Երկուշաբթի, 27 Հուլիս, 2026

Իսակովի պողոտայի մի հատվածում հետադարձի համար նախատեսված գոտին կփոխարինվի ուղիղ երթևեկության գոտիով

Երեւանում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով՝ ս.թ սեպտեմբերի 3-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Ծովակալ Իսակովի պողոտայում՝ ՀՀ ոստիկանության ներքին զորքերի զորամասի հարակից ճանապարահատվածում:

Քաղաքապետարանից  հայտնում են, որ մասնավորապես՝ հետադարձի համար նախատեսված երթևեկելի գոտին կփոխարինվի ուղիղ երթևեկությամբ գոտիով:

Միաժամանակ ճանապարհահատվածում կտեղադրվեն համապատասխան ճանապարհային նշաններ: