Հինգշաբթի, Նոյեմբերի 27, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ինչու է նյարդայնանում Ալիևը Մինսկի խմբից և գոհ է Բրյուսելի միջնորդությունից

29/08/2022
- Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Թուրքիան ու Իրանն իրենց ազգային շահերով են ղեկավարվում և դա բնական է, անբնականն այն է, որ մենք չգիտենք, թե ինքներս ում շահերով ենք շարժվում։

– Ռուսաստանին պետք է մնալ Կովկասում, դրա համար իրեն պետք է Արցախի հարցը սառեցված մնա ու թույլ չտա, որ Արևմուտքն Արցախի հարցով մուտք գործի զՀարավային Կովկաս, այնտեղից Միջին Ասիա ու Հյուսիսային Կովկաս, ինչի շուրջ ունի համաձայնություն Իրանի ու էրդողանական Թուրքիայի հետ։

-Իրանին պետք է, որ Արևմուտքն ու Իսրայելն իր հյուսիս’ Ադրբեջան, մուտք չգործեն, ինչի շուրջ ունի համաձայնություն Ռուսաստանի, նաև մասնակի համաձայնություն էրդողանական Թուրքիայի հետ, միևնույն ժամանակ ցանկանում է, որ չմեծանա Ադրբեջանի դերն, ինչը սպառնալիք է իր տարածքային ամբողջականությանը։

– Էրդողանական Թուրքիային նույնպես պետք է զսպել Արևմուտքի ակտիվությունը Կովկասում, սակայն դրա համար մեծ գին է պահանջում Ռուսաստանից ու Իրանից, ու դա մեր հաշվին է։ Թե ետէրդողանական Թուրքիան ինչպիսին կլինի, կիմանանք հաջորդ տարի, նաև ինչ աշխարհաքաղաքական փոփոխություններ կլինեն մեր ռեգիոնում։

– ԱՄՆ-ին ու Բրիտանիային պետք է ուժեղ Ադրբեջան, որը լինի պլատֆորմ Միջին Ասիա մուտք գործելու, ինչպես նաև Ռուսաստանում իսլամի ու թյուրքիզմի հողի վրա ցնցումներ առաջացնելու համար, իսկ դրա համար Արցախի հարցը պետք է վերջնականապես լուծվի ի օգուտ Ադրբեջանի, նաև լուծվի Սյունիք «հարցը», որպեսզի հետագայում սկսվի Ռուսաստանի ու Իրանի փլուզման գործընթացը։

Երբ «միջազգային հանրությունն» ասում է, որ Ադրբեջանի ու Հայաստանի միջև պետք է հաստատվի վերջնական ու երկարատև խաղաղություն, հենց դա նկատի ունեն։ Հիշենք Բրիտանիայի դերը պատերազմում ու Բոլտոնի այցը։

Մինսկի խումբը գործիք է, որտեղ այդ իրարամերժ շահերը մտել են հակասության մեջ։ Հիմա չկա միջազգային իրավունք, չկա նաև միջազգային հանրությունն ու միջազգային կարգ, հիմա ամեն ինչ հնարավոր է, ինչպես առանց խաղի կանոնների մենամարտերում։

Այս պայմաններում ում …-ին է պետք Մինսկի Խումբն, որի անդամները միմյանց հետ պատերազմական վիճակում են և Բրյուսելի միջնորդությունը, գոնե ինձ համար անհասկանալի է, այն ավելի շուտ  սպառնալիք է հանդիսանում մեզ համար, քան  ընդունելի ինչ-որ հարթակ։ Մենք պետք է պատրաստվենք իրավիճակի փոփոխությանը, ինչի հետ Մինսկի Խումբը կապ չունի, ինպես կապ չուներ ուկրաինական Մինսկի Խումբը Ուկրաինայի այսօրվա պատերազմի հետ ու ով է այդ Մինսկի խմբերից խեր ստացել, որ դրա շուրջ հանրային էմոցիաներ են ձևավորվում։

Իսկ ինչու է նյարդայնանում Ալիևը Մինսկի խմբից և գոհ է Բրյուսելի միջնորդությունից, դա էլ պետք է պարզ լինի, քանի կա Էրդողանն, իր համար շանս է առավելագույնս պոկել Ռուսաստանից Արցախի հարցում, որն առանց Արևմուտքի միջնորդության է կայացվել, որի ակտիվությունն կարող է իր համար իշխանության կորստի գին ունենալ, իսկ Բրյուսելի միջնորդության դեպքում այդ սպառնալիքը դեռ չկա»։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Աջակցություն կտրամադրվի «Սուրմալու»-ի պայթյունի հետևանքով զոհերի ընտանիքներին և վնասվածք ստացած այն անձանց, ովքեր հիվանդանոցում բուժում են ստացել

Հաջորդ գրառումը

Ոստիկանը չի տիրապետում օրենսդրությանը

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Վեհափառի շուրջ օղակը սեղմվում է․ տխուր հանգուցալուծումը՝ օրերի ընթացքում. Սուրեն Սուրենյանց

27/11/2025
Նորություններ

Փաշինյանի ընտանեկան թերթում հրապարակված Եպիսկոպոսաց դասին վերաբերող նոր հայտարարության լուսանկարը կքննարկվի Մայր Աթոռում․ Տեր Եսայի

27/11/2025
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Գերմանիայի Ավետարանական եկեղեցու պատվիրակությանը

27/11/2025
Նորություններ

Հայաստանում քաղաքական պատվերի արդյունքում կիրառվում է միայն կալանքը․ Արամ Վարդևանյան

27/11/2025
Հաջորդ գրառումը

Ոստիկանը չի տիրապետում օրենսդրությանը

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական