հայաստանի առաջարկով ԳԴՀ պատվո շքանշանը Գյոթե ինստիտուտի նախագահ Կլաուս Դիիթեր Լեհմաննի ձեռամբ հանձնվել է Քյոլնում բնակվող թուրք գրող Դողան Աքհանլիին , ինչպես նաեւՙ Իրանում ծնված, ԱՄՆ-ում բնակվող արվեստագետ, ֆիլմարտադրող Շիրին Նեշատին եւ մոնղոլ հրատարակիչ, քաղաքական հրապարակախոս Էնքբաթ Ռոոցոնին : «Կան անհատներ, որ չեն կարողանում լռել, երբ խոսքն արդարությանն է վերաբերում: Նման անհատներից է Դողան Աքհանլին, որ հստակ արտահայտվում է հիշողության մշակույթի, մշակույթների երկխոսության մասին: Տարիներ շարունակ իր գրական երկերում, նաեւ քաղաքական ակտիվ դերակատարման հիմքում առաջնային է դարձնում ժողովուրդներիՙ հատկապես հայերի, թուրքերի, քրդերի փոխըմբռնման անհրաժեշտությունը: Նրա գրական ստեղծագործությունները դառը ճշմարտություն են, որ հիասքանչ ներկայացված են իր վեպերում, դրանք ժողովուրդներին հաշտեցնելու առանձնահատուկ ճանապարհ են», նշված է շքանշանի շնորհման հանձնաժողովի հայտարարության մեջ:

Աքհանլին Թուրքիայում հալածվել, մի քանի անգամ բանտարկվել է նաեւ այն պատճառով, որ իր գրական երկերում արծարծել է Հայոց ցեղասպանության թեման: Աքհանլիի գրչին են պատկանում «Ահեղ դատաստանի օրվա դատավորները», «Կորսված ծովեր», «Տիրամոր վերջին երազը», « Ձերբակալություն Գրանադայում կամՙ Թուրքիան ներքաշվում է բռնապետության մե՞ջ» վեպերն ու էսսեները: Գերմաներեն գրված «Մոր լռությունը» պիեսը բեմադրվել է 2012-ին Բեռլինում, իսկ 2013-ինՙ Քյոլնում:

1957- ին Թուրքիայում ծնված, 1992- ից Քյոլնում բնակվող թուրք գրողը բազմիցս եղել է Հայաստանում: Միշտ ներկա է գերմանահայության կազմակերպած ապրիլ 24- յան հիշատակի երեկոներին, իսկ երբ գերմաներեն ելույթ է ունենում, արտահայտած բառերն ու միտքը ներկաներին համոզում են, թե գրող է, ձայնի մեջ էլ զղջման ելեւէջն ու խոնարհությունը միշտ ներկա են: 2018 թվականին Դողան Աքհանլին ժողովրդավարության եւ մարդու իրավունքների եվրոպական հանդուրժողականության մրցանակ է ստացել:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«ԷԿՈՆՈՄ» ԽԱՎԻ ՀԱՅ ԸՆՏԱՆԻՔԸՙ ՔՈԲՈՒԼԵԹԻՈՒՄ

Հաջորդ գրառումը

ՌԱԿ ՀԱՄԱԳՈՒՄԱՐԻՆ ԸՆԴԱՌԱՋ

Համանման Հոդվածներ

7 նոյեմբերի, 2025

Հակահայ ատելությունն ու ռասիզմը՝ Ադրբեջանի պետական գաղափարախոսություն

07/11/2025
7 նոյեմբերի, 2025

Խորհրդարանական ընտրություններին ընդառաջ

07/11/2025
7 նոյեմբերի, 2025

Ալիեւը յուրացնում է «Լեզուն հայրենիք է» պատգամը՝ հայ  լեզվաբաններին, հնագետներին մարտահրավեր ուղղելով

07/11/2025
7 նոյեմբերի, 2025

… Եվ ակադեմիական համակարգը քանդում՝ ոստիկանականն ենք զորացնում

07/11/2025
Հաջորդ գրառումը

ՌԱԿ ՀԱՄԱԳՈՒՄԱՐԻՆ ԸՆԴԱՌԱՋ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական